Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտրածդ ճանապարհը քեզ տանում է Թուրքիստան

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանական «ՇԱՐՂ» օրաթերթում լույս տեսած ու մի շարք այլ պարբերականների կողմից արտատպված վերոգրյալ  վերտառությամբ   ուշագրավ հոդվածը  պատկանում  է ծնունդով  թավրիզցի վերլուծաբան Սալար Սեյֆ էդ-դինի գրչին, որը նվիրված է «Զանգեզուրի միջանցք»  հորջորջվող  «թուրանական ճանապարհին» ու դրա աշխարհա-քաղաքական հետեւանքներին:

Հոդվածի վերնագիրն ընտրելիս, հեղինակը ներշնչվել է Իրանի մեծանուն բանաստեղծ Սաադիի՝ ասացվածքի վերածված հայտնի բանաստեղծության հետեւյալ տողերից՝

Վախենում եմ,  հագարացի, դու ուխտավայր չհասնես,

Քանզի ընտրած ճանապարհդ քեզ տանում է Թուրքիստան:

Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող այս հոդվածի վերնագրի իմաստային թարգմանությունը հետեւյալն է՝

«ԸՆՏՐԱԾԴ  ՃԱՆԱՊԱՐՀԸ ՔԵԶ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ»

Սեյֆ էդ-դինի հեղինակած հոդվածում կարդում ենք.

«Շարունակվում են 2020 թվականի պատերազմի հետցնցումները: Եվ Ալիեւի հռչակած հաղթանակով հանդերձ, Բաքուն շարունակում է իր դժգոհությունն արտահայտել ստեղծված իրավիճակից: Իսկ դժգոհության բուն պատճառը նոյեմբերի 9-ին հրապարակված եռակողմ հայտարարության մեջ հաղորդակցական ուղիների ու ապաշրջափակման մասին  ձեւակերպումներում տեղ գտած  տարընթերցումն է: Զինադադարի համար հրապարակված համատեղ հայտարարության մեջ Բաքվի օգտին որեւէ միջանցքի մասին խոսք անգամ չկա, եւ միայն Հայաստանը պարտավորվել է ապահովել հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը: Մյուս կողմից, Իլհամ Ալիեւը բազմիցս Հայաստանի Սյունիքի մարզի՝ պատմականորեն Ադրբեջանին պատկանելու մասին հավակնոտ հայտարարություններով   է հանդես եկել, ինչը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ նոր  ոտնձգության  բացահայտ դրսեւորում է, որի իրագործումը նշանակում է փակել Իրանի սահմանը Հարավային Կովկասի հետ եւ աղճատել Իրանի հաղորդակցական ուղիները: Վերջին մեկ-երկու  տարիների ընթացքում Ալիեւը խոսում է իր հորջորջմամբ՝ «Զանգեզուրի միջանքի» մասին:

Այդպիսի միջանցքի մասին մեկնաբանություններ ներկայացնելիս, կարելի է հարցը դիտարկել երկու տեսանկյունից. Առաջինը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող նոր մայրուղու եւ երկաթուղու կառուցումն է, Իսկ  երկրոդը՝  Հայաստանի ինքնիշխան տարածքից միջանցքի բռնակցումն է Ադրբեջանին: Առաջին սցենարի դեպքում, դիվանագիտական հարաբերությունների, հետեւաբար նաեւ իրավական հիմքերի առկայությունը պարտադիր պայմանն է: Քանի որ  ցայսօր   դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում  կողմերը  լուրջ կամք չեն դրսեւորել, ուստի երկրորդ սցենարն է օրակարգային հարց դառնում: Իրանին մտահոգող հանգամանքը միջազգայնորեն ճանաչված սահմանների ու միջազգային իրավունքի նկատմամբ  ՆԱՏՕ-ի հնարավոր աջակցությամբ բացահայտ ագրեսիան է: ՆԱՏՕ-ի պատկերացմամբ,  Ասիայի մայր ցամաքում պանթուրքիզմի տարածումը մի քանի առումով աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավեր է  հանդիսանում Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի համար:

Այնպես, ինչպես 19-րդ դարում Մեծ Բրտանիան ու որոշ հրեա արեւելագետներ հանդես էին գալիս Ռուսաստանի տրոհմանը հանգեցնող Ցարական Ռուսաստանի տարածքում պանթուրքիզմի ձեւավորման հեռանկարի օգտին, այնպես էլ այսօր ՆԱՏՕ-ն աջակցում է պանթուրքիզմի հզորացմանը, որի նպատակն է լուրջ խնդիրներ առաջացնել 200 միլիոն ույղուրներով բնակեցված Չինաստանի եւ բազմաթիվ թուրքախոս բնակչություն ունեցող Ռուսաստանի համար, լավ գիտակցելով, որ այդ «թուրանական միջանցքը»  կարող է առաջին փուլում  Ասիական մայր ցամաքում մեծ ցնցումներ առաջացնել Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի համար:

Միաժամանակ, Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի հետ Միջին Ասիայում «Թուրքական ՆԱՏՕ» ձեւավորելու հարցում Թուրքիայի ջանքերն իմաստավորվում են հենց այդ տրամաբանության մեջ: Իսկ Ալիեւի՝ վերջին մեկ- երկու  տարիների ընթացքում նկատվող վարքագծի փոփոխությունը վկայում է, որ հավանաբար այս փուլում վերջինիս հատուկ դերակատարություն է  վերապահվել: Քանի որ Ալիեւի կողմից ներկայացվող հավակնություններն ու հռետորաբանությունն  ավելին են, քան սովորական երկրի առաջնորդին վերապահված դերակատարությունը: Այդ պատճառով էլ կարելի է ենթադրել, որ տվյալ նախագիծն առաջին հերթին ՆԱՏՕ-ի ծրագրերի մեջ տեղավորվող նախագիծ է, որի իրագործումը հանձնարարված  է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Թուրքիային:  

Սահմանների անխախտելիության մասին Իրանի իշխանությունների անմենաբարձր մակարդակով հրապարակվող  հայտարարությունների խորապատկերի  վրա, Ալիեւի շուրթերից Ժամանակ առ ժամանակ   հնչող հայտարարույթյունները վկայում են, որ Բաքուն մտադիր չէ հենց այնպես հրաժարվել տարածաշրջանի երկրների տրոհմանը հանգեցնող  իրեն վերապահված ՆԱՏՕ-ի ներկայացուցչի դերակատարությունից, եւ այդ հարցում հույսը դրել է Արեւմտյան երկրների եւ առաջին հերթին՝ Թուրքիայի վրա: Այս վարքագիծն ու  հռետորաբանությունը հենց  տվյալ ժամանակահատվածին Արեւմուտքի կողմից Ալիեւին վերապահված դերակատարությունն է, որի նպատակն է վերջինիս աջակցությամբ  որոշակի առումով  հարված հասցնել Իրանի ազգային շահերին:  

Նախագահներ Պուտինի ու Էրդողանի հետ հանդիպման ժամանակ  ՆԱՏՕ-ի «թուրանական միջանցքի» մասին  Իրանի առաջնորդն ասել է, որ  «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժելու այն քաղաքական որոշումներն ու ծրագրերը, որոնք կհանգեցնեն Իրան-Հայաստան սահմանի փակմանը»:

Հաշվի առնելով Իրանում մշակված քաղաքական ուղեգծերն ու  իշխանության տարբեր մարմինների կողմից ընդունված որոշումները, ՆԱՏՕ-ի ու նրա տարածաշրջանային ներկայացուցիչների գործադրվող որեւէ ռազմական գործողություն, անվերապահորեն հանգեցնելու է ԻԻՀ հակազդեցությանը: Էլ չենք խոսում այն մասին, որ միջազգային իրավունքի տեսանկյունից էլ Բաքուն իրավունք չունի  այլ  ինքնիշխան պետության  տարածքը բռնակցել:  

Վերջին ելույթներից մեկի ժամանակ Ալիեւն իր ասածները հիմնավորելու համար նշել է, թե իբր 1922 թվականին, Խորհրդային Միությունը վարչական փոփոխությունների  անվան տակ, Սյունիքը հանձել է Հայաստանին, որպեսզի կանխվի Թուրքիստանի վերամիավորումը:

Թուրքիստանի  եւ  հիշյալ տարածքների վերամիավորման մասին մտացածին թեմայի արծարծումը տեղավորվում է ՆԱՏՕ-ի կողմից Ալիեւին վերապահված դերակատարության տրամաբանության մեջ: Սակայն Միջինասիական պետությունները,  այն է՝ իրական թուրքախոս  հանրապետություններն աշխատում են հեռու մնալ  այդ հռետորաբանություններից: Այնինչ, թուրքական աշխարհի հետ կապ չունեցող Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունն աշխատում է հանդես գալ օտարի «հանդերձանքով»: Այս պահին, երբ աշխարհը հետսառըպատերազմյան շրջանից հետո նոր աշխարհակարգի փնտրտուքի մեջ է, ՆԱՏՕ-ի վտանգավոր նախագծերը,  հատկապես Հարավային Կովկասի փխրուն հատվածում էթնիկ ցնցումների համար հող նախապատրաստելու ռազմավարությունն  Իրանի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք է, որին անհրաժեշտ է լուրջ մոտենալ»: 

Թարգմանեց ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայերն ու օսմանցիները

Հաջորդ գրառումը

Պետական ձախողակները հիմա էլ կրթության «լաբորատորիան» են պայթեցնելու

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Պետական ձախողակները հիմա էլ կրթության «լաբորատորիան» են պայթեցնելու

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական