Չորեքշաբթի, Սեպտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանը Շուշիում հյուպատոսարան բացելու խոսք է տվել Ալիեւին, իսկ ադրբեջանցի կանանց` «առնվազն 5 երեխա» բերելու խորհուրդ

16/06/2023
- 16 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 28-ինշ ընտրությունների երկրորդ փուլում վերստին նախագահ ընտրվելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ սովորության, արտերկրյա առաջին այցը կատարեց «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն», իսկ երկրորդը՝ Ադրբեջան: Երկուսն էլ բնույթով շատ «եղբայրական» են եւ հունիսի 13-ի նույն օրն են կատարվել: Պարզապես Կիպրոսում ընդդիմությունը, ինչպես նաեւ ընդդիմադիր լրագրողները զայրացել են, որոնցից մեկին` ձախակողմյան «Ենի Դյուզեն» թերթի հեղինակ Ինջիլիին, անկախ հավատարմագրված լինելու հագամանքից, անվտանգության աշխատակիցները դուրս են վռնդել դահլիճից, թե իր ներկայությունն այնտեղ արգելված է: Այնուհետեւ, ինչպես «Arti Gercek»-ն է վկայում, պարզվել է, որ վտարումը կատարվել է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն»-ում Թուրքիայի դեսպանի հրահանգով:

Ավելին՝  Էրդողանի ավտանգության նկատառումներով Կղզու թուրքական հատվածում գտնվող Նիկոսիայի «Էրջան» օդակայանը, որ ինքնակոչ այս հանրապետությանն արտաքին աշխարհին կապող օդային միակ օղակն է, ավելի քան 4 ժամ փակվել է բոլոր տեսակի թռիչքների համար, պատճառելով բուռն դժգոհություն ուղեւորներին եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին: Այսինքն Էրդողանի այցն ընթացել է տհաճ անակնկալներով:

Հակառակ դրան, նրա երկրորդ՝ Աղրբեջան կատարած այցը եղել է ավելի քան բարեհաջող: Բաքու ուղեւորվելիս Էրդողանին, բացի իր տիկնոջ՝ Էմինեից, ուղեկցել են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը եւ ուրիշներ, բոլորն էլ նորաթուխ:

Նշյալ երկու այցելությունն էլ Էրդողանը կատարել է հունիսի 13-ին եւ Անկարա է վերադարձել հունիսի 14-ին: Իլհամ Ալիեւի հետ առանձնազրույցից հետո Էրդողանը համատեղ ասուլիս է հրավիրել, որտեղ սրտաց ընդունելության համար երախտագիտություն է հայտնել Ալիեւին, ապա անդրադարձել է դեռեւս 2021 հունիսի 15-ին հենց Շուշիում ստորագրված «Շուշիի հռչակագրին», որ նախատեսում է նաեւ ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությունը եւ ռազմավարական դաշինքի մակարդակի է բարձրացնում, ինչպես Թուրքիայի նախագահն էր ասել ժամանակին, թուրք-ադրբեջանական եղբայրությունը: Այնուհետեւ նա շարունակել է. «Մենք պատրաստ ենք Շուշիում բացել մեր գլխավոր հյուպատոսարանը, երբ դուք ցանկանաք: Պարոն Հաքան (դիմել է նորաթուխ արտգործնախարար Հաքան Ֆիդանին, որ տարիներ շարունակ գլխավորում էր Ազգային հետախուզության կազմակերպությունը), այս հարցում, առանց ուշացնելու, արեք այն, ինչ անհրաժեշտ է… Դա կլինի յուրատեսակ ազդանշան Հայաստանի գլխավորությամբ ողջ աշխարհին: Ես իմ եղբոր հետ առանձնազրույցի ընթացքում քննարկեցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության հարցը եւ մենք եկանք դրա շինարարությունը շուտափույթ ձեռնարկելու եզրակացության»:

Ի դեպ՝ նշենք, որ «Շուշիում հյուպատոսարան բացելու» Էրդողանի խոսքերը քաղել ենք թուրքական հանրային հեռուստատեսության՝ TRT-ի կայքէջից, որին երկրում ընդդիմությունը, ոչ թե հանրությանը, այլ պետական իշխանություններին, հետեւաբար Էրդողանին ծառայելու պատճառով համարում է պետական հեռուստատեսություն, ինչպես նաեւ կիսապաշտոնական համարվող «Անադոլու» գործակալությունը:

Թեեւ TRT-ն շրջանցում է, սակայն Էրդողանը Ալիեւի հետ առանձնազրույցում քննարկել է նաեւ «Զանգեզուրի» միջանցքի բացման հարցը եւ դրա առնչությամբ,  Euronews -ի վկայությամբ, նա նշել է. «Մենք պետք է անհապաղ լուծենք Զանգեզուրի միջանքի հարցը: Դրա լուծումը մեզ առավելության է տալու երկու հարցում: Կառուցումը նախատեսվող մայրուղին եւ երկաթուղին աշխուժացնելու է Իգդիր-Նախիջեւան հաղորդակցությունը, դա իր հերթին ամրապնդելու է Թուրքիայի անմիջական կապը Նախիջեւանի հետ, ինչը լուրջ խթան է հանդիսանալու Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների հետագա զարգացման համար»: Ի դեպ՝  Euronews -ին հստատում է նաեւ թուրքական  Arti Gercek  կայքէջը:

Քանի որ այս երկու կայքէջերը, որպես սկզբնաղբյուր, օգտվել են «Անադոլու» գործակալության հաղորդագրությունից, ուստի «Զանգեզուրի» միջանցքի առումով  փաստորեն իրար կրկնում են: Թուրքական կայքէջը պարզապես մատնացույց է անում Էրդողանի «առնվազն 5 երեխա ունենալու» առաջարկը, որը նա արել է մամուլի համատեղ ասուլիսում, նշելով. «Մեր առջեւ կան մի քանի քայլեր, որոնց կատարումն անհրաժեշտ է: Եթե դրանք կատարվելու լինեն, ապա Ադրբեջանի բնակչությունը արագ կաճի: Առաջ ասում էի 3 երեխա, սակայն հիմա կարծում եմ, որ Ադրբեջանում կանայք առնվազն 5 երեխա պետք է բերեն: Երբ հարցրեցի Ալիեւին, ասաց, որ բնակչության թիվը 10 միլիոնից բարձր է, բայց 11-ի չի հասնում: Պետք է հասցնել, որովհետեւ բնակչությունն է երկրի իրական ուժը»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արեւմտյան միջնորդները Ղարաբաղի ապագայի վերաբերյալ համոզիչ առաջարկով դեռ հանդես չեն եկել»

Հաջորդ գրառումը

Միջնորդավորված երկխոսություն Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հաղթանակ, որը վերադարձնում է հավատը

09/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը լռեցնում է իր ընդդիմախոսներին միայն իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար, բայց դա հարվածելու է հենց իրեն. Օսկանյան

09/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ծածկադմփոց. ապամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան վերահսկողության, որի հետևանքով հուշարձանին հասցվել է զգալի վնաս

09/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞վ համոզեց Հայաստանին՝ գնալ դեպի ողբերգություն. Վահե Հովհաննիսյան

09/09/2025
Հաջորդ գրառումը

Միջնորդավորված երկխոսություն Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփը կոչ է անում ԵՄ-ին 100% մաքսատուրքեր սահմանել Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ՝ Պուտինի վրա ճնշում գործադրելու համար. Reuters

10/09/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի  կոչ է արել ԵՄ պաշտոնյաներին Չինաստանի նկատմամբ մինչև 100% մաքսատուրքեր սահմանել ՝ որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշում գործադրելու ռազմավարության...

ԿարդալDetails

Դպրոցներում մի շարք առարկաների դասագրքեր չկան. դուք ձայնի բարձր տոնով ասում եք կա՞ն. Թագուհի Թովմասյան

10/09/2025

Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի՝ որևէ ճշմարտություն և հարց բարձրաձայնելու համար. Մայր Աթոռ

10/09/2025

Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Միքայել Սրբազանին . Aravot.am

10/09/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 10.09.2025

10/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական