Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զաբել Բոյաջյանի գրական-գեղարվեստական ժառանգությունը թվայնացվել է

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
24/10/2025
- 24 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
23
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տորոնտոյից Զորյան ինստիտուտը այս ամսվա սկզբներին հայտարարել է, որ հաջողությամբ ավարտվել է Զաբել Բոյաջյանի (Զաբէլ Պոյաճեան) ստեղծագործությունների թվայնացումը, շնորհիվ Պիտեր Թուրփանճեանի եւ իր ընտանիքի առատաձեռն նվիրատվության:

Զաբել Բոյաջյանը ծնվել է 1873-ին Դիարբեքիրում: Հայրը՝ Թովմաս Պոյաճեանը, կարեւոր դերակատարություն է ունեցել Դիարբեքիրի բողոքական եկեղեցու գործունեության մեջ: Միաժամանակ եղել է Անգլիայի փոխհյուպատոսը Թուրքիայում: Համիտյան ջարդերից հետո Զաբելին ուղարկել են Կիպրոս՝ օգնելու կազմակերպել արդյունաբերական մի հիմնարկ այրիացած հայ կանանց եւ որբացած երեխաներին, ինչպես նաեւ վիրավոր եւ հիվանդ անձանց ապրուստի միջոց եւ ապաստան տրամադրելու առաքելությամբ: 1896-ին տեղափոխվել է Անգլիա, որտեղ ընդունվել է Սլեյդի անվան գեղարվեստի դպրոցը՝ նկարչություն սովորելու նպատակով: Հետագայում դարձել է կայացած նկարչուհի, գրող եւ թարգմանչուհի:

Որպես նկարչուհի անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լոնդոնում, Գերմանիայում, Եգիպտոսսում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ այլուր: Ստեղծել է բնանկարներ, դիմանկարներ եւ կոմպոզիցիոն աշխատանքներ: Որպես գրող հանդես է եկել նաեւ «Վարդենի» ծածկանունով: Կազմել եւ հրատարակել է «Հայկական լեգենդներ եւ պոեմներ» խորագրով անգլերեն հատորը: Գրել է նաեւ «Էջմիածին» դրաման, «Եթեր» վեպը եւ «Գրչով եւ ներկապնակով Հունաստանում» ճամփորդական նոթերը: Հրապարակել է հոդվածներ ի պաշտպանություն Հայկական դատի: Լեզուների իմացությունը նպաստել է, որ նա զբաղվի թարգմանությամբ: Թարգմանել է անգլերենի Ա. Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» քնարական պոեմը, որը հեղինակի հարյուրամյակի առթիվ Երեւանում հրատարակվել է 1975 թվականին՝ Գեւորգ Էմինի առաջաբանով: Բայց Զաբելը «Գիլգամեշ» ավանդավեպի թարգմանությունը համարել է իր գրական գործունեության գլուխգործոցը: Բուռն հասարակական կյանք վարելուց հետո Զաբելը վախճանվել է Լոնդոնում 1957-ին

Զորյան ինստիտուտում Բոյաջյանի արխիվային հավաքածուն 6 արկղներում է տեղաբաշխված, եւ ընդգրկում է, բացի վերոնշյալներից, անհատական թղթակցություններ, նկարներ եւ Դիարբեքիրում 19-րդ դարի բրիտանական հյուպատոսարանի փաստաթղթեր:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր»ից

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գյումրիում ուժի այս մեծադղորդ ցուցադրումն ինչի՞ համար էր

Հաջորդ գրառումը

Տերմինաբանական անհամապատասխանություններ եւ փոփոխություններ ՌԴ-ի հետ հարաբերություններում

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Տերմինաբանական անհամապատասխանություններ եւ փոփոխություններ ՌԴ-ի հետ հարաբերություններում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական