Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանյան բողոքի ցույցից մինչեւ  զինված հարձակում

03/02/2023
- 03 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունվարի 27-ին ոչ աշխատանքային ուրբաթ օրը Թեհրանում տեղի էր ունենալու երկու իրադարձություն: Մեկը Լաչինի միջանցքն ապաշրջափակելու պահանջով թեհրանահայության բողոքի ցույցն էր, մյուսը՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա զինված հարձակումը: Երկու «միջոցառումներն» էլ անցան ըստ նախատեսվածի՝ հայերը փորձեցին միանալ արցախահայության սեփական հողի վրա ապրելու իրավունքը պաշտպանելու աշխարհասփյուռ հայության պահանջին, իսկ զինված ահաբեկչին էլ հաջողվեց իր բարձրացրած աղմկով խլացնել Լաչինի ապաշրջափակման համար հնչեցված պահանջատիրության ձայնը:

Զինված հարձակման դեպքի առիթով Իրանի պատկան մարմինները ներկայացրեցին սեփական վարկածը, այն է՝ «անձնական եւ ընտանեկան խնդիրներով պայմանավորված հարձակում՝ դեսպանատան շենքում պատանդառված կնոջն ազատագրելու նպատակով»:

Պաշտոնական Բաքուն էլ վայրկյան անգամ չհապաղեց ներկայացնել իր պատկերացրած «ամենակենսունակ» վարկածը՝ հարձակումը որակելով որպես իսլամական հեղափոխության պահապանների Կորպուսի կազմակերպած ահաբեկչություն, եւ առանց պահը կորցնելու, արտերկրներում հավատարմագրված իր դիվանագիտական ներկայացուցչություններին հանձնարարեց դեսպանընկալ երկրներից ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններ ու ցավակցական ուղերձներ կորզել, դրանով ստվերելով Լաչինի միջանցքի շրջափակման դեմ միջազգայնորեն կազմակերպված արշավը եւ ձերբազատվել հանցագործի որակումից, միեւնույն ժամանակ՝  վաստակել զոհի կարգավիճակ, ձեռքի հետ էլ իր «զինանոցին» ավելացնել Իրանի «կարմիր գծերը» խամրելու հարցում լրացուցիչ ճնշման լծակ:

Առաջիններից հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ու խստագույնս դատապարտեց հարձակումն ու հայտնեց, որ նախագահ Ալիեւի հետ միասին Թեհրանից պահանջելու են անհապաղ հետաքննություններ անցկացնել: Արտերկրներում մեծ ֆինանսական միջոցների տիրապետող Ադրբեջանի դեսպանատների եռանդուն ջանքերի շնորհիվ Նեդ Փրայսի հայտարարությանը միացան ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահը, Իսրայելը, Ռուսաստանը, Ճապոնիան, Ուկրաինան, Թուրքիան, Եգիպտոսը, Իրաքը, Վրաստանը, Ղրղզստանը, Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը եւ Թեհրանում հավատարմագրված եվրոպական երկրները:

Ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով դատապարտող Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարության մեջ հուզականության աստիճանը շատ ավելի բարձր էր: Թուրքիայի նախագահը, հարձակումը դատապարտելուց ու իր խորազգաց ցավակցությունները հայտնելուց բացի, «ահաբեկչության պատճառով դժվար կացության մեջ հայտնված» Ադրբեջանին երբեւէ չլքելու խոստումներ էլ տվեց:

Ահա, թե որն էր հունվարի 27-ի Իրանի ոչ աշխատանքային ուրբաթ օրվա երկու իրադարձությունների կապը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Իշխանությունների կողմից «խաղաղության օրակարգի» հավանական հետեւանքը խաղաղ մեռնելն է, ոչ թե խաղաղ ապրելը»

Հաջորդ գրառումը

Ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
Հաջորդ գրառումը

Ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական