Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Էրդողանը թոզ է փչում աշխարհի աչքին, նա թափ չունի, որ դեմ գնա ԱՄՆ-ին ու Եվրոպային»

10/11/2023
- 10 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Էրդողանը նրան անվանել է պոպուլիստ, որը զրկվել է Իսրայելի ժողովրդի աջակցությունից:

Չնայած մոտ մեկ ամիս առաջ՝ նյույորքյան հանդիպման ժամանակ, Էրդողանն ու Նաթանյահուն միմյանց ձեռք էին սեղմում, այսօր սակայն փոխվել է Անկարայից հնչող հայտարարությունների տրամաբանությունը:

Թուրքիայի նախագահը  հրապարակավ դատապարտել է ոչ միայն Գազայի կոտորածը, այլեւ հայտարարել, թե պատրաստվում է որպես ռազմական հանցագործ ճանաչել Իսրայելը:
«
Ի՞նչ էր Գազան. Պաղեստինը՝ 1947 թվականին, եւ ի՞նչ է այն այսօր: Իսրայել, ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ: Ինչպե՞ս ներս մտար: «Դու զավթիչ ես, դու կազմակերպություն ես»,- բարձրագոչել է Թուրքիայի առաջնորդը:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի համոզմամբ, սակայն, Էրդողանը «տաք ու սառը» քաղաքականություն է վարում, եւ նման հայտարարություններ անելով՝աշխարհի աչքին թոզ է փչում ընդամենը: «Ազգ»-ի հետ զրույցում թուրքագետը նշում է, որ պետք է հետեւել Էրդողանի ոչ թե խոսքին, այլ՝ գործին:     

– Թուրքիայն, այո, առաջին անգամը չէ, որ հակաիսրայելական խոսույթ է զարգացնում, սակայն այդ «հակա» ելույթներից կարճ ժամանակ անց տեսնում ենք, որ Թուրքիա-Իսրայել տնտեսական հարաբերությունները շատ ավելի լավանում են, տակից իրար շատ էլ լավ հասկանում են, պետք եղած ժամանակ էլ՝ միանգամից համագործակցում: Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը միայն Ադրբեջանի հետ չէ, որ համագործակցում էր, եւ այդ եղբայրությունը ձգվում էր մինչեւ Թուրքիա: Հետեւաբար՝ պետք է ուշադրություն դարձնել՝ ոչ թե ով ինչ հայտարարեց կամ ասաց, այլ թե ինչ գործողությունների դիմեցին, կամ ո՞րն է լինելու հաջորդ քայլը: Եթե Էրդողանի հայտարարություններին չեն հաջորդում, ենթադրենք, տնտեսական սանկցիաները, ապա նրա՝ մատ թափ տալն ու հոխորտալը գրոշի արժեք չունի:

– Էրդողանը խոսել է նաեւ «խաչն ու լուսինն իրար դեմ հանելու մասին»: Արդյո՞ք միջկրոնական պատերազմով է ուզում վախեցնել:

– Միանշանակ՝ ոչ: Էրդողանը միամիտ չէ, որ միանգամից կամ կտրուկ դեմ գնա Արեւմուտքին կամ Ամերիկային: Ազգային կամ կրոնական հարցերն առաջ բերելով, գուցե, ինչ-որ գործողություններ կամ հայատարարություններ անի, բայց այնքան թափ չունի, որ համարձակվի ինչ-որ հակամարտություն հրահրել մուսուլմանական ու քրիստոնյա աշխարհի միջեւ:

– Այս ամենին հակառակ բեւեռում Ադրբեջան-Իսրայել սիրախաղերն են: Իսրայելը վերջերս իր տարածքում նավթ որոնելու արտոնագիր է տրամադրել ադրբեջանական նավթային ազգային ընկերությանը՝ «SOCAR»-ին:

– Իսրայելը շատ մեծ օգնություն ցուցաբերեց Ալիեւին 44-օրյա պատերազմի ժամանակ եւ հիմա էլ օգնության ձեռք մեկնելու հերթն Ադրբեջանինն է: Իսրայելցի գործակալներն ու ռազմական գործիչները, բառիս բուն իմաստով, վխտում են օկուպապված Արցախի հարավային տարածքներում: Ինչի մասին Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է:

– Փաստորեն, Իսրայելի «հետաքրքրություններն» Իրանի նկատմամբ այնքան խորն են, որ նա Ադրբեջանի հետ եղբայրությունն օգտագործում է հենց այդ նպատակով:

– Իհարկե: Իսրայել-Իրան, մեղմ ասած, խայթոցները նոր չեն եւ հայտնի են բոլորին: Իսրայելը միշտ էլ ցանկացել է մոտիկից իմանալ ու տեսենել, թե ինչ է կատարվում Իրանում, իսկ դրա համար պատրաստի հող է տրամադրում Ալիեւը: Իմ հարցազրույցներում միշտ եմ ասում, որ երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց է սկսվել, եւ սկսվել է հենց մեր տարածաշրջանում, պարզապես այն դեռեւս պասիվ փուլում է: Եվ երբ, Աստված չանի, այն մտնի նաեւ Իրան-Իսրայել դաշտ, ապա Թուրքիան, վստահաբար, որպես դիտորդ չի մնալու: Եվ, կարծում են, այդ ժամանակ թուրք-իսրայելական հարաբերություններն արտահայտվելու են հենց այնպես, ինչպես կան՝ բարեկամական, եղբայրական: Այսինքն՝ միավորվելու են ընդդեմ Իրանի: Եվ ես դրա համար եմ ասում,  որ Էրդողանի հայտարարությունների հակառակ կողմում (ինչն իրականությունն է) երկու երկրների սերտ համագործակցությունն է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպես է կարելի ազատվել պրոռեկտորներից

Հաջորդ գրառումը

«Մոսսադն» ընդդեմ «ՀԱՄԱՍ»-ի

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Մոսսադն» ընդդեմ «ՀԱՄԱՍ»-ի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական