Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էլ ի՞նչ անի սփյուռքը, երբ լռում է աշխարհը

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բրյուսելում  ցույց ի պաշտպանություն Արցախի

Աշխատանքային երկուշաբթին Բրյուսելում սկսվեց հայ համայնքի  կողմից կազմակերպված ցույցով: Եվրոմիության ամենաբանուկ հատվածում՝ Շումանի հրապարակում,  Բելգիայում գործող Հայ դատի  հանձնախմբի, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի, Բելգիահայերի կոմիտեի, Բելգիայի  Հայ Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվել էր բողոքի ցույց ընդդեմ Ադրբեջանի՝  արցախահայության նկատմամբ իրականացվող Էթնիկ զտման քաղաքականությանը:

Չնայած այս օրերին Բելգիայի ցրտաշունչ, մռայլ, անձրեւային  եղանակին, բելգիահայերը  դեռ հավատով` Եվրոմիության գործադիր մարմիններից  հայցում էին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես դադարեցնելու դեպի Արցախ ճանապարհի արգելափակումը եւ վերջ տալու կործանարար քաղաքականությանը:

Լաչինի միջանցքի  շրջափակումից  ցայսօր բաղմաթիվ նամակներ են ուղարկվել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելին, ինչպես նաեւ Եվրոխորհրդարանի տարբեր հանձնախմբերին: Սակայն, իրականում,  դատապարտող հայտարարություններից բացի  ոչ մի գործնական քայլեր չկան, Եվրոպան դեռ լուռ է;

 Աշխարհին իր կամքը թելադրղ, ռուս -ուկրաինական պատերազմով գերկենտրոնացած Եվրոպան այլեւս չի էլ թաքցնում իր անտարբերությունն ու չհետաքրքրվածությունը Հայաստանի, Արցախի, արցախահայության  նկատմամբ:  Մինչդեռ, Ռուսաստանի դեմ գործնական յուրաքանչյուր քայլ, պատժամիջոցների նոր  փաթեթ, միանշանակ դառնում է կիրառելի:

Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ,  երբ  քրիստոնյա աշխարհը, այս պարագայում՝ Եվրոպան   խանդավառությամբ պատրաստվում են տոնական միջոցառումների,  նվերներ  ընտրում, աշխույժ եռուզեռով տոնական սեղաններ ,ճաշկերույթներ, ընդունելություններ կազմակերպում, նույն  այդ ժամանակ մեր ազգակիցները, ցրտից կուչ եկած, բայցեւ  հավատով, հուսալով    ի լուր աշխարհի բարձրաձայն բղավում են «Արցախահայությունը բնաջնջման եզրին է»: Իսկ ո՞վ է լսում մեր  ձայնը: Արդյոք մտահո՞գ է մարդու իրավունքներ քարոզող Եվրոպան: Բեռլայմոնի (Berlaymont) իր հարկաբաժնի բարձունքից  Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա  Ֆոն դեր Լեյենը  երեւի հպանցիկ, աչքի պոչով, ինչու չէ՝ նաեւ սուրճ խմելով,  գուցեեւ  լսում էր հրապարակում  հավաքված արդարություն պահանջող  հայերի ձայնը: Բայց  ստացվում է, որ այսօրվա Եվրոպայի համար ուկրաինացի ժողովրդի շահերն  հայերից  առավել արժեքավոր  են:   Ամեն օր ուղիղ եթերով  Եվրոպայում ցուցադրվում են կադրեր ցուրտ Ուկրաինայից, ժողովրդի ծանրագույն  վիճակից,  քննադատում Ռուսաստանին,  բայց միաժամանակ անտեսում նույն  իրավիճակում հայտնված արցախահայերին:

Հայաստանից արտահանվող էներգակիրներ չկան, հետեւաբար  ԵՄ- ն մեզ  փաղաքշում է միայն  քաղաքական հայտարարություններով, բայց  Ադրբեջանին գործնական շնորհավորանքներ փոխանցում՝ խրախուսելով  օրերս Վրաստան-Ադրբեջան- Ռումինիա- Հունգարիա  սեւծովյան տարածքով նոր էներգատարի շուրջ համաձայնագրի ստորագրման համար: Ավելին՝ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա  Ֆոն դեր Լայենը  հայտարարում է  ծրագրին ֆինանսապես  աջակցելու իր պատրաստակամությունը:

Ինչեւէ, բարեբախտաբար հայ համայնքը միայնակ չէ Եվրոպայում: Մեզ   սատարելու էին եկել նաեւ Բելգիայի խորհրդարանի ու Եվրոխորհրդարանի պատգամավորներ, ովքեր իրենց ելույթով  դատապարտեցին, նաեւ խոստացան հետեւողական լինել եւ հնարավոր բոլոր  լծակներով պաշտպանել արցախահայությանը:

ՀՅԴ Հայ  դատի Եվրոպայի հանձնախմբի պատասխանատու Գասպար Կարապետյանը  ԵՄ- ին  մշտապես հիշեցնում է  ,որ դեկտեմբերի 12-ից  Ադրբեջանը շարունակում է արգելափակել դեպի Արցախ մուտքի միակ  ճանապարհը, որ Ադրբեջանի շարունակական սադրանքները անխուսափելիորեն կհանգեցնեն հումանիտար աղետի եւ վերջնարդյունքում՝ Արցախի հայ  բնակչության  Էթնիկ զտման: Նա նախ շնորհակալություն հայտնեց Եվրոխորհրդարանի պատգամավորներին, միջազգային ատյաններին, լրատվամիջոցներին  Արցախի  խնդիրին մշտապես հետամուտ լինելու, արձագանքելու համար, սակայն փաստեց, որ պահն օրհասական է, հետեւաբար  պետք է  բոլոր  ջանքերը միավորել եւ Եվրոպական Միությունից պահանջել հայտարարություններից անցնել  գործնական քայլերի: Հայերենով եւ անգլերենով նա  թվարկեց գործնական պահանջների   հստակ  կետեր, Այն է՝

 Բոլոր միջոցներով  ճնշում գործադրել  Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս  անհապաղ եւ առանց նախապայմանների  բացի Լաչինի միջանցքը եւ  երաշխավորի,որ նման իրավիճակ այլեւս չկրկնվի:

Շոշափելի  քայլեր ձեռնարկել արցախահայության  անվտանգությունն ապահովելու համար:

Ճանաչել  Արցախի հանրապետությունը, հիմնել հումանիտար գրասենյակ Արցախում:

Կիրառել դիվանագիտական, տնտեսական եւ անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների ակտիվների նկատմամբ:

Անհապաղ երկարաձգել  Եվրոպական Միության դիտորդական առաքելության մանդատը Հայաստանի Հանրապետությունում:

Գրեթե  երկու ժամ տեւած ցույցից մեր հայրենակիցները հեռացան անհանգիստ, հիասթափված՝ մարդու իրավունքներ քարոզող, բայց երկակի ստանդարտներով շարժվող Եվրոպայից:

Այսուհանդերձ, բելգիահայերը  վճռական են, մինչեւ վերջ պատրաստ՝  հայերի իրավունքները մշտապես ԵՄ ատյաններին ահազանգելու համար:

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ

Բրյուսել

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրակարգում Սեւավանա լճի պահպանության հարցերն են

Հաջորդ գրառումը

Եվրոպայի վրա մունաթ են գալիս, ՌԴ-ին՝ ավելի ընդլայնված մանդատ տալիս

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Եվրոպայի վրա մունաթ են գալիս, ՌԴ-ին՝ ավելի ընդլայնված մանդատ տալիս

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական