Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԼՄ-ներ. «Եվրոպայի անգործությունն ու անկարողությունը»

20/10/2023
- 20 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բրյուսելը շփոթված եւ հակասական կերպով արձագանքեց Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչությանը, գրում է չեխական «իԴՆԵՍ» («iDNES») պարբերականը: ԵՄ-ն մեկ ձայնով չի խոսում, եւ աշխարհին չի հետաքրքրում՝ ինչ է մտածում Եվրոպան, քանի որ վերջինս քաղաքականապես անկարող է դուրս եկել ու չի կարողացել լուծել ոչ մի հակամարտություն, ասվում է հրապարակման մեջ: Այդ առումով թվարկվում են նաեւ Լեռնային Ղարաբաղը, Մալին, Կոսովոն, ներգաղթյալների հոսքի խնդիրը միջեկրածովյան շրջանում:

Բոլոր նման դեպքերում, ըստ հրապարակման, եվրոպացի դիվանագետները միջնորդի դեր են ստանձնել բանակցություններում, սակայն դա ավարտվել է նրանով, ինչ «Պոլիտիկո» կայքն անվանում է «եվրոպական իմպոտենցիա»:

Նշվում է, որ դա հատկապես ցայտուն ցույց տվեց Ղարաբաղի հետ կապված հայ-ադրբեջանական վեճը: Եվրոմիության քաղաքականությունն այնտեղ ամբողջովին անատամ էր: Հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հյուրընկալեց Բաքվի եւ Երեւանի ներկայացուցիչներին ու լավատեսորեն խոսեց տեղի ունեցած զրույցի մասին՝ այն կոչելով «անկեղծ եւ ազնիվ»: Բայց երբ շուտով ադրբեջանցիները բռնի ուժով գրավեցին «վիճելի տարածաշրջանը», Եվրոպան լռեց կամ ճգնաժամի համար մեղադրեց Մոսկվային: Բրյուսելը չհամարձակվեց կշտամբել Ադրբեջանին՝ իր  «պալատական» գազ մատակարարողին:

Ամերիկյան «Թայմ» հանդեսում տպագրված նման մի քննադատություն, որի հեղինակը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանցին է, ներկայացված է ռուս-հայկական «Երկրամաս» լրատվական գործակալության կայքէջում: «Արցախում հազարամյակների հայկական կյանքի վերացումը,- գրել է պրոֆեսորը,- հնարավոր է դարձել այն մարդկանց անգործության ու թվացյալ անտարբերության շնորհիվ, որոնք կարող էին դա կանխել: Միացյալ Նահանգները եւ  Եվրոմիությունը բարձրաձայնում են մարդու իրավունքների մասին բոլորի համար, բայց ոչինչ չարեցին ինը ամիս, մինչ Արցախի ժողովուրդը զրկված էր սննդից, դեղորայքից, վառելիքից եւ այլ կենսական անհրաժեշտություններից: Նրանք ոչինչ չեն արել՝ կատարելու Միջազգային դատարանի որոշումը, որը Ադրբեջանից պահանջում էր դադարեցնել շրջափակումը դեռ 2023 թվականի փետրվարին: Այս անգործությունը ակնհայտորեն խրախուսեց Ադրբեջանին հարձակվել, ինչպես որ կխրախուսեր մյուսներին նույնն անել այլ վայրերում»:

Գ. ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համալրվում են դպրոցի գրադարանները

Հաջորդ գրառումը

Երեխաները

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Երեխաները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական