Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտրվեց Հայաստանի Հանրապետության գրիչը

04/03/2022
- 04 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր մակագրել է…» շուտով կլսենք ու կկարդանք այսպիսի տեղեկություններ:

Իսկ Վահագան Խաչատուրյանն օրվա մեջ ինքն իր մասին այսպիսի լուրեր լսելով՝ հաստատ սիրտը կփառավորվի:

Ինչո՞ւ ոչ, ստաբիլ, բարձր աշխատավարձ, իհարկե, կարգավիճակով, դերով ու կշռով՝ զուտ բուտաֆորիա, բայց կենսագրության մեջ կավելանա՝ 2022 թվականի մարտից մինչեւ… եղել է ՀՀ նախագահ՝ առաջադրվելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից:

Այսինքն՝ նույնն է, թե Փաշինյանի հրահանգներն ու պարտադրանքները հնազանդորեն ստորագրող մի գրիչի ամեն օր՝ ժամը 9:00-ին, ծառայողական մեքենայով բերեն նախագահի նստավայր, երեկոյան ժամը 18:00-ին տուն տանեն, ու այդ գրիչն ամբողջ ամիս Փաշինյանին աջուղախ ստորագրություններ բաշխի, ամիսը մեկ անգամ էլ ինքն իր համար ստորագրի իր աշխատավարձի տակ ու հնազանդ, ենթարկվող լինելու համար պետբյուջեից կլորիկ գումար ստանա:

Մի գրիչի համար արժե՞ր ԱԺ նիստ հրավիրել, ՀՀ գրիչ առաջադրելու եւ քվեարկելու հարցն օրակարգում ընդգրկել այնպիսի հույժ կարեւոր խնդիրների կողքին, ինչպիսիք են, օրինակ, զինծառայողների վերաբերյալ հարցերը:

Գրիչն էլ գաղտնի քվերակությունից առաջ դեմքի լուրջ արտահայտությամբ ԱԺ ամբիոնից ասաց. «Պետք է կարողանանք խաղաղ ապրել բոլոր հարեւանների հետ, պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատենք: Խոսելը, բանակցելն ավելի ճիշտ ճանապարհ է, քան որեւիցե մեկի հետ վիճելը, կռվելը կամ ուժ ցույց տալը: Ուժը կարող ենք ցույց տալ խելքով, գիտելիքով»:

Գրիչը նաեւ հայտարարել է, թե իր համար ամբողջությամբ ընդունելի է ՀՀ կառավարության հայտարարած խաղաղության դարաշրջան բացելու գաղափարն ու ինքը պետք է լծվի այդ գործին: Այսինքն՝ սիրուն ձեւով, պլստալով արդեն մտել է Փաշինյանի…. ծոցագրպանը՝ գրիչների տեղը. իսկ դո՞ւք ինչ մտածեցիք:

Բայց գրի՞չ, թե ինքնահոս. ո՞ր անունն է ճիշտ: Ինքնահոսը մեկ-մեկ կարող է ինքն իրեն հոսել, ընդվզել, թանաք ժայթքել, բծեր թողնել ու աղտոտել այնպիսի անհարկի տեղերում, որ տերը հունից դուրս գա, կատաղի ու դեն գցի:

Չէ, ավելի լավ է՝ հարմարվող, հնազանդ բնույթ ունենանալու պատճառով 1990-ականներից օգտագործված, 20 տարի մոռացված ու փոշոտված, թանաքը հազար անգամ փոխած, մի քանի անգամ տարբեր աթոռներին վախից թանաք թափած, բայց անշառ, թառամած գրիչ, քան թե անկանխատեսելի ինքնահոս:

Ուրեմն՝ հաստատ, գրիչ: Ուրեմն արդեն ունենք Հայաստանի Հանրապետության, ավելի ճիշտ՝ Նիկոլի գրիչ:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուկրաինական պատերազմ՝ իրանական ոսպնյակով

Հաջորդ գրառումը

Ուկրաինայի պատերազմը Հայաստանի ետնամուտքում է

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ուկրաինայի պատերազմը Հայաստանի ետնամուտքում է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական