Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան բացատրություն է պահանջել ԱՄՆ դեսպանից

17/03/2023
- 17 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Al-Monitor»-ի թղթակիցներ Էզգի Ակընն ու Ջարեդ Ժուբան արձագանքելով պետական «Anadolu» լրատվական գործակալության հաղորդմանը, որ մարտի 6-ին Թուրքիայի ԱԳՆ-ն Մ. Նահանգների դեսպան Ջեֆ Ֆլեյկին իր մոտ է կանչել բացատրություններ լսելու, թե ինչու անցյալ շաբաթավերջին ԱՄՆ բարձրաստիճան գնդապետ Մարկ Միլեյը անակնկալ կարգադրությամբ Սիրիայի քրդական վերահսկողության տակ գտնվող շրջանի ամերիկյան գաղտնի ռազմակայանն է այցելել, գրում են, որ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հաստատել է Ֆլեյկի այցը Թուրքիայի ԱԳՆ, ասելով. «Որքան մեզ հայտնի է, գնդապետ Միլեյը Սիրիայում հանդիպել է միայն ամերիկացի զորամիավորումների ներկայացուցիչների հետ: Պենտագոնի խոսնակ գնդապետ Դեյվ Բաթլերն էլ ավելացրել է, որ Միլեյը, որ միացյալ աշխատակազմերի խմբի ղեկավարն է, հանդիպել է Սիրիայում եւ Իրաքում ամերիկյան զորքերի գլխավոր հրամանատար Մաթյու ՄկՖարլեյնի հետ՝ տեղեկանալու, թե արդյոք անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինե՞ն ձեռնարկել անվտանգության պատշաճ միջոցներ: Նա չի հանդիպել Սիրիայի դեմոկրատական ուժերի` SDF-ի ներկայացուցիչների հետ: Գնդապետի այցը ըստ երեւույթին եղել է ի պատասխան նախագահ Բայդենի վարչակազմի կարգադրության, որ մտադիր է պահպանել քրդական ղեկավարության տակ գործող SDF-ին զորակցող ամերիկացի զինվորների ներկայությունը Սիրիայում, որպեսզի հնարավոր լինի ճնշում գործադրել Իսլամական Պետություն խմբավորման մնացորդացի վրա, որը փորձում է վերակազմավորվել: Վաշինգտոնը ցանկանում է պահպանել այդ տարածաշրջանի անվտանգությունը, սակայն Միլեյի այցը ԱՄՆ-ի նկատմամբ մեղադրանքների նոր ալիք է առաջացրել Թուրքիայում նախընտրական շրջանի այս թեժ օրերին:

Անկարան SDF-ին աջակցող «Սիրիայի ժողովրդի պաշտպանության միավորումը»` YPG-ին, որի կազմում են հիմնականում քուրդ ոստիկանններ, համարում է PKK-ի անբաժան մասնիկը, իսկ Քուրդիստանի բանվորական կուսակցությունը` PKK-ն, ահաբեկչական կազմակերպություն:
Մ. Նահանգները, սակայն, YPG-ն ահաբեկչական խմբավորում չի համարում եւ Սիրիայում զինել ու մարզել է դրա անդամներին 2015-ից սկսած, որպեսզի ԻՊ-ի դեմ կռվելու պատրաստ լինեն: Ձեռք բերված արդյունքները հաջողված են բնորոշվում, սակայն կատարվածը ամենափշոտ հարցն է մնում ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների` Մ. Նահանգների եւ Թուրքիայի միջեւ: SDF-ը Թուրքիային չի սպառնում եւ նշել է բազմիցս, որ պատրաստ է բանակցել թուրքական կառավարության հետ: Անկարան քանիցս կոչ է արել Մ. Նահանգներին վերջ դնել Սիրիայի քրդերին աջակցելու քաղաքականությանը եւ դուրս բերել իր զորքերը Սիրիայից, որպեսզի հնարավոր լինի մերձեցման ուղիներ գտնել նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպելու:
Մ. Նահանգները զգուշավոր է եւ փորձում է խոչընդոտել թուրքական որեւէ նոր ռազմական միջամտություն YPG-ի դեմ, ինչը կթուլացներ ԻՊ-ի դեմ գործադրված պայքարը: Հյուսիս-արեւելյան Սիրիայում մոտ 10 հազար ԻՊ-ի մարտիկներ բանտարկված են հատուկ շենքային հարմարություններում, որոնք գտնվում են SDF-ի խստագույն վերահսկողության ներքո: Էրդողանը, ճիշտ է, վերջին ամիսներին նվազեցրել է նոր հարձակումների իր սպառնալիքները՝ Մ. Նահանգների եւ Ռուսաստանի ճնշումների ներքո, սակայն անցյալ նոյեմբերին թուրքական ԱԹՍ-երի եւ օդային այլ բլից հարձակումները, որոնք ամերիկյան զորամիավորումների կենտրոնին շատ մոտիկ էին ավերածություններ գործել եւ պատճառ էին դարձել, որ ԿՀՎ-ի պետը զգուշացներ Անկարայի իր գործընկերոջը: Այլ անհամաձայնություններ եւս խաթարել էին ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, որոնք մի փոքր բարելավվեցին ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ Ռուսաստանի հետ Թուրքիայի ձեռք բերած համաձայնության եւ ավերիչ երկրաշարժի առթիվ Անկարային ցուցաբերված Մ. Նահանգների մարդասիրական օժանդակության շնորհիվ:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Լույս եւ Կյանք»

Հաջորդ գրառումը

Արհեստական Բանականության հաղթանակը

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

Արհեստական Բանականության հաղթանակը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական