Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զրույցներ Սերբիայի Ազգագրության թանգարանում

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս, գրող, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանը տասնհինգ տարի պարբերաբար գրառումների ձեւով վավերացրել է իր հյուպատոսական առաքելությունը, հանդիպումները դիվանագետների, տարբեր երկրների նախագահների ու Ազգային ժողովի պատգամավորների, հոգեւորականության բարձր դասի ներկայաչուցիչների, մտավորականների եւ այլոց հետ: Այդ գրառումները շուտով լույս կտեսնեն առանձին գրքով: Ներկայացվող հատվածը պատմում է Սերբիայի Ազգագրության թանգարանում կայացած հանդիպման մասին:

Տարիներ առաջ հրավիրվել էի Սերբիայի Ազգագրության թանգարան` նախապատրաստելու Հայաստանի Ազգագրության թանգարանի ցուցանմուշները Բելգրադում ցուցադրելու ծրագիրը: Մինչ այդ՝ տնօրենին հանդիպելու եւ ցուցադրություններին առնչվող կարեւոր հարցերի մասին խոսելու առիթ եղել էր: Տնօրենը սիրով էր համաձայնել հյուրընկալել Հայաստանի Ազգագրության թանգարանին, որից հետո պայմանավորվել էինք, որ Հայաստանում կցուցադրվեն նաեւ Սերբիայի Ազգագրության թանգարանի ցուցանմուշները: Գաղափարն ավելի հասունացավ Բելգրադում գտնվելուս օրերին: Սերբիայի Ազգագրության թանգարանում տարիներ առաջ ցուցադրվում էին այսպես կոչված «ադրբեջանական գորգերը»: Այդ ցուցադրություններն էլ առիթ դարձան նախաձեռնելու մեր Ազգագրության թանգարանի բացառիկ նմուշները Սերբիայում ներկայացնելու անհրաժեշտությունը: Թեեւ ես գորգի մասնագետ չեմ, բայց Սերբիայի Ազգագրության թանգարանի տնօրենի հետ խոսելիս նշեցի, որ «ադրբեջանական գորգ» հասկացություն գոյություն չունի: Միանգամայն ճիշտ եւ հստակ բացատրեցի տնօրենին` համոզված լինելով, որ մենք այդ ամենին կարող ենք հակադրվել միայն մե՛ր գորգերի ցուցադրությամբ: Առաջարկեցի նրան մեր ցուցանմուշները ցուցադրել 2018-ին` Հայաստանի առաջին հանրապետության 100-րդ տարեդարձի առթիվ` թանգարանի ղեկավարությանը թողնելով կայացնելու իրենց վճիռը:

Image: 0056936310, License: Rights managed, Property Release: No or not aplicable, Model Release: No or not aplicable, Credit line: Profimedia.com, Alamy

Սերբական կողմը, անշուշտ, մեծ հետաքրքրություն ցուցաբերեց եւ սիրով ընդունեց առաջարկս: Նույնիսկ պատմական համառոտ ակնարկով բացատրեցի տնօրենին, որ արեւելյան գորգի գլխավոր ծննդավայրերից մեկը Հայկական լեռնաշխարհն է, եւ որ հայերը գորգագործության բացառիկ ու հրաշալի վարպետներ են, որ դեռ միջնադարում հայկական գորգերը հայտնի են եղել Եվրոպայում ու Մերձավոր Արեւելքի երկրներում:

Թանգարանի տնօրենն առաջարկեց դիտել այսպես կոչված «ադրբեջանական գորգերի» ցուցադրությունները: Կատալոգը բավական էր, որպեսզի ամեն ինչ պարզ լինի: Այնպես որ, ցուցադրությունները դիտելու կարիք արդեն չկար: Ցուցադրված գորգերից եւ ոչ մեկը կապ չուներ Ադրբեջան կոչված նորաթուխ ու արհեստածին պետության հետ: Տնօրենից զատ զրույցներ ունեցա նաեւ միջազգային կապերով զբաղվող աշխատակցի հետ: Ուզում եմ նշել մի միջադեպ, որի մասին լռելը պարզապես անհնար է ու անթույլատրելի:

Բելգրադի Ազգագրության թանգարանը 2016-ի հոկտեմբերին կազմակերպել էր ազգագրական ֆիլմերի փառատոն, որին ներկայացված էր նաեւ գերմանացի ռեժիսոր Յանա Ռիխտերի եւ Դավիդ Սաֆարյանի` Արցախին նվիրված «Պատերազմի հետքերը» ֆիլմը: Փառատոնի երկրորդ օրն սպասվում էր ադրբեջանական պատվիրակության այցը Բելգրադի Ազգագրության թանգարան:

Տանտերերը կարծում էին, թե դա լավ առիթ է ավելի ամրապնդելու հարաբերությունները Ադրբեջանի հետ` հաշվի առնելով, որ սերբական կողմն արդեն հյուրընկալվել էր Բաքվում` այնտեղ ներկայացնելով պիրոտյան գորգերը: Առաջին իսկ պահից պարզ դարձավ ադրբեջանական պատվիրակության այցի նպատակը: Նրանք տեղեկացրին թանգարանի ղեկավարությանը, որ փառատոնի կատալոգում նկատել են Արցախին վերաբերող` «Պատերազմի հետքերը» ֆիլմը եւ խնդրել են շտկել այսպես կոչված «վրիպումը»՝ պահանջելով փառատոնի ծրագրից հանել հիշյալ ֆիլմը, քանի որ միջազգային ատյաններում իրենք «պաշտպանում են» սերբական Կոսովոյի շահերը: Թանգարանի տնօրենը հայտնվելով անելանելի վիճակում՝ ստիպված էր դիմել Սերբիայի արտաքին գործերի եւ մշակույթի նախարարություններին` ակնկալելով նրանց խորհուրդը եւ ցուցումը: Նշված նախարարություներից եւ ոչ մեկից, սակայն, պատասխան չեղավ: Ադրբեջանական դեսպանատան ճնշումներից հետո, տնօրենը ստիպված էր փառատոնի ծրագրից հանել Արցախին նվիրված ֆիլմը` այսպես կոչված «տհաճ միջադեպերից» խուսափելու համար: Թանգարանի ղեկավարությունը այդպես էլ ձեռնպահ մնաց ցուցադրությունից, քանի որ Բելգրադում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա էր ներկայացրել: Հակառակ դեպքում հաջորդելու էր դիվանագիտական միջամտությունը` իր անկանխատեսելի հետեւանքներով:

Այդ ամենին տեղեկացել եմ հավաստի աղբյուրներից, ինձ պատմել են ականատեսները: Նույն երեկոյան տանտերերը հասկանալով ստեղծված իրավիճակը, կապ հաստատեցին ֆիլմի հեղինակի եւ ռեժիսորի հետ, որոնք նախապես հաստատել էին փառատոնին իրենց մասնակցությունը: Թանգարանի ղեկավարությունը նրանց տեղեկացրել էր սպասվող հետեւանքների մասին, մինչդեռ, ամեն ինչից անկախ, նրանք հայտնել էին Բելգրադ այցելելու իրենց հաստատակամությունը: Հաջորդ օրը փառատոնի տնօրենը զրույցի է հրավիրել ֆիլմի հեղինակին ու ռեժիսորին` տեղեկացնելով, որ մտադիր է ծրագրից հանել Արցախին նվիրված ֆիլմը, սակայն նրանց համոզելու տնօրենի բոլոր փորձերը ապարդյուն են եղել: Այնպես որ, նա ինքնակամ որոշում է կայացրել` հիշեցնելով հանդիսատեսին ֆիլմը չցուցադրելու մասին, քանի որ փառատոնը բախվել է քաղաքական անցանկալի իրավիճակի հետ: Նույն պահին ցուցադրասրահը մեկեն դատարկվել է: Հանդիսատեսների բազմությունը փոխադրվել է հարեւան Marriot Courtyard հյուրանոցը, որտեղ իրականացվել է ֆիլմի ցուցադրությունը:

Հաջորդ օրը փառատոնի դատակազմը տեղեկացրել է կազմակերպիչներին, որ «Պատերազմի հետքերը» ֆիլմը ներկայացված է եղել մրցանակի՝ որպես լավագույն ֆիլմերից մեկը: Ի հեճուկս ադրբեջանական դեսպանատան գործադրած ջանքերի, ֆիլմը, այնուամենայնիվ, ցուցադրվել է: Դա եւս մեկ ապացույց է, որ անհնար է խեղդել ճշմարտության ձայնը, անհնար է ընդդիմանալ ոստիկանական ու բռնապետական երկրում ավելի քան յոթը տասնամյակ գոյատեւած, անկախ ու ազատ ապրել ցանկացող արցախահայության կամքին:

Ցավալի է, երբ մշակույթը քաղաքականացվում է, եւ ափսոս, որ սերբական կողմը կուլ է գնացել ադրբեջանական ճնշումներին` հաշվի չառնելով հայ-սերբական դարավոր բարեկամական կապերը:

Այդ մասին շատ եմ խոսել սերբական կողմի հետ, բայց հավանաբար նրանք այլընտրանք չունեին, քանի որ իրենց գորգարվեստը արդեն ներկայացրել էին Ադրբեջանում եւ չէին ցանկանում հայկական ֆիլմի պատճառով լարված իրավիճակ ստեղծել: Փաստորեն, մի կողմից Սերբիայի Ազգագրության թանգարանի տնօրենը սիրալիր համաձայնում է հյուրընկալել Հայաստանի Ազգագրության թանգարանին, մյուս կողմից ինքնակամ որոշում է կայացնում փառատոնի ծրագրից հանել Արցախին նվիրված՝ մրցանակի ներկայացված ֆիլմը: Ես, այնուամենայնիվ, ներկայացրի իմ տեսակետը, անշուշտ չհամաձայնվելով տնօրենի տեսակետին` ափսոսալով, որ մշակույթը քաղաքականացվում է: Մենք իրատեսորեն պիտի նայենք եղածին եւ մեր պայքարի զենքերից մեկը՝ մշակույթը ներկայացնենք ըստ արժանվույն, որով պիտի հակադրվենք թուրքադրբեջանական կեղծիքին ու ստին:

Այս միջադեպը, անշուշտ, դաս պիտի լինի մեր սերբ բարեկամներին, որպեսզի ապագայում զերծ մնանք նման տհաճ պատմություններից:

Ափսոսանքով եմ նշում, որ քաղաքականությունը փորձում է իր սեւ բիծը թողնել հայերի ու սերբերի դարավոր բարեկամության մեջ: Կեղծ բարեկամությունը երկար տեւել չի կարող, մանավանդ եթե բարեկամություն անել ցանկացողը Ադրբեջանն է` շինծու եւ արհեստածին մի գոյություն, որը ստով ու կեղծիքով է կառուցում իր ներկան եւ ապագան:

ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Պատվո հուշատախտակի բացում Սանկտ Պետերբուրգի հոգեւոր ակադեմիայում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Պատվո հուշատախտակի բացում Սանկտ Պետերբուրգի հոգեւոր ակադեմիայում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական