Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էներգետիկ անվտանգության խնդիրները Սյունիքի մարզում

Ստեփան Պապիկյան
30/05/2025
- 30 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
17
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սյունիքի մարզի տարածքը կազմում է 4506 քառակուսի կիլոմետր: Բնակչության թվաքանակը կազմում է  140.3 հազար մարդ: Մարզկենտրոնը Կապան քաղաքն է: Հարկ է նշել, որ ներկայում կարեւոր նշանակություն ունի մեր երկրի էներգետիկ անվտանգության տեսակետից մեծ ուշադրություն դարձնել հատկապես Սյունիքի մարզի բնակավայրերի էներգետիկ խնդիրների լուծմանը: Այն հնարավորություն կտա տարբեր իրավիճակների դեպքում ունենալ էներգետիկ կայունություն եւ հուսալի էներգամատակարարում:

2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սյունիքի մարզի մշտական բնակչության թվաքանակը կազմում էր 135.8 հազար մարդ, որից 91.8 հազարը քաղաքային բնակչություն եւ 44.0 հազարը՝ գյուղական բնակչություն:

Ստորեւ ներկայացնում եմ  Տորունիք գյուղի էներգետիկ անվտանգության խնդիրները: Տորունիք գյուղը գտնվում է  Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում: Ռուսական կայսրության ժամանակաշրջանում գյուղն ունեցել է թուրքական Շխլար անունը: Տորունիք է վերանվանվել 1991 թվականին: Գյուղը գտնվում է Այրիգետ գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1780-1840 մ բարձրության վրա: Հեռավորությունը Սյունիքի մարզ-կենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 118 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 11 կմ: Բնակավայրն ունի բազմադարյա պատմություն: Հայտնի է դեռեւս միջնադարյան ժամանակաշրջանում: Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տորունիքի մշտական բնակչությունը կազմել է 120, առկա բնակչությունը՝ 111 մարդ: Ռուսական կայսրության եւ Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցվածն է եղել ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988-1889 թվականներին:, որոնց արտագաղթից հետո գյուղում բնակություն են սկսել հաստատել Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած 34 տուն (78 անձ) հայեր:

Հարկ է նշել, որ գյուղի միջով հոսում է Այրիգետ գետը,որի վրա կարելի կառուցել առնվազն 200 ԿՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան: Այն հնարա-վորություն կտա տարեկան արտադրել ավելի քան վեց հարյուր հազար ԿՎտժ էլեկտրաէներգիա: Բացի դրանից, գյուղի բնակլիմայական պայմաններում հնարավոր է կառուցել 100 ԿՎտ հզորությամբ արեւային կայան:Այս դեպքում լրացուցիչ հնարավոր է տարեկան արտադրել առնվազն 150 հազար ԿՎտժ էլեկտրաէներգիա: Գումարային արտահայտությամբ այդ նպատակի համար կծախսվի մոտ 200 միլիոն դրամ եւ կարող ենք այդ բնակավայրի էներգամատակարարման արդյունավետությունը լիարժեք համարել:

Կարծում եմ, որ ժամանակն է մտածել Հայաստանի ավելի քան 900 բնակավայրերի համար էներգետիկայի զարգացման հայեցակարգ ունենալ եւ փուլ առ փուլ այն իրականություն դարձնել:Հապաղելու իրավունք չունենք:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անվերջ հրապուրող Իրանը

Հաջորդ գրառումը

Հայաստան-Ռուսաստան հարաբերություներ: Ի՞նչ է սպասվում

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

Հայաստան-Ռուսաստան հարաբերություներ: Ի՞նչ է սպասվում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱՄՆ-ի ամենաշատ կարդացվող չորս օրաթերթերից մեկը՝ New York Post-ը (օրական...

ԿարդալDetails

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով. Փաշինյան

20/09/2025

Ըստ Քպ հռչակագրի՝ ունենք Հայաստանի Չորրորդ Հանրապետություն

20/09/2025

ՀՀ-ի մի հատվածն ինձ դավաճան էր ասում, իսկ տոլմա փաթաթող սնուցող մայրերը շնորհակալություն էին հայտնում. Փաշինյան

20/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական