Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի իրավապաշտպանները Արցախի բնակչությանը բնաջնջումից պաշտպանելու կոչ են անում միջազգային կազմակերպություններին

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսկ «գորշ գայլերը» պահանջում՝ վտարել նրանց երկրից. դե թող Հայաստան գնան

Համաշխարհային հասարակական կարծիքն ուղղված այս կոչի մասին սեպտեմբերի 22-ին կայքէջում տեղեկացրել է Կ.Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը: Ահա՛ դրա բովանդակությունը.«Սեպտեմբերի 19-ին, երեքշաբթի օրը, Բաքվի վարչակազմը, շրջափակումը դեռ մի կողմ, ռազմական ուղղակի գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ: Ընդ որում բոլորի աչքի աոաջ, երբ Նյու Յորքում շարունակվում էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքները… Եվ այս հարձակումն Ադրբեջանը իրականացրեց համաշխարհային հասարակական կարծիքի լուռ համաձայնության, Թուրքիայի եւ Իսրայելի բացահայտ աջակցության պայմաններում:

Այս ամենը տեղի է ունենում, երբ առկա է բացահայտ էթնիկ զտման եւ ցեղասպանության սպառնալիքը:

ՄԱԿ-ը, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի կառուցները եւ առանձին որոշ երկրներ ամիսներ շարունակ Ադրբեջանին կոչ են արել, որ դադարեցնի Ղարաբաղի 120 հազար բնակչության շրջափակումը: Ողջամտության եւ զինադադարի այդ կոչերը հիմա էլ շարունակվում են: Սակայն անտրամաբանական է մտածել, որ երեկ այս կոչերին ականջ փակող Բաքուն, այսօր հանկարծ մտափոխվի: Որովհետեւ նպատակն այստեղ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելն է եւ հայ ժողովրդին իր դարավոր հողերից քշելը,իսկ դիմակայության դեպքում` բնաջնջելը:

Զինադադարի առնչությամբ շարունակվող հանդիպումները ոչ մի կարգավիճակի կամ մշակութային որեւէ ինքնավարության մասին մտածելու տեղիք չեն տալիս: Ադրբեջանական բռնատիրությունը մի նպատակ է հետապնդում՝ վերջ տալ հայերի գոյությանը իր բռնի կերպով հաստատված ինքնիշխանության սահմաններում: Ինչպես նա Նախիջեւանի մարդկության ժառանգություն հանդիսացող Ջուլֆայի հայկական գերեզմանոցում քարը քարին չի թողել, այնպես էլ հիմա ձգտում է ամբողջովին մեջտեղից վերացնել հայերի լինելիությունը:

Մենք՝ այս կոչը ստորագրած Թուրքիայի իրավապաշտպաններս, տեսնում ենք, որ միջազգային հանրությունն ամենեւին անհրաժեշտ ուշադրությամբ չի վերաբերում ողբերգական զարգացումներին,  ուստի խորը մտահոգությամբ ենք հետեւում իրադարձություններին եւ կրկնում ենք. ցեղասպանությունների կանխարգելումը մինչեւ դրանց իրագործումն սպասելը, ապա նոր միջամտել չի նշանակում: Դրա համար պետք է ցուցաբերել գործուն նախաձեռնություն:

Մենք նախաձեռնություն հանդես բերելու կոչ ենք անում բոլոր երկրներին, ՄԱԿ-ի գլխավորությամբ միջազգային կազմակերպություններին եւ համաշխարհային հասարակական կարծիքին, որպեսզի այնտեղ պաշարված խաղաղ բոլոր բնակիչներին անվտանգ վայրեր փոխադրելու համար շուտափույթ օգնություն կազմակերպվի եւ անմիջապես ձեռնարկվեն օդային մատակարարումները,  ապահովվի հրադադարի հարատեւությունը, երաշխավորվի Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, ինչպես երաշխավորվում է մյուս բոլոր երկրներում»:

Այս կոչը ստորագրել է Թուրքիայի 123 իրավապաշտպան, որոնց մեջ են մեր հասարակությանը հայտնի այնպիսի մտավորականներ, ինչպիսիք են պատմաբան Թաներ Աքչամը, քաղաքագետ Բասքըն Օրանը, գերմանաբնակ քուրդ մտավորական Ռեջեփ Մարաշլին, «Միություն ընդդեմ ցեղասպանության» ներկայիս ղեկավար Էլիֆ Սելայ Էրթեմը, որ կազմակերպության հանգուցյալ նախագահ Ալի Էրթեմի կինն է, լրագրող Յասեմին Չոնգարը եւ շատ ուրիշներ, որոնք, անտեսելով ենթադրվող դժվարություններն ու «գորշ գայլերի» լկտի հակազդեցությունը, հետեւողականորեն պայքարել եւ պայքարում են Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում առանձնակի տեղ ունեն նաեւ գիտնականներ Աթիլլա Թոյգանը, առաջադեմ պատմաբան տիկ. Այշե Հյուրը, Սայիդ Ալի Չեթինօղլուն, ինչպես նաեւ հայտնի հասարակական եւ քաղաքական գործիչ Աքըն Բիրդալը: Իրավապաշտպանների վերոնշյալ կոչը ստորագրել են նաեւ Սարգիս Ադամի, Հովսեփ Հայրենու, Հրանտ Գասբարյանի եւ Կարո Գաբրիելյանի պես մեր թուրքահայ հայրենայիցները: Այս կոչը ըստ ամենայնի  հավասարակշռությունից  հանել է «գորշ գայլերին» եւ սրանց  քաղաքական կազմակերպության՝ Ազգայնական շարժում  կուսակցությանը, այլապես իրավապաշտպաններին Թուրքիայի քաղաքացիությունից զրկելու եւ բոլորին Հայաստան ուղարկելու պահանջով  չէին դիմի Էրդողանի իշխանություններին:
Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ մինչ թուրքական իշխանություններն Ադրբեջանի ագրեսիան համարում են հայերի նկատմամբ «հակաահաբեկչական գործողությունների» անխուսփելի արդյունք, Թուրքիայի իրավաբանները, հակադրվելով իրենց պետության պաշտոնական տեսակետին,  դա վերագրում են խաղաղ հայ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու ադրբեջանական նկրտումներին, ընդգծելով դրանցում Թուրքիայի եւ Իսրայելի բացահայտ աջակցությունը:

Գալով ռուս «մտավորականներին», որոնցից Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մարկովը, տուրք  է տալիս  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայատյաց նկրտումներին եւ սիրաշահելու համար Իլհամ Ալիեւին, ինչպես սեպտեմբերի 20-ին նշել է թուրքական «Հյուրրիյեթ»-ը, հայտարարում է. «Լեռնային Ղարաբաղում կայծակնային արագությամբ իրականացված հակաահաբեկչական գործողությունը Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի փայլուն հաղթանակն է, առաջիկա մի քանի օրում ադրբեջանական դրոշները ծածանվելու են Ղարաբաղի բոլոր քաղաքներում»:

Մարկովին  սեպտեմբերի 21-ին  РИА Новости  կայքում  Прощание с Карабахом: уроки трагедии с двумя стульями  վերնագիրը կրող հոդվածում  հավելում է քաղաքական մեկնաբան Կիրիլ Ստրելնիկովը:  Ահա թե ինչ է գրում այս լկտի արարածը. «Ղարաբաղում զոհվել են ռուս խաղաղապահներ: Բաքուն ցավակցություն հայտնեց, Երեւանը լռում է, բայց դա սկզբունքային չէ: Որովհետեւ մերոնք փախստականների տարհանումից վերադառնալիս հայտնվել են խաչաձեւ կրակի տակ, այսինքն ռուսները իրենց կյանքը զոհաբերելու գնով փրկել էին նրանց: Ի դեպ՝ ոչ միայն խաղաղ բնակիչների, 3 տարի առաջ, 2020 թվի ղարաբաղյան պատերազմում Ռուսաստանը հազարավոր հայ զինվորի կյանքն էր փրկել: Հիմա արդեն վստահաբար կարելի է ասել, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի արյունալի եւ ողբերգական պատմությունը մոտենում է իր օրինաչափ հանգրվանին, հայերը Ղարաբաղում անձնատուր են եղել Բաքվին: Օրինաչափ է նաեւ դա, քանի որ իրավիճակն այդ հանգրվանին իր գործունեությամբ ու հայտարարություններով  հանգեցրել է հայկական ղեկավարությունը»:

Մարկովի կամ Ստրելկովի լկտիությունը զարմանալի չէ: Ի վերջո չմոռանանք, որ  պաշտոնական Մոսկվան նաեւ Ադրբեջանի վերջին ագրեսիան անամոթաբար արդարացնելուց զատ նաեւ բնութագրել է օրինական, բարդելով դրա ողջ պատասխանատվությունը Հայաստանի վրա: Դրանում համոզվելու համար կարելի է վերհիշել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի «Ազատություն» ռադիոկայանի վկայությամբ սեպտեմբերի 21-ին արած հայտարարությունը. «Ղարաբաղի պատկանելիության հարցը, որպես այդպիսին, արդեն լուծված է, Ղարաբաղն Ադրբեջանի մաս կազմելու հայաստանյան իշխանությունների հայտարարությունից հետո կան բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրվի», ընդգծելով, թե Ռուսաստանն այս հարցում պետք է դեր ստանձնի: Մեկ օր առաջ նա Պուտինին արդարացնելու մղումով «դե յուրե օրինական» էր համարել Ադրբեջանի գազանություններով ուղեկցվող գործողությունները, ընդորում ռուս խաղաղապահների աչքի առջեւ, թե դրանք «իրականացվում են սեփական տարածքում»:

Սակայն խնդիրը սոսկ Պուտինի արդարացումը չէ, այլ ղարաբաղյան հարցում հայկական կողմին պաշտպանելու Արեւմուտքի ամեն մի դրսեւորուման ակունքում Ռուսաստանի դեմ հրահրված սադրանք նկատելու եւ մտացածին այդ սադրանքի առնչությամբ վայնասուն բարձրացնելու մեծ տերության անվալել արարքը: Ի դեպ՝ որքան բարձր հնչի Ռուսաստանի վայնասունը, այնքան  հստակ են դառնում հայկական պաշտոնական դիրքերից հանդես եկող ԱՄՆ-ի ու Եվրոպական միության երկրների ձեւակերպումները, որոնք արդեն Թուրքիայի հետ նույն նժարի վրա են դնում Ռուսաստանին: Ի դեպ՝ սեպտեմբեր 21-ին, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց. «Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը եւ անվտանգությանը», մի քանի օր հետո, սեպտեմբերի 26-ին Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ավելացրեց, որ «Ռուսաստանը անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ», ինչի մասին վկայում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

Հատկանշական էր, դրանից երկու օր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած հայտարարությունը. «Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում: Այսօր կա մի Ռուսաստան, որը Ադրբեջանի հանցակիցն է, եւ Թուրքիա, որը միշտ աջակցել վերջինի նկրտումները»: Նա մեկ անգամ եւս անընդունելի է համարել Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում, կարեւորել է արցախահայությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար ջանքերի համախմբումը եւ ընդգծել, որ Ղարաբաղի հայերի իրավունքները պետք է հարգվեն:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողան. «Հայաստանը ներկա պահին վճարում է Խոջալուի կոտորածի գինը եւ պիտի վճարի»

Հաջորդ գրառումը

Գերմանիան դեռ չափում է Ադրբեջանին… երբ նա ցեղասպանության երկրորդ փուլն ավարտին է հասցնում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Գերմանիան դեռ չափում է Ադրբեջանին... երբ նա ցեղասպանության երկրորդ փուլն ավարտին է հասցնում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական