Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թուրքիան թմրադեղերի տարանցիկ կենտրոն է դառնում»

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
26/04/2024
- 26 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
17
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ոստիկանությունը առգրավեց Թուրքիայի պատմության մեջ կոկաինի երրորդ ամենախոշոր խմբաքանակը». Ստամբուլից տեղեկացնում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հիմնվելով երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայայի կատարած հայտարարության վրա: Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարող վերահսկիչ մարմնի անդամները ահազանգել են, որ երկիրը դեպի Եվրոպա առաքվող թմրադեղերի տարանցիկ կենտրոն է դառնում: «Գլխավորապես երեք նահանգներում կատարված օպերատիվ գործողությունների արդյունքում առգրավվել է շուրջ 608 կգ կոկաին, մեծ մասը հեղուկ վիճակում», սոցցանցերում տարածել է Երլիկայան: Առգրավվել են նաեւ թմրադեղերը մշակելու համար նախատեսված մոտ 830 կգ քիմիական նյութեր:

Ըստ Երլիկայայի, ոստիկանությունը թիրախավորել է միջազգային մի բանդա, որի ենթադրյալ ղեկավարն է լիբանանա-վենեսուելացի մի անձնավորություն, որն էլ կազմակերպված հանցագործության դեմ պայքարող խմբավորման ձերբակալած 4 օտարերկրացիներից եւ 9 թուրքերից մեկն է: Խմբավորման համոզմամբ, Թուրքիան գնալով ավելի մեծ միջանկյալ կենտրոն է դառնում Հարավային Ամերիկայից դեպի Եվրոպա առաքվող կոկաինի, քանի որ Նիդեռլանդների նավահանգիստներում (Ռոտերդամ, եւայլն) խստացրել են անվտանգության պայմանները:

«Անդրազգային կազմակերպված հանցագործության դեմ գործող գլոբալ նախաձեռնության» (GIATOC) անդամները անցյալ տարվա հոկտեմբերին ներկայացրած իրենց զեկույցում նշել էին, որ 2021-22-ի ընթացքում կոկաինի առգրավման 44 տոկոսի աճը Թուրքիայում չէր արտահայտված ներքին սպառման ցուցանիշներում, «ինչը խոսում է այն մասին, որ երկիրը հնարավոր է դառնա թմրադեղերի տարածման միջանկյալ հենակետ»: 2021-ին, ոստիկանությունը 1.1 տոննա կոկաին էր հայտնաբերել եւ առգրավել Միջերկրականի Մերսին նավահանգստում: Խմբաքանակը թաքցրած է եղել Էկվադորից ներմուծվող բանանի արկղներում: Անցյալ տարվա հունիսին պաշտոնն ստանձնելուց ի վեր Ելրիկայան խիստ միջոցներ է իրականացնում հակազդելու համար այն պնդումներին, որ երկիրը օտար ավազակախմբերի ապաստան է դարձել: Նա պարբերաբար մանրամասնություններ է տեղադրում սոցցանցերում ոստիկանության իրականացրած օպերատիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղղված են հայտնաբերելու թմրադեղերի առեւտրով զբաղվողներին: Վերջերս տեղադրած նրա տեսաժապավենում հսկայական բեռնարկղներ էին եւ մի մամլիչ, որ օպերացիան իրականացնողները հայտնաբերել էին Թեքերդաղում եւ Կոչայելիում (Ստամբուլի հարավարեւելյան մասում): Բանդայի գործակալները Թեքերդաղի եւ Անատոլիայի խաղողի այգիներն էին օգտագործել պահեստավորելու համար իբր պարարտանյութ քողարկված, կոկաինը մշակելու իրենց քիմիական նյութերը: «Մենք չենք հանդուրժելու ոչ ազգային, ոչ էլ միջազգային քրեական հանցագործների գործունեությունը», գրել էր նախարարը:

Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«The Armenian Mirror-Spectator»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր փոխադրակառքերն ու քաղաքացին

Հաջորդ գրառումը

Երբ գնում ես երազանքիդ հետքերով 

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Երբ գնում ես երազանքիդ հետքերով 

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Մարտունի քաղաքի ադրբեջանական հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը: Այսպես սկսվեց Արցախի և Հայաստանի...

ԿարդալDetails

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը շարունակում է աջակցել Երուսաղեմի հայ համայնքին․ հայտարարություն

27/09/2025

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից զարգացնում է Փաշինյանի թեզերը. Սուրեն Սուրենյանց

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական