Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երրորդ աշխարհամարտի Բ. արարը

10/11/2023
- 10 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեծ տրամա մըն է, որ աւելի քան ամիսէ մը ի վեր համաշխարհային ուշադրութեան առարկայ է, բազմահազար կռուող դերակատարներով, ողջ ու անկենդան, բազմաթիւ արարներով ու 468 միլիոն  արաբ եւ անհաշիւ միլիոնաւոր միջազգային հանդիսատեսներով: Նախերգանքը անակնկալ էր եւ հերոսական, ընթացքը դադար չունեցող բախումներով՝ ոչ հերոսական,  իսկ վերջերգը բնաւ յայտնի չէ, սակայն վստահ՝ ողբերգական պիտի ըլլայ:

Գ. Աշխարհամարտ, Արար Բ.- Պաղեստին-Իսրայէլեան պատերազմ, որ մոռցնել տուաւ Ռուս-Ուքրաինական պատերազմը: Աշխարհի ամենաուժեղ, ամենաարդիական զինուժով համալրուած, մօտ կէս միլիոն անձնակազմով իսրայելական բանակը աշխարհի փոքր մէկ ազգային-ազատագրական, քառասունհազարնոց ռազմիկ կազմակերպութեան դէմ պատերազմի մէջ է: Ի՞նչ պատերազմ. տեղի ունեցածը պատերազմ չէ, աւելի ճիշդ կ՛ըլլայ ջարդ, կամ կոտորած անուանել, երբ Իսրայէլ անկարող է ապստամբ կազմակերպութիւնը արմատախիլ ընելու, յուսահատ կը դիմէ ամենավայրագ միջոցին՝ ջարդելով խաղաղ բնակիչները, առանց տարբերութիւն դնելու իր ԱԹՍ-ներով ու կործանիչ օդանաւերով թիրախաւորուածները, ըլլան անոնք կին, երախայ, թէ ծերունիներ ու ցարդ 10000-է աւելին  մարդ սպանելով, որոնցմէ մօտ 4000-ը երեխաներ են… էին:

Իսրայէլ, ռազմատենչ իր ղեկավարով որոշած է արմատախիլ ընել Համաս կազմակերպութիւնը, որ տասմաեակներէ ի վեր կը պայքարի յանուն պաղեստինցիներու իրաւունքներուն՝ իրենց հողերուն վրայ ազատ ու անկախ ապրելու համար: Իսրայէլ չընդունիր անոնց պահանջքը ու ամէն անգամ անհաշիւ զոհեր պատճառելով կը հեռանայ, յուսալով որ Համաս մէյ մըն ալ չի համարձակիր առիւծին պոչին կոխել: Սակայն այս անգամ տարբեր էր, շատ տարբեր, նախայարձակները պատժելու միակ ձեւը բռնագաղթն ու բնաջնջումն էր:

Այսպէս կը վարուէին հազարաւոր տարիներ առաջ արիւնարբու միապետները, որոնք իրենց թշնամին սպանելով չբաւարարուելով, սուրէ կ՛անցընէին անոր գերդաստանը ամբողջութեամբ: Այսպէս վարուած է նաեւ Իսրայէլի պաշտպան «խաղաղասէր» Ամերիկայի Միացեալ Նահանգները, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմին, Ճափոնի կողմէ քարուքանդ եղած իր ռազմական նաւատորմիղին վրէժը լուծելու համար հիւլէական առաջին ռումբերը նետեց  Հիրոշիմայի եւ Նակազագիի վրայ, սպանելով աւելի քան հարիւրհազար խաղաղ բնակիչ:

Ցաւալին այն է, որ ամբողջ աշխարհը կը տեսնէ եղածը ու չի միջամտեր, դատապարտումով կը բաւարարուի, յետոյ դատապարտումը ցոյցերու կը վերածուի, յետոյ որոշ դեսպաններու տուն կանչ, քիչ մըն ալ ուտելիքի ու խմելիքի օգնութիւն, քանի որ Իսրայէլը որոշած է անօթութեամբ ու ծարաւով սպանել, սնունդէ, ջուրէ եւ վառելանիւթէ զրկելով պաղեստինցիները:  Իսկ անդին Ամերիկան անդադար նորանոր զինամթերք կ՛ուղարկէ Իսրայէլ ու միլիոններ ու միլիառներ…:
Իսրայէլ կը սպառնայ՝ կամ կը յանձնուիք,-կ՛ըսէ,- կամ կը մեռնիք: Ու կը մեռնին պաղեստինցիները իրենց արաբ եղբայրներուն աչքերուն առջեւ, կը մեռնին ու չեն յանձնուիր:
Համաշխարհային երրորդ պատերազմ… Համաշխարհային նոր ծրագիր, նոր դասաւորում… միաբեւե՞ռ, թէ՞ երբեւեռ, թէ՞ բազմաբեւեռ, թէ՞ անբեւեռ…

Առաջ կը կ՛ըսէին, թէ Աստուած ծրագիրներ ունի աշխարհի ու մարդկութեան համար, մէջտեղ ելաւ որ «աստուած» ըսուածը մարդկային ճիւաղներ են, չես գիտեր ո՞ւր եւ ի՞նչ դիմակների տակ թաքնուած: Ի՞նչ կ՛ուզեն աշխարհէն, ի՞նչ կ՛ուզեն մարդոցմէ, ինչո՞ւ խաղաղութեան մասին կը քարոզեն, տեմոքրասի կը հոլովեն ու հակառակը կը գործեն: Ինչո՞ւ անդադար պատերազմներ կը հրահրեն ու մարդիկ կը սպաննեն: Չե՞ն մտածեր, որ զէնքերու համար մսխուած միլիառներով ամբողջ աշխարհի անօթեւան ու անօթի միլիոնաւոր մարդոց տուն եւ սնունդ կրնան ապահովել ու խաղաղութիւն սերմանել:

Ըսողներ եղան, որ այս պատերազմը ծրագրուած սենարիոյի մը հետեւանքն էր: Ծրագրուած, այսինքն յարձակում արդարացնող պատճառ յօրինել, ինչպէս 11-9- 2001-ին Նիւ Եորքի երկու երկնաքեռներու պայթում-փլուզումը, որ դրդապատճառ դարձաւ հակաահաբեկչական յարձակումներու ու ներխուժումներու եւ ԱՄՆ-ին՝ արշաւելու Աֆղանիստան եւ Իրաք: Նոյնանման  սենարիօ մը  գործի դրուեցաւ Լիբանանի մէջ վարչապեր Հարիրին ահաբեկելու, որուն հետեւանքով սուրիական ոյժերը պարտադրուեցան Լիբանանէն դուրս գալ:

Այս պատերազմն ալ նոյնն է, Համասը նախայարձակ եղաւ, որպէսզի Իսրայէլ բնաջնջէ զայն… Ո՜վ գիտէ, թերեւս,  ինչ-որ տեղ մը կը ծրագրուի աշխարհի վերջը բերելու նոր սենարիօ մը:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարոլին Կոնստեն. «Ուզում եմ Հայաստանի ձայնը դառնալ»

Հաջորդ գրառումը

Հայաստանի էներգետիկան 120 տարեկան է

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի էներգետիկան 120 տարեկան է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական