Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդիմությունը կաշկանդվում է Փաշինյանից

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020-ի աղետաբեր պատերազմից հետո Փաշինյանի հրաժարականի պահանջով երկու անգամ փողոց դուրս եկած ու ամիսներ ձգվող պայքար մղած ընդդիմադիրները վարչապետից կաշկանդվում են: Խորհրդարանական «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն այս մտքին խիստ անհամաձայն կլինեն ու հնարավոր բոլոր ձեւերով կփորձեն հակառակում համոզել, բայց վարչապետի մասնակցությամբ որեւէ միջոցառման, քննարկման, նիստի չներկայանալը հաստատում է մտահոգություն-համոզումս:

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի հերթական նիստին, ինչին մասնակցում էր վարչապետ Փաշինյանը, ընդդիմադիրները չէին ներկայացել՝ պատճառաբանելով, թե «շոուի մասնակից» չեն դառնա:

Նախորդ տարի այս օրերին Երեւանի փողոցներում «սիթի-տուր» անող ընդդիմադիր երեսփոխանները, որ ամիսներ անց նորից վերադարձան ու նստեցին լիագումար նիստերի դահլիճում իրենց հատկացված աթոռներին, անհասկանալի ձեւով են մասնակցում խորհրդարանական աշխատանքներին: Քանի կար՝ իրենց՝ գործուղում մեկնող ընդդիմադիր գործընկերներին էին անարգանքի սյանը գամում, հիմա բացառապես բոլորը բաց չեն թողնում անգամ Կրասնոդար գործուղվելու շանսը: Թեեւ վարչապետի մասնակցությամբ հանձնաժողովի աշխատանքներին, նիստերին կամ տարատեսակ այլ նիստերից բացակայում են, բայց քննարկում են, օրինակ, գործադրի ներկայացրած «Ակցիզային հարկի» մասին օրենքի նախագիծը: Ի՞նչ է ստացվում՝ նրանց համար Փաշինյանի կաբինետի ներկայացրած օրենսդրական փաթեթը շոու չէ, բայց Փաշինյանի ելույթը շոու է:

Ընդդիմության արդարացումը, ինչ-որ տեղ, գուցե ընկալելի լիներ, եթե առանձին պատգաավորներ ու քաղաքական թիմի անդամներ Facebook սոցիալական ցանցում չհակադարձեին Փաշինյանին ու նրա հայտարարություններին: Բայց եթե ինչ-որ ձեւով՝ հեռավար, թե ֆիզիկական ներկայություն ապահովելով, մեկնաբանում են «շոու անողի» ասածները, նշանակում է ընդունել նրա առաջ բերած օրակարգն ու «շոուի» մասնակիցը դառնալ:
Ընդդիմադիրներն, ի դեպ, խուսափում են նաեւ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանից, գուցե այն պատճառով, որ Փաշինյանը հերթական անգամ հիշելու է «նախկիններին»՝ իրենց մի մասին, մունաթ գա, մատ թափ տա… Կարճ ասած՝ տված հարցից «քոռուփոշման» չմնալու համար «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները նախընտրում են ո՛չ հարց տալ, ո՛չ էլ պատասխան լսել: Սա, անխոս, ոչ այլ ինչ է, քան ուղիղ հարցեր տալուց ու պատասխաններ լսելուց խուսափել: Իսկ եթե ինչ-որ բանից խուսափում են, նշանակում է՝ կաշկադվում կամ վախենում են:

Ի դեպ, հայրենի «ուլտրաընդդիմադիրներն» իրենց նախորդներին՝ ԱԺ 7-րդ գումարման ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներին մեղադրում էին, թե «ինչպե՞ս է կարելի է ՔՊ-ականների հետ նույն դահլիճում գտնվել»: Այժմ սակայն նրանք ոչ միայն նստում են միեւնույն դահլիճում, այլեւ միասին գործուղումների են մեկնում ու կողք կողքի կանգնած՝ ժպտադեմ լուսանկարներ անում եւ հրապարակում:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սայաթ-Նովա» փառատոնն՝ առանց Սայաթ-Նովայի

Հաջորդ գրառումը

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտն ազդարարեց ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին նվիրված արվեստագիտական միջոցառումների շարքի մեկնարկը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտն ազդարարեց ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին նվիրված արվեստագիտական միջոցառումների շարքի մեկնարկը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Մասիս Ասատրյանը սպшնվել է շան շուրջ ծագած վեճի պատճառով. հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։ Նա տեղեկացնում է. Արաքսում քիչ առաջ...

ԿարդալDetails

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական