Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդիմադիրներն ու իշխանականները տպավորված են ՄԱԿ-ում հնչած ելույթներից, բայց դրանք միանաշանակ չեն ընդունում

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ դեկտեմբերի 21-ին հրավիրված նիստը, որի ժամանակ ավելի քան տասը օր առաջ փակված Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն էր քննարկվում, պաշտոնական Երեւանը դրական է որակում: Գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներն իրենց խոսքում միաձայն ընդգծել են, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թվիթերում գրել է, որ Հայաստանը գնահատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների արդարացի եւ սկզբունքային կեցվածքը:

Թեեւ պարզ չէ՝ միջազգային հանրությունը ի՛նչ քայլեր կձեռնարկի նյույորքյան քննարկումից հետո կամ ընդհանրապես կձեռնարկի, թե՞ ոչ, բայց ըստ խորհրդարանում ներկայացված իշխանական ու ընդդիմադիր երեք խմբակցությունների ներկայացուցիչների՝ նիստում հնչած տեսակետները, միանշանակ, հավասարության նշան դնող չէին:

Խորհրդարանի ամենափոքր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն «Ազգ»ի հետ զրույցում ասում է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կամ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում շատ հեշտ է Հայաստանի կողմը բռնելը, որովհետեւ Հայաստանի կամ Արցախի կողմը բռնելն արդարության մասին է խոսում: Հարցին՝ արդարության առումով միջազգային հանրության շրջանակներում առկա՞ է կոնսենսուս, արձագանքում է՝ կարող ենք ասել՝ այո: «Վիճարկել նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված կետի հստակությունը, վիճարկել այն փաստը, որ իբր «էկոլոգները» կազմակերպված են Ադրբեջանի իշխանությունների կողմից, անիմաստ է, քանզի դրանք անհերքելի փաստեր են: Հետաքրքիր ու էական է, թե միջազգային ճնշումներն Ադրբեջանի վրա ի՞նչ ծավալով կլինեն եւ արդյո՞ք դրանք կլուծեն խնդիրը: Սրա վերջնարդյունքն արդեն ՀՀ իշխանությունների աշխատանքը ցույց կտա»,- նշում է Մամիջանյանը:

Խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ ՄԱԿ-ը բավականին բարդ ու բազմաշերտ կառույց է, բազմաթիվ հատվող եւ հակընդդեմ շահերով ու հետաքրքրություններով: Ուստի ՄԱԿ-ի ու մի շարք այլ մարմինների պարագայում, բացատրում է,  հայտարարությունից գործողությունների անցնելը կամ հստակ քայլը կարող է երկար տեւել. իսկ դա հարցի թե՛ բարդությունից, թե՛ ժամանակից է կախված:

«Հուսա՞լ, որ ՄԱԿ-ի նիստից հետո ինչ-որ բան կփոխվի»,- հարցին պատգամավոր Մամիջանյանն այսկերպ է արձագանքում. «Բացարձակ միանշանակ չէ, որ տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունը կամ դրանց բացակայությունը կարող են արդյունքներ տալ: Իհարկե, դրանք շատ կարեւոր են, բայց ոչ ինչ-ինչ երաշխիք ապահովող: Ինձ համար այս ամբողջ պատմության մեջ ամենակարեւորն այն է, որ արցախցիները ցույց են տվել, ապացուցել են այն, որ երբեք թույլ չեն տա՝ իրենց կենսական շահերը առուծախի առարկա դառնա: Կարծում եմ՝ հերթն այժմ Հայաստանինն է, ու պաշտոնական Երեւանը պետք է ցույց տա, որ ինքն էլ կարմիր գծեր ունի: Իսկ դա այն է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Սակայն տեսնում ենք, որ հայաստանյան իշխանություններն ամեն կերպ փորձում է խուսափել ու չասել այդ նախադասությունը»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գնահատմամբ՝ միջազգային հանրությունը ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ հստակ դիրքորոշում արտահայտեց, այն է՝ Բերձորով Արցախը Հայաստանին կապող միջանցքը պետք է բաց լինի, ու դա քննարկման ենթակա չէ: Իսկ այդ հանգամանքը, Նազարյանի համոզմամբ, օրվա իշխանությունը պետք է օգտագործի՝ Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու կամ Ռուսաստանի  հետ առավել կառուցողական բանակցություններ վարելու համար:

Հարցին, թե հասցեակա՞ն էին ՄԱԿ-ի ամբիոնից հնչած հայտարարությունները, մեր զրուցակիցն արձագանքում է՝ եզակի բացառություններով, բայց գրեթե բոլորն էլ հստակ նշեցին, թե ո՛վ է մեղավոր կամ խնդիրներ հարուցող կողմը: «Եթե շատ մանրախնդիր չլինենք ու խիստ չգնահատենք, ապա, ընդհանուր առմամբ, հստակ արձանագրումներով ելույթներ էին: Պարզապես պետք է հասկանանք, որ ելույթը, դիրքորոշումը մի բան է, վարագույրի հետեւում ընթացող բանակցությունները՝ մեկ այլ բան: Այդ ելույթները, իհարկե, կարող են առանցքային լինել ոչ միայն Արցախը Հայաստանին կապող միջանցքի փակ լինելու հարցին լուծում տալու, այլ նաեւ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում հայկական շահն առաջ մղելու հարցում»,- ընդգծում է ընդդիմադիր պատգամավորը:

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը, որ գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչների ելույթներն էլ լսել է, «Ազգ»ի հետ զրույցում արձանագրում է՝ դրանց բացարձակ մեծամասնությունը, այսպես ասած, հայանպաստ կամ, ասպես ասած, ճշմարտության մասին էին: «Պաշտոնական Բաքվին ուղղակիորեն, հասցեական կոչ էին անում հստակ գործողություններ ձեռնարկել, որ «բնապահպանները» այդտեղից գնան, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ այնտեղ բնապահպաններ չկան: Իհարկե, կային նաեւ այնպիսի երկրներ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ փորձում էին հավասարության նշան դնել: Դա, ի դեպ, նույնպես հասկանալի է, քանի որ Ադրբեջանը բավականին մեծ ռեսուրսներ է ծախսում միջազգային հարաբերություններում: Եվ այդ հանգամանքը միգուցե նույնպես դեր է խաղացել՝ այսպես ասած «հավասարեցնող ելույթներ» համատեքստում, բայց պետք է արձանագրել, որ աշխարհի խոշոր խաղացողների դիրքորոշումները շատ կոնկրետ էին: Նրանք Ադրբեջանին կոչ էին անում իրենց «բնապահպան» համարողներին հանել Լաչինի միջանցքից: Կարծում եմ՝ բոլորին էլ հայտնի է, որ Ադրբեջանում մի քանի օրվա տեւողությամբ հանրահավաք չի կարող տեղի ունենալ, քանի որ անգամ մի քանի րոպեանոց պիկետների համար են նրանց ծեծում, բանտերն ուղարկում, ուր մնաց թե՝ հանրահավաքներ իրականացնեն: Հետեւաբար՝ Լաչինի միջանցքում տեղի ունեցող այս իրադարձությունը վկայում  է հետեւյալը՝ սրա կազմակերպիչն Ադրբեջանի իշխանությունն է»,- ասում է Պապոյանը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տրագիկոմեդիա՝ հայտնի չէ՝ քանի գործողությամբ

Հաջորդ գրառումը

Ի հեճուկս Կրեմլի, Զելենսկին ջերմ ընդունելության է արժանացել Վաշինգտոնում

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

Ի հեճուկս Կրեմլի, Զելենսկին ջերմ ընդունելության է արժանացել Վաշինգտոնում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱՄՆ-ի ամենաշատ կարդացվող չորս օրաթերթերից մեկը՝ New York Post-ը (օրական...

ԿարդալDetails

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով. Փաշինյան

20/09/2025

Ըստ Քպ հռչակագրի՝ ունենք Հայաստանի Չորրորդ Հանրապետություն

20/09/2025

ՀՀ-ի մի հատվածն ինձ դավաճան էր ասում, իսկ տոլմա փաթաթող սնուցող մայրերը շնորհակալություն էին հայտնում. Փաշինյան

20/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական