Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զանգեզուրյան զանգերի իրանական ղողանջը Լաչինում

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հյուսիսամերիկյան ծագումով «Եվրասիանեթ» ինտերնետային կայքը, որն ի դեպ, իր վերլուծություններում կարեւոր տեղ է հատկացնում բնապահպանական խնդիրներին,  դեռեւս նոյեմբերի 29-ին տեղեկացրել էր, որ Բաքուն Լաչինի միջանցքը փակելու համար հող է նախապատրաստում։ Իր ինքնությունը չբացահայտելու պայմանով սույն տեղեկատվությունը «Եվրասիանեթին» փոխանցած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյա ներկայացած աղբյուրը նաեւ անդրադարձել  է «Զանգեզուրի միջանցքի» եւ արցախահայության զինաթափման վերաբերյալ  ներկայացված պահանջների կատարման հարցում Բաքվի շտապողականությանը։ Նույն աղբյուրը նաեւ խոսել է դիվանագիտական ուղիներով նշված հարցերը կարգավորելու անհնարինության մասին, եւ հավելել․ «Ի՞նչ տեղի կունենա, եթե մենք Լաչինի մուտքի մոտ սահմանային անցակետ տեղադրենք ու բոլոր հարցերը լուծենք։ Առանց թթվածնի ինչպե՞ս կարելի է շնչել»։

Եվ ահա, դեկտեմբերի 12-ից Արցախին  թթվածին մատակարարող  միակ խողովակը փակած Ադրբեջանն,  ի տես աշխարհի,  կատարում է իր հերթական «գիտափորձը»՝  պարզելու, թե ինչպես առանց թթվածնի կարելի է  գոյատեւել։ 

«Եվրասիանեթ» ինտերնետային կայքի տվյալ նյութը լայնորեն տարածվել է նաեւ իրանական ԶԼՄ-ներում, որի կապակցությամբ կա դիտարկում այն մասին, որ  սույն տեղեկատվությունը փոխանցած անանուն աղբյուրի ինքնությունը պարզելու համար մեծ ջանք չի պահանջվում, քանի որ «Զանգեզուրի միջանցքի» մասին անձամբ Իլհամ Ալիեւն է ասել՝  «եթե իրենց կամքով  չտան այդ ճանապարհը, մենք ուժով կվերցնենք»։ Իսկ Իրանը հնարավոր բոլոր մակարդակներով, առանց ինքնությունը թաքցնելու, հայտնել է «Զանգեզուրի միջանցքի» կապակցությամբ իր կարմիր գծերի մասին։ Մեզ մնում է պարզել՝ արդյո՞ք  Արցախի հայաթափումը նույնպես  Իրանի «կարմիր գիծն» է համարվում։ 

Դեկտեմբերի 13-ին, Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանն, օրինակ,  Լաչինի միջանցքի  փակելը  համարել է  Կովկասի անթեղված կրակը բորբոքող անհեթեթ ու վտանգավոր քայլ։

Իսկ միջազգային հարաբերությունների փորձագետ,  Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Էհսան Մովահեդիանն էլ, անդրադառնալով  արցախցիների «շնչահեղձ» լինելու վտանգին, Իրանի պատկան մարմիններին կոչ է արել ներկա իրավիճակից ելնելով՝ դիտարկել դիվանագիտական ու ռազմական քայլեր ձեռնարկելու հնարավորությունները։

«ԻԼՆԱ» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, իրանցի միջազգայնագետը անդրադարձել  է դեկտեմբերի 12-ին բնապահպանների կեղծ քողածածկույթով ներկայացած մի խումբ ադրբեջանցիների գործողություններին, որոնք, ըստ Մովահեդիանի, մտադիր են ռուս խաղաղապահներին սադրանքի ենթարկելով մուտք գործել Արցախ։

Այնուհետեւ Մովահեդիանը շարունակում է. «Ադրբեջանի նպատակը հայերին ցեղասպանության ենթարկելն է, որին անդրադարձել է  նաեւ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 12-ին՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացման  ժամանակ»։ Մովահեդիանի կարծիքով, այդ քայլին դիմելով, Ադրբեջանը նաեւ մտադիր է իր վերահսկողությանը ենթարկել  50 եւ 10 մլրդ․ դոլար արժողությամբ երկու ոսկու հանքավայրերը, որոնց շահագործման համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեռեւս մինչեւ 44-օրյա պատերազմը եւ 2022 թվականի հուլիսի 5-ին պայմանագրեր է ստորագրել  բրիտանական ընկերության հետ։

Արդյո՞ք Թեհրանին   պարզ չէ, որ  Ադրբեջանի կազմում հայաթափ եղած Ղարաբաղը կարող է ամրապնդել Բաքվի դիրքերն Իրանի հետ փոխհարաբերություններում։ Իսկ Իրանի ներքաղաքական ներկայիս փոթորկոտ կյանքի վրա ներազդելու բազմաթիվ լծակներ  ունեցող  Ադրբեջանի հետ  երկխոսելիս, Թեհրանն արդյո՞ք չի ձգտում    ազդեցության լրացուցիչ լծակներ ունենալ, որոնցից մեկը կարող է լինել հայերով  բնակեցված Արցախի հայանպաստ  կարգավիճակը։ 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սի Ծինփինի այցը Սաուդյան Արաբիա՝ տարածաշրջանում Չինաստանի ազդեցության աճի վկայությունն է

Հաջորդ գրառումը

Ի՞նչ գիտեն իշխանությունն ու ընդդիմությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ գիտեն իշխանությունն ու ընդդիմությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման մեկ այլ խումբ մեկնել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության...

ԿարդալDetails

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025

Եթե եկեղեցու ներսում խնդիր կա, բարձրացրու այն, բայց հավատավոր զավակի խոնարհությամբ. իշխանությունը հարվածում է մեր ինքնության հիմքերին. Դավիթ Անանյան

15/10/2025

Առաքելական եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ Ցեղասպանության օրերին և 30-ականներին. սա երրորդ ալիքն է. Եղիշե Սողոմոնյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական