Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
????????????????????????????????????

????????????????????????????????????

Թորանջ Եղիազարյան. Ճանապարհ հարթելով գեղարվեստական ​​ճամփորդության համար

Արծվի Բախչինյան
21/03/2025
- 21 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
62
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՕՔԼԵՆԴ – Երկար տարիներ է կապի մեջ եմ ամերիկյան թատերական բեմադրիչ, դերասանուհի, արտադրիչ, թատերագիր եւ թարգմանիչ Թորանջ Եղիազարյանի հետ։ Նա ծնվել է 1964-ին, Թեհրանում, ստացել է բժշկական կրթություն՝ մասնագիտանալով կլինիկական միկրոկենսաբանության մեջ եւ 15 տարի աշխատել է առողջապահության ոլորտում։ Թատերարվեստի մագիստրոսի կոչում է ստացել Սան Ֆրանցիսկոյի նահանգային ​​համալսարանում: Մինչ Սան Ֆրանցիսկոյի Ծովածոցի շրջան տեղափոխվելն ապրել է Բոսթոնում, եղել տեղի «Նոր Սերունդ» հայ երիտասարդաց միության եռանդուն անդամ՝ մեկ տարի վարելով նախագահի պաշտոնը: 1996-ին հիմնել է «Ոսկե թել» («Գոլդըն թրեդ») թատերախումբը՝ ղեկավարելով մինչեւ 2021 թվականը: Դրան կից հիմնել է «ՌեՕրիենթ» կարճ պիեսների փառատոնը (միավորելով Մերձավոր Արեւելքի տարբեր ձայներ՝ մեկ երեկոյի ընթացքում) եւ «Ոսկե թելի հեքիաթներ» ներկայացումների շարքը, որն ընդգրկել է «Լեյլայի թռիչքի որոնումները», «Նասրեդդինի հոյակապ ճանապարհորդությունը դեպի Սամարղանդ», «Արքայադուստր Թամարը փրկում է Քաջ Նազարին» եւ «21 օր, որոնք փոխեցին տարին» բեմադրությունները:

Թորանջ Եղիազարյանը գրել է պիեսներ՝ «Ուսուցիչը», «Հինգերորդ լարը», «Սպահան բլյուզ», «444 օր», «Ինձ կոչիր Մեհդի», «Գոհաբանության տոնը Խոդաբախշիանի տանը», «Ալիքներ», «Ապակե պատուհանների հետեւում», «Առանց ներթափանցման գործողություն», «Լիսիստրատե 97»: Բեմադրել է «Վայրի հատապտուղների լեզուն», «Մեր թշնամիները. սիրո եւ մարտերի աշխույժ տեսարաններ», «Օ՜, իմ անուշ երկիր», «Թամամ», «Ես սերիական մարդասպան չեմ», «Հեղափոխությունը երբեք չի ավարտվել», «Ձայնի սենյակը», «Ես հոգիներ եմ վաճառում», «Տասներկու կին մի խցում», «Արարման առասպելը», «Երեք կանգառ» եւ շատ ուրիշ թատերախաղեր: Որպես դերասանուհի մասնակցել է «Սինդբադի ութերորդ ճանապարհորդությունը», «Վերջին ընթրիքը», «Միայնակ մի կին» բեմադրություններում եւ «Վերջին պատրանքը», «Փայլուն միտք» անկախ կինոնկարներում։ Պարսկերենից անգլերեն է թարգմանել մի շարք իրանական ժամանակակից պիեսներ, Նիզամիի «Լեյլի եւ Մեջնունի» նրա թարգմանությունն ու բեմականացումը հրապարակված է Gleeditions.com կայքում։ Բազմիցս գրել է Իրանի ժամանակակից թատրոնի մասին տարբեր հանդեսներում եւ հանրագիտարաններում: Որպես բեմադրիչ եւ հեղինակ արժանացել է մրցանակների, որոնց մեջ՝ Կահիրեի միջազգային թատերական փառատոնում եւ Սթենֆորդի համալսարանի ժամանցային արդյունաբերության գիտաժողովում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք torangeyeghiazarian.com և goldenthread.org կայքէջերը։

–Սիրելի՛ Թորանջ, «Ոսկե թելը» եզակի է ամերիկյան թատերական ասպարեզում մերձավորարեւելյան թեմաների վրա կենտրոնացած լինելու առումով: Ձեր հիմնական լսարանը մեծ մասամբ մերձավորարեւելյա՞ն է: Չե՞ք մտահոգվել, որ այդպիսի կենտրոնացումը կարող է հանգեցնել մի տեսակ մշակութային մեկուսացման:

–Սա հենց այն նախազգուշացումն էր, որ ինձ տվեց Սան Ֆրանցիսկոյի նահանգային համալսարանի մագիստրոսական ղեկավարս, ասելով՝ «Մի՛ սահմանափակիր քեզ»։ Բայց այն պատմությունները, որոնք ես ուզում էի ներկայացնել, կապված էին Մերձավոր Արեւելքին, ուստի սահմանափակումը տեղին էր թվում: «Ոսկե թելը» ստեղծվել է ԱՄՆ-ի ասիական եւ լատինո թատերական շարժումների ոգեշնչմամբ: Ցանկությունս էր, որ մեր համայնքի ձայնն ավելի լսելի լինի: Միեւնույն ժամանակ ես ուզում էի կոտրել մերձավորարեւելյան թատրոնի, մեր պատմությունների եւ դրանք ներկայացնողների հետ կապված կարծրատիպերը: Լինելով իրանահայ՝ ինձ համար կարեւոր էր ներկայացնել Մերձավոր Արեւելքի ողջ բազմազանությունը։

«Ոսկե թելի» մեր հանդիսատեսը Մերձավոր Արեւելքի եւ աշխարհի մնացած մասի խառնուրդ է: Մերձավորարեւելցիները գնահատում են իրենց մշակույթը հանրահռչակելու եւ ամերիկյան բեմերում իրենց պատմություններն անգլերենով տեսնելու, ավելի լայն լսարան ունենալու հնարավորությունը: Բացի այդ, մեր պատմություններն արձագանքում են ներգաղթյալների բազմաթիվ այլ համայնքների, ինչպես նաեւ նրանց, ովքեր ցանկանում են ավելին իմանալ Մերձավոր Արեւելքի մասին: Հպարտությամբ կարող եմ ասել, որ «Ոսկե թել»-ում մենք հաջողությամբ ներկայացրել ենք գեղագիտության լայն շրջանակ՝ իրապաշտությունից մինչեւ աբստրակտ մուլտիմեդիա ստեղծագործություններ եւ անսամբլային ֆիզիկական թատրոն՝ կենդանի երաժշտությամբ:

–Ձեր թատերական կարիերան բավական տպավորիչ է, ուստի, ենթադրում եմ, երբեք չեք զղջացել՝ ի վերջո արվեստի ուղին ընտրելով, թեեւ բժիշկներն ավելի շատ են վաստակում:

–Ճիշտ է, չեմ զղջում, որ Բժշկության փոխարեն թատրոնն եմ ընտրել։ Բայց ես սիրում եմ գիտությունը եւ հաճախ եմ իմ պիեսներում ընդգրկում Բժշկության մասին գիտելիքներս:

–Իսկապե՞ս։ Իսկ ինչպե՞ս։

–Օրինակ, իմ «444 օր» թատերախաղում կերպարը տառապում է մի որոշակի հիվանդությամբ, որի մանրամասները կենտրոնական են դիպաշարում:

–Ես վստահ եմ, որ ձեր գեղարվեստական ​​տաղանդը ժառանգել եք ձեր մորից՝ Վիդա Ղահրեմանիից, որը թատրոնի եւ կինոյի հայտնի դերասանուհի էր Իրանում եւ ԱՄՆ-ում: Չնայած մշակութային բազմաթիվ նմանություններին, հայերի եւ պարսիկների միջեւ խառնամուսնությունները միշտ էլ հազվադեպ են եղել: Ինչպիսի՞ն է այս զույգ ժառանգությունը կրելը:

Դրվագ Ջոյս վան Դայքի «Աղջկա պատերազմը» պիեսից (բեմադրիչ՝ Թորանջ Եղիազարյան, լուսանկարը՝ Գոհար Բարսեղյանի)

–Նախ նշեմ, որ հայ տատիկս ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում, իսկ պապս՝ Դավալուում, այժմյան Արարատ քաղաքում՝ Հայաստանում։ Նրանք հանդիպել են Թավրիզում։ Ես մեծացել եմ հիմնականում հորս ընտանիքի հետ՝ գեղարվեստական ​​միջավայրում։ Հայրս՝ Դավիթ Եղիազարյանը, ղեկավարում էր Թեհրանի «Կուչինի» գիշերային ակումբը եւ տաղանդավոր երաժշտական ​​արտադրիչ, գրող եւ նկարիչ էր: Հորաքույրս՝ Մարի Եղիազարյանը, կրթություն է ստացել Երեւանի ​​կոնսերվատորիայում. նա հիանալի երգչուհի էր եւ երկար տարիներ աշխատել է Իրանի արվեստի եւ մշակույթի նախարարությունում՝ որպես երգչախմբի ղեկավար: Քույրս՝ Թերմե Եղիազարյանը, երաժիշտ եւ վիզուալ արվեստագետ էր։ Մեր տուն միշտ գալիս էին երաժիշտներ, գրողներ, կինոգործիչներ՝ թե՛ իրանցիներ, թե՛ միջազգային արվեստագետներ:

Իմ երկակի ժառանգությունը խորապես ձեւավորել է իմ ինքնությունը եւ աշխարհայացքը: Ինձ համար բնական է լինել ինչպես մշակույթների ներսում, այնպես էլ դրսում: Իրանում այդպես ապրելու փորձառությունը, թվում է, պիտի հեշտացներ Ամերիկա տեղափոխվելը, սակայն ամենեւին էլ այդպես չեղավ։ Բայց «Նոր Սերունդին» անդամագրվելն օգնեց ինձ հարմարվել: Հենց այնտեղ էլ ես սովորեցի հայերեն գրել-կարդալ, որպեսզի կարողանամ խաղալ հայերեն ներկայացման մեջ: Դա «Տիկինը կը ննջէ» կատակերգությունն էր, որտեղ կատարեցի տանտիրուհու դերը՝ արեւմտահայերեն:

Ես նորից կապ հաստատեցի մորս հետ, երբ տեղափոխվեցի Քալիֆորնիա՝ թատրոն ուսանելու: Թատրոնում մեր համատեղ աշխատանքի շնորհիվ ես կարողացա ավելի լավ ճանաչել մորս եւ գնահատել նրա սքանչելի դերասանական հմտությունները, ինչպես նաեւ գրական ու նկարչական ձիրքերը: Բեմում նրա ներկայությունն այնքա՜ն զարմանալի էր։ Նույնիսկ երբ նա անշարժ կանգնած էր, բոլոր հայացքները նրա՛ վրա էին։ Ծնողներիցս շատ բան եմ սովորել։ Նրանք երկուսն էլ կանոններ խախտող նորարարներ էին, որ առաջնորդվում էին մեծ խանդավառությամբ: Ես ինձ շատ բախտավոր կզգամ, եթե կարողանամ հասնել նրանց։

–Ձեր ստեղծագործության մեջ եղել են նաեւ հայկական թեմաներ: Առաջինն էիք, որ Սան Ֆրանցիսկոյում բեմադրեցիք Լեսլի Այվազյանի՝ ժամանակին տարածված «Ինը հայեր» պիեսը…

–Այո, մեծ ուրախություն էր Լեսլիի թատերախաղը բացահայտելը: Ես չափազանց կապվեցի պատկերված ընտանիքի դինամիկային եւ անհատներին: Դա մինչեւ 2002 թվականը, «Ոսկե թելի» մեր ամենամեծ բեմադրությունն էր։ Ու մենք չէինք կարողանա այն բեմադրել առանց հայ համայնքի աջակցության: Այս բեմադրությունն իմ ծանոթությունն էր Ծովածոցի շրջանի կենսունակ հայ համայնքի եւ նրա բազմաթիվ տաղանդավոր արվեստագետների հետ: Դրա հետեւանքներից եղավ նաեւ այն, որ ես օգնեցի Սան Ֆրանցիսկոյի հայկական ֆիլմերի փառատոնի հիմնմանը եւ Ադրիանա Սեւանի «Գիշերը Երզնկայի վրա» թատերախաղի զարգացմանն ու համաշխարհային առաջնախաղի կայացմանը «Ոսկե թելի» կազմով: Այս ամենը հնարավոր դարձավ Ծովածոցի շրջանի հայ համայնքի շնորհիվ:

–Գրել եք նաեւ հայկական թեմաներով թատերախաղեր։ Ձեր «Ապագա» (2001 թ.) պիեսը պատմում է հայ տղամարդու եւ թուրք կնոջ սիրո մասին Կոստանդնուպոլսում, 1915 թվականին եւ դրանից հետո: Չե՞ք կարծում, որ նման սիրային պատմությունները շաբլոն են դարձել պատմական հակամարտություններ ներկայացնող ստեղծագործություններում:

–Սիրային պատմությամբ ես հաճախ եմ մուտք գործել համաշխարհային քաղաքական հակամարտությունների թեմատիկա: «Ապագա»-ում ես ուզում էի պատկերել բռնության եւ անմարդկայնության շարունակականությունը Հայոց ցեղասպանությունից մինչեւ Նակբա՝ պաղեստինցիների զանգվածային տեղահանումը 1948-ին, բայց իրականում չցուցադրելով դրանցից որեւէ մեկը: Կոստանդնուպոլիսը եւ Երուսաղեմն այդ ժամանակ եղել են քաղաքային խոշոր կենտրոններ՝ ծաղկող բազմազան բնակչությամբ: Հետո ամեն ինչ փոխվեց… Ես ուզում էի հետեւել փոփոխությանը մարդկանց կյանքի վրա մեկ ընտանիքի անձնական պատմության միջոցով եւ դրա ազդեցությանը:

Բացի սրանից, իմ «Արքայադուստր Թամարը փրկում է Քաջ Նազարին» պիեսում ես համադրել եմ Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» եւ «Ախթամարը»՝ ստեղծելով պատմություն պատմության մեջ: Հայկական թեմայով էր նաեւ իմ բեմադրած Ջոյս վան Դայքի «Աղջկա պատերազմը»…

–Եղե՞լ եք Հայաստանում եւ ունե՞ք ծրագրեր՝ հայության հետ կապված:

–Հայաստանում երկու անգամ եմ եղել եւ կցանկանայի նորից այցելել: Հայաստանին վերաբերող իմ հաջորդ նախագիծը վերաբերում է Կոմիտասին: Երազում եմ մի պիեսի մասին, որը կպատկերի նրա կյանքի մի պահը եւ երաժշտությունը։ Կոմիտասն ապրեց խիստ բովանդակալից կյանքով, բազմաթիվ ձեռքբերումներով: Գուցե դժվար կլինի այն արտացոլել՝ ինչպես հարկն է, բայց հուսով եմ, որ գաղափարս ավելի կհստականա, երբ կարդամ Ռիթա Սուլահյան Գույումճյանի «Խելագարության ակունքներում. Կոմիտաս, հայ կուռքի դիմանկարը» հատորը…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր հետազոտություն. «Հայերը եւ հողատարածքների վիճարկումները Օսմանյան կայսրությունում, 1850-1914»

Հաջորդ գրառումը

Սթիվ Քյուրքչյանը լրագրողների «Փառքի սրահում»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Սթիվ Քյուրքչյանը լրագրողների «Փառքի սրահում»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու,...

ԿարդալDetails

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական