Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զրո կետից սկսելու մոգությունը

14/12/2023
- 15 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոտիկ եւ հեռու խաղաղության պայմանագիրը

32 հայ ռազմագերիների վերադարձն իհարկե դրական նրբերանգ հաղորդեց հայկական կյանքին տարեմուտից առաջ, ափսոս միայն, որ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը այնքան էլ չի գործում, եւ Բաքվի բանտում են տասնյակ հայ գերիներ, այդ թվում Արցախի նախկին ղեկավարները, ինչպես նաեւ ցավալիորեն վերջին պահին չեղյալ դարձավ բավական ծանր առողջական վիճակում գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի վերադարձը. ի՞նչ նկատառումով՝ պարզ չդարձավ: Պարզ չէ նաեւ, թե որքան ռազմագերի կա Բաքվի բանտում (Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի տվյալներով՝ 23), արդյոք կա՞ն չհայտարարված, չնույնականացված գերիներ, եւ ի՞նչ պայմաններ է դնելու Բաքուն նրանց ազատ արձակման համար:

Գերիների վերադարձը երկրների միջեւ վստահության ամրապնդման գործակից է համարում Հայաստանի իշխանությունը, անկախ նրանից՝ սկզբունքորեն ինչի՞ եւ ո՞ւմ ջանքերի արդյունքում հնարավոր դարձավ դա, եւ, անշուշտ, ընդհանուր անբարենպաստ վարկանիշի պարագայում՝ իշխանության հաշվին է դրական միավոր գրանցվում գերիների վերադարձով: Ընդդիմության ներկայացուցիչներից ոմանք համարում են, որ գերիների վերադարձի արդյունքում հավանաբար իշխանությանը, ավելի շուտ՝ Հայաստանին էլի զիջումներ են պարտադրվում, մնացյալ գերիների պարագան եւս վերագրվում է նոր զիջումներ պարտադրելուն: Իշխանականները գերիների վերադարձը համարում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ դրական քայլ, Նիկոլ Փաշինյանը Դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպմանը այն անվանել է մի զրոյական կետ (էս զրոյական կետը որ ասվում է՝ սարսափ է առաջացնում, քանի որ հիշեցնում է, որ Արցախի հարցում զրոյական կետից սկսելու բարձրաձայնումը Արցախի կորստին հանգեցրեց)՝ դեպի խաղաղության ուղղությամբ ջանքերը: Չնայած՝ Փաշինյանը չի ժխտել այն մոտեցումը նաեւ, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը մեծ չէ, եթե կենտրոնանան այն փաստերի վրա, որոնք այդ են վկայում: Նա առաջարկում էր կենտրոնանալ այն փաստերի վրա, որոնք դրական պատկերացում են ստեղծում, այդ թվում՝ գերիների վերադարձի: Եթե Ադրբեջանը չի հրաժարվում արդեն ձեռք բերված պայմանավորվածութուններից ՝ մոտ ժամանակում պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական, նշել է Փաշինյանը: Երեւի դա նկատի առնելով՝ Սահմանազատման հանձնաժողովի՝ միջպետական հանդիպումների եւ նիստերի աշխատակարգը վերջին կառավարության նիստում շտապեցին հաստատել, չնայած դետալների, զանազան թղթերի մշակման համար դեռ շատ ժամանակ կպահանջվի:

Բնականաբար՝ օդում առկա գլխավոր հարցն այդ է այս օրերին, թե արդյոք մո՞տ է խաղաղության պայմանագրի ստորագրումը, եւ ի՞նչ անբարենպաստ դրույթներ է պարունակում Հայաստանի համար այդ պայմանագիրը: Պատրա՞ստ է, թե՞ պատրաստ չէ այդ պայմանագրի վերջնական տեքստը՝ այս հարցին անգամ իշխանական շրջանակները միանշանակ պատասխան չունեն, իսկ ընդդիմադիրներն ընդհանրապես հնարավոր չեն համարում այդպիսի պայմանագրի կնքումը՝ Ադրբեջանի հռետորաբանությունն ու նպատակները հաշվի առնելով: Չնայած՝ ԱԺ վերջին ճեպազրույցին Սեյրան Օհանյանն ասում էր, որ խաղաղությանն այլընտրանք չկա, բայց դրա համար բանակցողն իրենք պետք է լինեն:

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասում է՝ պայմանագիրը պատրաստ չէ, վերջնական նախագիծ չկա, միայն հույս կա, որ հունվարին երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն եւ տեքստ կվերջնականացնեն:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը որոշ ճշգրտումներից հետո հնարավոր համարեց պայմանագրի ստորագրումը մոտակայում, անգամ՝ մինչեւ տարեվերջ:

Ո՞վ է երաշխավորելու այն խաղաղությունը, որ չերաշխավորվեց նոյեմբերիննյան եռակողմ հայտարարությամբ՝ դա էլ պարզ չէ: Միջնորդել խաղաղության կայացման համար կողմերի միջեւ բանակցությունների կայացմանը՝ դեռ չի նշանակում երաշխավոր դառնալ բանակցելուց հետո կնքված պայմանագրով խաղաղության պահպանման համար, քանի որ երաշխավոր լինելը եւս պետք է ձեւակերպված լինի փաստաթղթերով, իսկ պայմանագրում այդպիսի կետեր չկան: Այնպես որ՝ Արեւմուտքը, որ պայմանագրի շահառուն է, որովհետեւ խաղաղությունից է կախված Եվրոպա գազի մատակարարման իդիլիան, ոչ մի բան չի ստանձնում,սոսկ հայտարարություններ անողի դերի մեջ մնալով: Ռուսական ուղղությունից հնչող բացասական իմպուլսները արեւմտյան միջնորդության հանդեպ՝ տարածաշրջանում եւ հատկապես՝ հայկական ուղղությամբ ապակայունացման լիցք ունեն:

Հիշենք, թե ինչ պաթոսալի հայտարարություններ էին անում Արցախի պարագայում եվրոպական տարբեր կառույցներն ու նրանց ղեկավարները, ինչ քաղցր էին ժպտում ու քաղցր խոստումներ տալիս. որտե՞ղ է հիմա Արցախը, եւ որտե՞ղ արցախցիները՝ հիմա ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին, ԵԽ ղեկավար Շառլ Միշելին եւ այլոց ի՞նչ, նրանք տաք ու երջանիկ նստած են խավիարի ու նավթի ասեղին, ու երկնքից աստղեր իջեցնելու դատարկ հայտարարություն էլ կանեն, եթե պետք լինի, Հայաստանի սահմանին անօգուտ եվրոդիտորդներին հարյուրից երկուհարյուր էլ կդարձնեն: Եթե նորից հետ գնանք Արցախի՝ մեկ տարի առաջ սկսված շրջափակմանը, որն ավարտվեց արցախցիների հայրենազրկմամբ, ու մեկ առ մեկ հիշենք, թե եվրոպացիք եւ ամերիկացիք ինչ ջերմառատ խոստումներ էին տալիս այդ ընթացքում, սկսելով կարգավիճակի հարցը հետո թողնելուց ու լայն ինքնավարությունից , իսկ այժմ ավարտում են շառլմիշելյան զառանցանքներով, թե արցախցիք պետք է իրավունք ունենան՝ երբ ուզում են այցելել Արցախ կամ վերադառնալու հնարավորություն ունենան ըստ Ադրբեջանի սահմանադրության: Իրո՞ք: Քսանմեկերորդ դարի առաջին քառորդի ավարտին մի ողջ ժողովուրդ զրկվեց հազարավոր տարիներով իր բնակության հայրենիքից, ինչ- որ եվրոպաշտոնյաներ իրենց թույլ են տալիս դեռ ծաղրե՞լ արցախցիներին՝ թե որպես տուրիստ պետք է կարողանան այցելել իրենց հայրենիք:

Եթե այս մի տարվա մարդասիրական բացվածքով պաճուճանք-հայտարարություններից ազատենք Արցախի հետ կատարվածը, ապա արեւմուտքը ժպտալով, երեսպաշտությամբ եւ ստելով՝ դատարկեց Արցախն ու հանձնեց թուրքերին, ռուսների լուռ թույլտվությամբ, քանի որ վերջիններիս էլ երեւի Ղրիմն են խոստացել հետ ողորմյա անել, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից Ուկրաինային չֆինանսավորելը դա է նշանակում: Այսինքն՝ ռուսներին էլ խոստացվում է Ղրիմը՝ Արցախի դիմաց, քանի որ եվրոպաներին նավթ ու գազ է պետք: Շահեր, շահեր միայն՝ կեղծ ժպիտների եւ մարդասիրական հայտարարությունների հետեւում:

Ու բնական է, որ Արցախի հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրում չկա, ու չես հասկանում՝ Հայաստանն ու Ադրբեջանն էին պատերազմո՞ւմ, որ հիմա էլ պայմանագիր է կնքվում, թե խաղաղության պայմանագիր անվանումը իրականում պետք է հասկանալ մեծ տերությունների շահերի արտացոլման բարաթ, ու Աստված գիտե՝ Հայաստանն, իրոք, դրանից շահելո՞ւ է, ինչպես իշխանությունը հույս ունի, թե՞ տուժելու է, ինչպես ընդդիմությունն է կանխատեսում:

Երբ ԱԺ մեծամասնության ներկայացուցիչներին հարցրինք, թե ո՞ր կետն է ամենավիճելին կողմերի միջեւ, որի շուրջ համաձայնություն չկա պայմանագրում, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հղում արեց բանակցությունների գաղտնիությանը: Բայց Եվրոպական խորհրդի ղեկավար Շառ Միշելի համար՝ ոչ մի գաղտնիություն, լավ էլ բացահայտեց, որ կողմերի միջեւ բանավեճ կա Նախիջեւանը Ադրբեջանին կապելու եղանակների վերաբերյալ, ասել է թե՝ որ պետք է հարգվեն Հայաստանի ինքնիշխանությունն ու օրենսդրությունը- սա Ադրբեջանի սրտով չէ: Այսինքն, եթե հասկանալի թարգմանենք՝ Ադրբեջանը դեմ է, որ Հայաստանը վերահսկի իր տարածքով անցնող հաղորդուղին, անկլավների հարցն էլ վրադիր:

Մինչդեռ ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ Արարատ Միրզոյանը Դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարների հանդիպմանը պատրաստակամություն են հայտնել վերականգնելու երկաթուղային գծերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, առաջինը Ղազախով Տավուշ, երկրորդը՝ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն նշել է, թե Հայաստանը պատրաստ է վերակառուցել ու գործարկել Գյումրի-Կարս, Հրազդան-Կապան, Վանաձոր-Ագարակ, Երասխ-Նախիջեւան երկաթգծերը՝ տարածաշրջանային լոգիստիկ նախագծերի համատեքստում:

Մնաց պարզվի՝ վարչապետ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին կմեկնի՞ Սանկտ Պետերբուրգ՝ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին եւ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու, թե չի՞ մեկնի, ու ի՞նչ կփոխվի դրանից հետո:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.–Թեման կիսատ կլիներ, եթե նյութի հրապարակմանը նախորդող ժամերին հնչած երեք տեսակետ չփոխանցեինք: Նախ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է արտահայտվել, թե իր երկիրը դեմ է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հայելային հետ քաշելու Հայաստանի առաջարկին. չսահմանազատված սահմանն են իրենք պահում՝ իրենց «ազատագրած» հողերը պաշտպանելու համար, առանց համաձայնության ձեռքբերման դիրքերը չեն լքի: Միաժամանակ՝ նա նշել է, որ ուսումնասիրում են խաղաղության համաձայնագրի՝ Հայաստանից ուղարկված առաջարկները:

Թուրքիայի արտգործնախարար Հասան Ֆիդանն է խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորությունը անհամեմատ իրատեսական անվանել, որից, ըստ նրա, պետք չէ խուսափել:

Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ասուլիսին նշել է, որ Ռուսաստանը չէ, որ լքել է Ղարաբաղը,այլ Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, դա արել է սեփական նախաձեռնությամբ եւ չի տեղեկացրել Ռուսաստանին, ինչի հետեւանքով ներքաղաքական բարդ իրավիճակ է Հայաստանում:Ահա այսպես.կարծես մեր խնդիրները ոչ թե ավարտվում են, այլ նոր են սկսվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խոշոր համաձայնագիր Իրանի ու Ռուսաստանի միջեւ

Հաջորդ գրառումը

«Պարոն Ռոթ, փորձում եք ՀՀ վարչապետից ավելի հա՞յ լինել»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

«Պարոն Ռոթ, փորձում եք ՀՀ վարչապետից ավելի հա՞յ լինել»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական