Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թանգարանների օրը հիշեցրեց Արցախի մշակութային արժեքները պաշտպանելու  անհրաժեշտության մասին

Գեղամ Մկրտչյան
23/05/2025
- 23 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
9
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թանգարանների միջազգային օրը Հայաստանի մշակույթի նախարարությունը ոչ թե պետք է զբաղվի հանդիսավոր միջոցառումներով, այլ պետք է հանդես գա Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանությամբ: Սակայն Հայաստանի հարյուրից ավելի թանգարաններում կազմակերպված տոնական միջոցառումներից ոչ մեկը չանդրադարձավ Լեռնային Ղարաբաղի թեմային: Մայիսի 18-ի այդ օրվա երեկոյան նման հարցադրմամբ հրապարակում է արել ռուսական «Կավկազսկի ուզել» էլեկտրոնային լրատվամիջոցը:

Ըստ որոշ տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպությունների բերած գնահատումների, Թանգարանների միջազգային օրը, որը նախատեսված է թանգարանային համայնքին միավորելու եւ համաշխարհային գործընթացներին մշակութային հաստատությունների ակտիվ մասնակցությունը խթանելու համար,  հաճախ իրական ազդեցություն չունի: Եվ հատկապես՝ երբ մշակութային ժառանգությունը դառնում է յուրացման, ոչնչացման ու մշակութային ձուլման պետական քաղաքականության առարկա: «Արցախի թանգարանները, որոնք պարունակում են բացառիկ հնագիտական, պատմական, ազգագրական եւ  գեղարվեստական նմուշներ, ոչ միայն կորցրել են այս օրը նշելու իրավունքը, այլեւ  այժմ բախվում են յուրացման, աղավաղման ու միտումնավոր ոչնչացման շատ իրական սպառնալիքի: Այս թանգարանները փաստացի ստիպված են լռել, եւ նրանց հավաքածուները ոչնչացման եզրին են»,- ասվում է «Հայկական լեռնաշխարհի մշակույթի օմբուդսմենի» ֆեյսբուքյան էջից բերված հայտարարությունում:

«ՀՀ կառավարության ներկայիս քաղաքականությունը ոչ մի կերպ չի նպաստում Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցերի լուծմանը: ՀՀ մշակույթի նախարարությանը հասնող աշխատանքը կատարում են հասարակական կազմակերպությունները, ինչը բացարձակապես անընդունելի է, այսպես չպետք է լինի: Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանման համար պատասխանատու մարմինները պետք է զբաղվեն իրենց անմիջական գործառույթներով՝ անկախ կառավարության արտաքին քաղաքականությունից… Այն աշխատանքը, որը պետք է անել հիմա, անհնար կլինի անել հետագայում, ինչը, անշուշտ, կհանգեցնի կարեւոր ազգային արժեքների կորստի»,- «Կավկազսկի ուզել»-ի  թղթակցին ասել է «Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ, Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը:

Վերջինս, ըստ հրապարակման, նշել է, թե «Արցախի 28 թանգարաններ իրենց եզակի հավաքածուներով մեզ համար կորած են, բնականաբար՝ ամեն ինչ յուրացվել է Ադրբեջանի կողմից»:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԿ շենքից ավելի քան 590 հազար դոլար հափշտակելու գործով արդեն ձերբակալված կա

Հաջորդ գրառումը

Երբ արեւմտյան փողի հոսքը դադարում է. ինչպես է Թրամփի վարչակազմը «կտրել թթվածինը» Հայաստանի արեւմտամետ կառույցների համար

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Երբ արեւմտյան փողի հոսքը դադարում է. ինչպես է Թրամփի վարչակազմը «կտրել թթվածինը» Հայաստանի արեւմտամետ կառույցների համար

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես են Իսրայելն ու Պաղեստինը փոխանակում պատանդներին եւ կալանավորներին։ Փոխանակման այս արարը ներառում է նաեւ...

ԿարդալDetails

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական