Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թոփշալիշ

08/09/2023
- 08 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միանշանակ վստահ եմ, որ ընթերցողը կտարակուսի. ի՞նչ է գրված վերնագրում, քանզի գրաբարից ու գրական հայերենից սկսած մինչեւ բազմաճյուղ բարբառները նման բառ կամ արտահայտություն հայերենում չկա, մոտավոր ինչ-որ տառա-բառա կապակցություն էլ չի ուրվագծվում: Այսուհանդերձ, երբ որոշակի մտորումների տրվելու պարագայում ակտիվ լրագրությամբ  զբաղվող շարքային քաղաքացիս սույն ձեւակերպումն օգտագործում է, զրուցակիցներիս մեջ հայտնվում են մարդիկ, որոնք նկատում են, որ թոփշալիշ կարող է համարվել նաեւ մեր վիճակը, առօրյան, կենցաղը, ի դեպ` առանց քաղաքական կողմնորոշման: Ապացո՞ւյց եք ուզում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարը, որը նաեւ ՀՀ գործադիր մարմնի, կառավարության թիվ 1 պատասխանատու պաշտոնյան է, հենց գործադիրի նիստում, իր ենթակաների ներկայությամբ հայտարարում է, որ երկրի լիարժեք կայացման գործընթացային խոչընդոտում է… ի՞նչ եք կարծում՝ ով կամ ինչը` պետական ապարատը: Այն նույն համակարգն ու կառույցը, որը ստեղծել ու հաստատել է նորօրյա գործի դնելու կոչված մարմինը:

Հայ հանրության մի հատվածն այս վիճակը անզորի ու անօգնականի պարզ ու հասարակ դրսեւորում է համարում, քանզի դժվար է այլ գնահատական տալ, որն անշուշտ ցանկության դեպքում կարելի է նաեւ թոփշալիշ անվանել, գուցե թե` խառնիխուռն: Ահա մասամբ մոտեցանք բուն գրական հայերենին, ուր խառնիխուռն-ը շփոթ վիճակն է, հոմանիշը` շիլաշփոթ-ը: Այնպես որ չեմ կարծում, որ սույն բառի ընդամենը աջից ձախ ընթերցման ու արտասանման յուրօրինակությունը լեզվաբան հանրության մոտ անգամ նվազագույն քննադատության կարժանանա, որպիսի օրինակ է, ասենք, նախորդ դարի 20-ական թվականներին մեզանում Նորատ անվանման ի հայտ գալը, որը խորհրդանշում էր Տարոն աշխարհի վերհուշը: Սա` ոչ իմիջայլոց:

Որ մեզանում որոշ հիմնարար գործընթացներ իրոք թոփշալիշ են գնահատվում ու դիտարկվում, դա անվիճելի է: Քարաստան համարվող Հայաստանում, որոշ շինարարական աշխատանքներում օգտագործելու նպատակով հարեւան երկրից քար է ներմուծվում, նկատենք, ոչ ազգային նշանակության շենք-շինության կառուցման նպատակով, այլ ընդամենը` ճանապարհների շինարարությունում օգտագործելու: Անգամ սիրողական մակարդակով տնտեսությունից ու տնտեսավարումից նվազագույն պատկերացում ունեցող որեւէ մեկը կհաստատի, որ նման ներմուծումը պարզապես խնդրահարույց է, լինի հանրային թե մասնավոր ընկերության ֆինանսական միջոցների օգտագործման պարագայում: Սա երբեւէ ֆորս-մաժորային անհաղթահարելի համարվող վիճակ չէ, քանզի շինարարական աշխատանքների նախատեսումից սկսած գրեթե յուրաքանչյուր մանրուք հաշվառվել ու քննարկվել է, հնարավորինս նվազագույն ծախսային քաղաքականություն է սահմանվել: Եվ կարծես անակնկալ կառավարության նիստում թիվ 1 պաշտոնյան հայտարարում է. եթե նավթ ու գազի խնդիր լիներ, հասկանալի կհամարվեր, քարի պարագայում այն անհասկանալի է:

Հիմա ի՞նչ մտածի Հայաստանի Հանրապետության հիմնարար կայացմամբ շահառու շարքային քաղաքացին, որը ո՛չ դիմադիր է, ո՛չ ընդդիմադիր, այլ ընդամենը` կուզեք մտահոգ համարեք, կուզեք արմատական: Նա երբեմն լռությամբ խոսող է, քչախոսությամբ` բավարար արտահայտվող, նաեւ` վիրավորության աստիճանի հասնող կարծիք հնչեցնող: Միամիտ մեկը չէ հայաստանցու այդ տեսակը, որ թե՛ արտերկրներում է եղել, թե՛ այնտեղ ընտանիքի անդամներ ունի, նաեւ` մեկնել նախապատրաստվողներ: Նա ի՞նչպես համակերպվի երկրի տնտեսության կայացման առումով նախարարի այն հայտարարությանը, թե ծրագրում է ՀՀ հրավիրել աշխարհի 500 ընկերություններից մի քանիսին: Նման ցանկություն առաջացել է սովորական դարձած տարբեր երկրների դեսպանատների հետ հանդիպումների ընթացքում, շատ հաճախ միջոցառումների ընթացքում ոտքի վրա շփումների տեսքով, որոնք ավարտվում են հետեւյալ դիվանագիտական արտահայտություններուվ. Մեր գործարարները հետաքրքրված են Հայաստանի տնտեսությամբ:

Հենց օրեր առաջ հաղորդվեց, որ մեր երկրում հրուշակեղենի խոշոր գործարան է կառուցվելու, ուր նվազագույնը 1500 մարդ է աշխատելու, արտադրանքն էլ արտահանվելու է: Թե ո՞ր մարզում է այն կառուցվելու, ի՞նչ հումքով է աշխատելու, ովքե՞ր են լինելու այդ ահռելի աշխատուժի ներկայացուցիչները, ի՞նչ սանիտարա-հիգենիկ պայմաններում են աշխատելու, ո՞րտեղ են կայանալու մի քանի հարյուր աշխատանքի տանող-բերող անձնական օգտագործման ավտոմեքենաները  շատ այլ հիմնահարցեր` ոչ մի ակնարկ ու փաստ: Նման մի հզորություն արդեն ունենք Ախուրյան բնակավայրում, 230 հազար տոննա շաքարավազի արտադրության գործարանի տեսքով, որը ներմուծված շաքարեղեգի տեսքով տարվա ընթացքում հազիվ մի քանի օր է աշխատում, քանզի շրջակա հազարավոր հեկտարների վրա շաքարի հումք ճակնդեղ աճեցնել չի հաջողվում: Այս առումով կա համաշխարհային հարուստ փորձ, որը մեր «ամենակարող» պաշտոնյաներին չի հետաքրքրում: Կուզեք` սիրաշահեք, կուզեք` խիստ գնահատականներ տվեք, իրենք առաջնորդվում են  «մերն ուրիշ է» մոտեցումով, որն անքննելի է: Իսկ պարտավոր են, չէ՞, տեղյակ լինել, որ տնտեսապես հզոր Իսրայելում ու Սինգապուրում, Բելգիայում ու Շվեդիայում, ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում արդյունաբերական ոլորտում ընդգրկված են աշխատունակ բնակչության 15-17 տոկոսը, ծառայություններում` 80-83 տոկոսը եւ միայն 1 տոկոսը գյուղոլորտում:

Տարիներ առաջ եմ եղել Ավստրիայի Գրաց քաղաքի հրուշակեղենի մի քանի հեկտար տարածք զբաղեցնող արտադրությունում, որը հիմնականում շոկոլադ էր թողարկում: Ընդարձակ արտադրամասերում աշխատողներ գրեթե չէին երեւում, ամբողջ գործընթացն ավտոմատացված էր: Մեր պարագայում ի՞նչ են անելու 1500 աշխատողները, գործի գնալ-գալիս ի՞նչ տրանսպորտից են օգտվելու, ո՞րտեղ են ճաշելու, առայժմ հարցեր են, որոնք կարճ ժամանակ անց խնդիրների են վերածվելու, մինչեւ բարձրագույն իշխանություններին մտահոգելու առիթ ու պատճառ են հանդիսանալու: Բացարձակապես հայտնի չէ, թե մոտ 10 մլն բնակչությամբ ո՞ր երկրի օրինակն է գայթակղել մերոնց, քանզի հայտնի չէ գեթ մեկ դեպք, երբ մեր 7-8 մլն հայրենակիցներից մի քանիսը նման հզորություններում աշխատեն: Կարծես այդպիսիք չկան էլ Երկրի երեսին, դրանց ժամանակն անցել է:

Նայում եմ փոքր ու միջին գործարարությանը նվիրված հեռուստաալիքների հաղորդումներն ու մտորում. այդ ինչպե՞ս են Երկիր մոլորակի չորս կողմերում մարդիկ ընտանիքով տասնյակ տոննաներով պանրատեսակներ արտադրում, գինիներ շշալցում, խոզի ազդրերի խամոններ կախում, կենցաղային առաջնահերթություններ ստեղծում, իրենց կյանքն ու առօրյան բարեփոխում… թերեւս` թոփշալիշ չունենալու շնորհիվ, որն ընդամենը շիլաշփոթ է, մերժելի մի վիճակ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Փաշինյանն ու Մարությանը հանդիպե՞լ են

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանն ու Մարությանը հանդիպե՞լ են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի...

ԿարդալDetails

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական