Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդամենը` դառն իրողություն

20/10/2023
- 20 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աստծո յուրաքանչյուր առավոտը հայաստանաբնակն սկսում է ինչ-որ բանի ակնկալիքով: Այդ ինչ-որ բանը թե դրական սպասումներ է պարունակում, թե բացասական, որոնք նախորդ օրվա ազդեցության շարունակություն են: Իսկ դրանք այնքան հակասական են, որ չես ցանկանում տրամաբանված ընկալել, որքան էլ ջանաս հակասությունների ու հակադրությունների միջավայրում չհայտնվել: Ընդհանրական այս մոտեցումը կարելի է անվերջ շարունակել, ինչպես վարվում են քաղաքագետ ու վերլուծաբան ներկայացող շատ գործիչներ, նաեւ տնտեսության շուրջ մտորումներ հայտնողներ, որոնց ասելիքն ու անելիքը ավարտվում է հայ հանրության համար գրեթե անհասկանալի քաղաքական ինչ-որ ձեւակերպումներով: Ահա համանման մի օրինակ:

Հեռուստաալիքները հաղորդում են, որ ՀՀ տնտեսության համար պատասխանատու պետական բարձրագույն կառույցում հանդիպում է կայացել  Զիմբաբվե պետության հայաստանյան դեսպանի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հարցեր: Առաջին հարցը, որ ծագում է՝ որտե՞ղ է գտնվում այդ երկիրը, քանզի այն երբեւէ չի հիշատակվել մեր պետական ու պաշտոնական հաղորդագրություններում: Նման հանդիպումներն ու հաղորդագրությունների տարածումը սովորաբար նախորդում են իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչների փոխադարձ այցելություններին, քննարկվելիք հարցերի նախապատրաստմանը, հնարավորությունների նախանշմանը: Դեսպանի ու նախարարի հետ հանդիպմանը նման ոչ մի անդրադարձ, որը հնարավոր չէ պարզել նաեւ այն պարզ պատճառով, որ ՀՀ տարածքում Զիմբաբվե պետության դեսպանություն չի գործում: Այսուհանդերձ, որոշակի հարգանք ցուցաբերելով հիշատակված պետության հանդեպ, պարզեցինք, որ այն գտնվում է Աֆրիկա մայրցամաքի հարավում, համաշխարհային ջրերի հետ  սահման չունի, ՀՀ-ի պես սահմաններ ունի չորս այլ պետությունների հետ: Մոտ 20 մլն-ի հասնող բնակչությամբ երկրի տարածքը մեր 13-ապատիկն է, 390 հազար քառակուսի կիլոմետր, որից վարելահողերը` 10 տոկոս: Գյուղոլորտում ընդգրկված է աշխատունակ բնակչության շուրջ 70 տոկոսը, որոնք հիմնականում եգիպտացորեն ու ցորեն են մշակում, շաքարի ճակնդեղ ու ծխախոտ: Հանդիպման ընթացքում արդյոք հնչե՞լ են հարցեր, թե, ասենք, ի՞նչ նպատակով են եգիպտացորեն ու շաքարի ճակնդեղ մշակում, ի՞նչ արդյունավետություն է այս ոլորտներում արձանագրվում, ինչքանով են դրանք ազդում երկրի պարենային անվտանգության դրական միջավայրի ձեւավորման վրա. հարցերի հրատապ մի շղթա, որն օրակարգային է ՀՀ տնտեսության համար, քանզի մեզանում ցորենի ու մսի արտադրության նվազում է նկատվում, երբ ավելանում են «խելացի անասնագոմեր» ու «սպանդանոցային մորթ» կոչվող ծրագրերի պետական ֆինանսավորումները, այլ ծախսերը: Հաջորդ տարվա համար էլ են դրանք հսկայական միջոցներ կազմում՝ ամբողջ 92 միլիարդ դրամ: Թե որքանով էր արդարացված ու հիմնավոր ընթացիկ տարվա ծախսերը, որոնց թվում էր հարգարժան դեսպանի թող որ համեստ հյուրասիրությունը, հարցի մի կողմն է: Իսկ ահա այն, որ քննարկվող հանդիպումից հետո անցած մի քանի տասնօրյակների ընթացքում միջպետական այցելություն չարձանագրվեց, կարելի է մտահոգությունների շարքին դասել, հանդիպման արդյունավետությունից խոսել:

ՀՀ բարձրագույն պաշտոնյա նախարարը, ով քաղաքական դիրք է զբաղեցնում, քանզի կառավարող թիմի անդամ է, իրեն ուղղված հարցին ի պատասխան հայտարարում է` ինձ տնտեսությունից հարց տվեք, որոնց շարքին է դասում դեսպանի հետ հանդիպումը: Այդ ընթացքում թերեւս սուրճ է հյուրասիրվել, բաժակ ու ափսեով, որը սրճեփով է պատրաստվել: Խնդրեմ պատասանեք, նշվածներից ո՞ր մեկն է հայաստանյան արտադրության: Նույնը` հայաստանաբնակներիս խոհանոցներում տեղադրված գազօջախների ու լվացքի մեքենաների, սառնարանների ու ջրատաքացուցիչների, արդուկների ու ջեռուցիչների վերաբերյալ: Մեր մարդիկ անհամբերությամբ են սպասում  այն օրվան, երբ կվերականգնվի մեծ պահանջարկ ունեցող էլեկտրական ժամանակակից լամպերի արտադրությունը, քանզի երբեմնի հզոր գործարանը դեռեւս կանգուն է, կադրերն էլ մոտակա ու մերձակա բնակելիներում են ապրում: Ինչ է արվում հայկական հողմաէներգետիկայի կայացման ուղղությամբ, որի խղճուկ մնացուկներն են տասնամյակներ առաջ Լոռու մարզում տեղադրված ընդամենը չորս աննշան հզորության հողմակները: Երկիր մոլորակի անկյուններրում դրանցից մինչեւ 50 մգվտ հզորության կայաններ են շահագործվում, որոնցից մի քանիսը երազներում նշմարվող ատոմակայան են հիշեցնում: Չեմ կարող չնկատել, որ ասենք ողջախոհ գերմանացիները հնարավորինս կարճ ժամկետում փակեցին իրենց բոլոր ատոմակայանները, կարծես թվով 9-ը: Ինչո՞վ փոխարինեցին. ստույգ չեմ կարող նշել, սակայն կենցաղին աղբն այրելու միջոցով էլեկտրաէներգիայի ստացումով` հաստատ: Նման արտադրահզորություններ կան Եվրոպայի առաջատար երկրի հարյուրավոր բնակավայրերում, որոնք լիարժեք շահագործելու նպատակով աղբ անվանվող հումք ներկրվում է նաեւ հարեւան երկրներից: Որտե՞ղ ենք մենք այս տնտեսվարական շղթայում. պարզապես չկանք, միայն զրույցներ եւ վերջ: Փոքր ու միջին գործարարության մասին իշխանության ներկայացուցիչներից ով չի ալարում, խոսում է: Մեր մարդիկ կատակում են, որ անգամ արդուկ միացնելիս են նման խոսույթի ունկնդիր դառնում, երբ փողոցով քայլելիս շատ հաճախ կարելի է փակված ու վարձով տրվող հայտարարությունների հանդիպել:

Իրոք տարօրինակ ժամանակներ ենք ապրում, թեեւ վատնում բառն ավելի տեղին է հնչում: Այն օրեր առաջ հաստատեց նաեւ իշխանության թիվ 1 պաշտոնյան, հենց կառավարության նիստում հայտարարելով. 2018-ից սկսած փոքր ու միջին տնտեսություններին նվիրված մեր բոլոր ծրագրերը ձախողվել են: Մինչեւ այդ էլ բարձրաձայնել էր, որ ՀՀ-ում կանխատեսվող բոլոր բարեփոխումների հիմնական խոչընդոտը պետական ապարատն է: Տխուր է, եթե այլ գնահատական չհնչեցնենք:
Որպես վերջաբան. մեկ տարուց ավելի Հայսատանում ապրած ռուսահպատակ 30-ամյա ծանոթս մեկնել է հեռավոր Հարավային Ամերիկայի երկրներից մեկը: «Ապագա կա»-ն նաեւ այսպիսի ընթացք է ունենում: Ընդամենը` դառն իրողություն:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պիտի ստեղծագործես, որ փրկվես. «Վահան Թեքեյան» 29-րդ մրցանակաբաշխությունն ամփոփեց արդյունքները

Հաջորդ գրառումը

ԱԺ-ում էլի՛ կան «օգնական» ամուսիններ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԺ-ում էլի՛ կան «օգնական» ամուսիններ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական