Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զորի Բալայան – 90

Անժելա Սահակյան
21/03/2025
- 21 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
125
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդու հիշողությունն իր ապրած ողջ կյանքն է: Կան դեպքեր, դրվագներ, ակնթարթներ, որոնք անջնջելի տպավորություն են թողնում ու մնում մարդու հոգու խորքում մինչեւ մահ:
Իմ գիտակցական կյանքը (ինչպես բոլորինը) սկսվել է դպրոցական նստարանից, ու միշտ հակում եմ ունեցել ծանոթանալու հանրաճանաչ մարդկանց հետ:

Ինձ հետաքրքրում էր նրանց մտածելակերպը, արտաքինը, քայլվածքը, շարժուձեւը: Միշտ մտածում էի, որ նմանները դպրոցում լավ են սովորել, շատ են աշխատել, շատ են կարդացել: Դա իմ մանկական երեւակայությունն էր: Ու միշտ, եթե որեւէ գիտնականի մասին խոսել են, մտածել եմ, որ գիտնականը պետք է ամեն ինչ իմանա, եթե գրողի, բանաստեղծի մասին են խոսել, ինձնից անկախ նրանց երեւակայական աշխարհն եմ ընկալել, եթե խոսել են հերոսի մասին, ուժն ու արիությունն են գերիշխել իմ երեւակայության մեջ: Առաջին անգամ հուզական աշխարհս խառնվել է Սովետական Միության հերոս Ալեքսեյ Մերեսեւի մասին կարդալուց, երբ դեռ հինգերորդ դասարանում էի, Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, նա զրկվել էր իր երկու ոտքից։ Նրան նամակ գրեցի Մոսկվա՝ արտահայտելով իմ երախտագիտությունը, որ իրենց նմանները եւ մյուս բոլոր զոհվածներն իրենց կյանքը չեն խնայել, որպեսզի մենք ապրենք խաղաղ երկնքի տակ։

Ալեքսեյ Մերեսեւը անմիջապես պատասխանել էր իմ նամակին. այդ նամակը  պահպանվում էր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանքի միջնակարգ դպրոցում:

Գրել էր, որ այդ օրն իր երջանիկ օրերից մեկն էր, եւ շնորհակալ է, որ հեռավոր Վանք գյուղում գիտեն իր մասին,  նշել էր, որ Ղարաբաղում են ծնվել Հայրենական Մեծ պատերազմի հերոսներ Նելսոն Ստեփանյանն ու Թեմիկ Աֆտանդիլյանը:

Ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը Մոսկվայից պետք է գար իր ծննդավայրը՝ Ծմակահող, որը մեր գյուղի հարակից գյուղն էր՝ բնակչությամբ ավելի փոքր: Պատվիրակության մեջ, որ պետք է Ծմակահողի մուտքի մոտ դիմավորեր անվանի գիտնականին, աշակերտներից միայն ինձ էին ընդգրկել: 7-րդ դասարանում էի սովորում: Դպրոցի տնօրեն Լազր Սարգսյանը, որը նաեւ իմ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչն էր,  ողջույնի խոսք էր պատրաստել, որ ես անգիր անեմ։

Կողք-կողքի կանգնած բոլորը սպասում էին, դիմացից մեկ մետր հեռավորության վրա ես էի կանգնած՝ ծաղկեփունջը ձեռքիս, երբ մեքենաների շարասյունը մոտեցավ մեզ, առաջինն իջավ Անդրանիկ Իոսիֆյանը եւ դանդաղ քայլերով մոտեցավ մեզ: Հաղթանդամ, վեհաշուք մի տղամարդ,  անգիր արածս մոռացա, չէի հիշում ինչ եմ խոսել, ծաղկեփունջը վերցրեց, ճակատս համբուրեց,  մարդիկ մոտեցան, ողջագուրվեցին ու շրջապատեցին ինձ, ասացին՝ այդ ինչ հուզական, ինչ գեղեցիկ խոսքեր ասացիր: Իսկ ընկեր Սարգսյանը, որպեսզի ինձ վատ չզգամ, կամաց, որ միայն ես լսեմ, ասաց. «Խոսքերդ իմ գրածից լավն էին, ապրե՛ս»:

Այնուհետեւ, երբ Երեւանից գյուղ էի գնում, հանդիպում էինք, խոսում, քննարկում գրածներս, ասում էր. «Դու ինձանից լավ ես գրում, հիշո՞ւմ ես Ծմակահողը»:

Ասեմ, որ մայրիկս շատ ընթերցասեր կին էր: Ամեն տարի պարտադիր բաժանորդագրվում էր «Գարուն», «Ավանգարդ», «Առողջապահություն», «Սովետական Ղարաբաղ»,  «Կոմունիստ» թերթերին: Վերջինը տպագրվում էր Բաքվում, հայերեն լեզվով: Մի խոսքով՝ համարյա բոլոր թերթերն ու ամսագրերը:

Զորի Բալայանի անունն ամեն թերթում եւ ամսագրում կար, կարդում էի ու սրտատրոփ սպասում հաջորդ համարներին: Այդքան պատկերավոր, ժամանակակից եւ միաժամանակ խորը, պատմական իրադարձություններով նրա մեկնաբանությունները, նյութերն ու ակնարկներն առանձնանում էին մյուս հեղինակների գրածներից: Ինձ համար Զորի Բալայանը դարձավ լրագրության իմ ուսուցիչը: Այս երեք անհատականությունները՝ Ալեքսեյ Մերեսեւ, Անդրանիկ Իոսիֆյան, Զորի Բալայան, կատարելության հասնելու իրենց դրոշմն են թողել դպրոցական տարիների իմ հիշողության ծալքերում, որը թարմ է առայսօր:

Զորի Բալայանի հոդվածներից ու յուրաքանչյուր ելույթից մեր հարեւան հակամարտող երկիրն զգաստանում էր:

Այո՛, Զորի Բալայանը Հայաստանի եւ Արցախ աշխարհի մեծանուն գրողներից մեկն է: Նա իր «Դժոխք եւ դրախտ» գրքի «Անհրաժեշտ վերջաբանում» գրում է. «Դեռ կգա մեր նոր Եղիշեն, ում բախտ կվիճակվի ստեղծելու 20-րդ դարի Ավարայրը». ի նկատի ունի Արցախը: Զորի Բալայանը հենց ինքն է Եղիշեն, մեր ժամանակի պատմիչը: Նրա ծնունդը 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում, Աստվածային պարգեւ է արցախցիներին:

Ամենուր, ուր Զորի Բալայանն է, կնշանակի ուժ, գիտակցություն, կամք, սրտացավություն, մտահոգություն, լավատեսություն, ցավ՝ այն ամենն, ինչ մեկ բառով կոչվում է՝ ՆՎԻՐՈՒՄ:

Երբ սկսվեց արցախյան  շարժումը, Զորի Բալայանն այդ օրերին դարձավ ճախրող, թեւավոր մի ԲԱԶԵ, որն իր խաղաղ առաքելությամբ փորձում էր ամեն ինչ տեսնել իր տեղում, բաց հարթության վրա: Մոսկվայում հանդիպելով աներեւակայելի պատնեշի՝ դիմեց հացադուլի, աշխարհը ցնցվեց, սակայն Գորբաչովի սրտի սառցե բեկորը մնաց անշարժ։

Բոլորին ծանոթ են արցախյան իրադարձությունների իրարահաջորդ դեպքերը. շրջափակում, պատերազմ եւ Զորի Բալայանն իր ծոցատետրերի գրառումները կատարում էր մեծ պատասխանատվությամբ, թվերով ու փաստերով, եւ այդ օրերի նրա պատմածները դարձան գրքեր, ուր նկարագրում է մեր գոյամարտը։

Զորի Բալայանի ամենամեծ հայտնություններից մեկը եղավ «Կիլիկիա» նավով ճամփորդությունը, որն ամբողջացվեց «Զիմ Կիլիկիա» գրքով:

2005 թ.ին նա այստեղ էր՝ Փարիզում, հրավիրվել էր ռադիո (AYP FM): Դա ապրիլի 29-ին էր, փայլուն ելույթի մասին կասկած լինել չէր կարող: Երեկոյան Փարիզի մշակույթի տանը, ուր ներկա էի նաեւ ես, ջերմ հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ, բոլորի հայացքն ուղղեց դեպի ԱՐՑԱԽ:

Այս պահին իմ գրասեղանին են Զորի Բալայանի «Դժոխք եւ դրախտ» եւ «Զիմ ԿԻԼԻԿԻԱ» գրքերը, որոնք իր մակագրությամբ նվեր ստացա, գրված է. «Անժելա Սահակյանին, սրտով, հավատով, հույսով, Ղարաբաղով, Վանքով: 29.04.05. Զորի Բալայան» եւ իր հանրահայտ ստորագրությունը՝ Արցախի Պապիկի եւ Տատիկի ու ՄԱՍԻՍ սարի գծանկարներով, որն իր այցեքարտն է:

«Դժոխք եւ դրախտ» գրքի առաջին էջում Սոս Սարգսյանի խոսքն է. «Զորի Բալայանը տարիք չունի, որովհետեւ գալիս է դարերի խորքից. Մամիկոնյանների ժամանակներից, գուցե եւ ավելի հեռվից՝ ՀԱՅԿԻ ժամանակներից: Նրանք ՀԱՅԵՐԻ հավերժական ուղեկիցներն են, ազգն է ծնում նրանց»:

Եվ նա ծնվեց ժամանակին: 

90-ամյա փառահեղ հոբելյանը շնորհավոր:

Բոլորս  գիտենք նրա մտահոգությունները: Մաղթենք, որ ամեն ինչ իր սրտով լինի:
Տեղին է հիշել Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն առաջինի խոսքը. «Ուզում եմ համբուրել Զորի Բալայանի ճակատն այն բանի համար, որ սովորեցնում է սիրել Հայրենիքը»:     

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Փարիզ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր հետազոտություն. «Հայերը եւ հողատարածքների վիճարկումները Օսմանյան կայսրությունում, 1850-1914»

Հաջորդ գրառումը

Սթիվ Քյուրքչյանը լրագրողների «Փառքի սրահում»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Սթիվ Քյուրքչյանը լրագրողների «Փառքի սրահում»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել երկու պաղեստինցի բժիշկների՝ մանկաբույժ, բժիշկ Հուսամ Աբու Սաֆիային, որը Գազայի հյուսիսում գտնվող Կամալ Ադվան հիվանդանոցի...

ԿարդալDetails

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական