Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկու PKK-ականի հանձման խոսակցությունները չափազանց տհաճ են

30/09/2022
- 30 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մանավանդ որ հանձնումը վերագրվում է Հայաստանին

Սեպտեմբերի 24-ին քրդական կայքէջերը լուրեր տարածեցին, թե հայաստանյան իշխանությունները Թուրքիային են հանձնել երկու PKK-ականի։ Այդ լուրերին արձագանքել են ինչպես թուրքական, այնպես էլ հայկական լրատվամիջոցները։ Այլ կերպ՝ լուրերը լայն արձագանք են գտել։ Սակայն անկախ այդ արձագանքից, պարզ չէ, դրանք հավաստի՞ են, թե՞ ոչ։ Քրդական կայքէջերի պարագային խոսքը “rudaw.net”-ի, “qafqaz.ir”-ի, որը հենվում է իրանական ազդեցիկ “Tasnim” լրատվական գործակալության վրա, եւ “Nerina Azad”-ի մասին է։

Քրդական “rudaw.net”-ը, վկայակոչելով PKK-ի ռազմական թեւը հանդիսացող Ժողովրդական պաշտպանական ուժերին՝ HPG-ին, նշում է. «HPG-ն սեպտեմբերի 24-ին հաղորդագրություն է տարածել, ըստ որի Հայաստանը Թուրքիային է հանձնել PKK-ական Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդըրըմին։ «Անադոլու» գործակալության տվյալներով նրանց սահմանին բռնել եւ Թուրքիա է բերել Ազգային հետախուզական կազմակերպությունը՝ MIT-ը։ Թուրքական գործակալությունը նաեւ նշում է, որ այդ PKK-ականները եղել են միջազգային հետախուզման մեջ։ Ըստ PKK-ի, Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդըրըմին, որոնց պայմանական անունը Լեհենգ եւ Ալիշեր է, Թուրքիային է հանձնել Հայաստանը։ HPG-ի մամուլի ծառայությունը հաղորդագրությամբ մատնանշել է. «2021-ի օգոստոսին, երբ Լեհենգն ու Ալիշերը Հայաստանի սահմանի մոտակայքում իրենց ծառայությունն իրականացնելիս դեմ հանդիման դուրս եկան հայկական պետական ուժերին, անախորժությունից խուսափելու համար ողջամիտ գտնվեցին, սակայն ձերբակալվելուց հետո կալանվեցին։ 2022 թ. փետրվարի 23-ին Հայաստանի վճռաբեկ դատարանը նրանց ազատ արձակելու որոշում կայացրեց։ Որքան էլ միջազգային իրավունքն ու հայկական պետության օրենքները ազատ արձակեին նրանց, Հայաստանի հետախուզությունը առեւանգեց մեր ընկերներին եւ կալանեց։ Հակառակ ազատ արձակելու մասին խոստումների, հայկական պետությունը մեր Լեհենգ եւ Ալիշեր եղբայրներին շուրջ մեկ ամիս առաջ հանձնեց թուրքական պետությանը»։

“Nerina Azad”-ն ավելացնում է. «Հայաստանն առաջին անգամ Թուրքիա է հանձնել երկու հոգու, որը համարվում է Երեւանի ժեստն Անկարային, պայմանավորված երկու երկրների միջեւ ծավալվող նորմալացման գործընթացով։ Մինչ սոցցանցում բազմաթիվ օգտատերեր Հայաստանի անվտանգության ծառայությանն ու կառավարությանը մեղադրում էին քրդերի հարցում Թուրքիայի հետ համաձայնության գալու մեջ,  ՀՀ անվտագության ծառայությունն ու արդարադատության նախարարությունը հերքեցին հանձման մասին լուրերը, թե դրանք նպատակամղված են ընդդեմ պետական կառույցների հեղինակությանն ու հայկական պետության արտաքին անվտանգությանը։ Միչդեռ PKK-ի ռազմական թեւը՝ HPG-ն, սեպտեմբերի 25-ին հայտարարեց, որ Հայաստանը կազմակերպության 2 անդամին հանձնել է Թուրքիային»։

Այդ ընթացքում պարսկերեն լույս տեսնող “qafqaz.ir” կայքը, վկայակոչելով իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը, տեղեկացնում է․ «Հայկական մամուլի փոխանցմամբ,  Հայաստանը Թուրքիային է հանձնել PKK ահաբեկչական խմբավորման երկու անդամների»։ Նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ PKK-ի հաղորդագրումբ Երեւանը խախտել է միջազգային եւ Հայաստանի ներքին օրենքները։ Գալով թուրքական լրատվամիջոցներին, մասնավորապես նախագահ Էրդողանի խոսափող “Ենի Շաֆաք”-ը, կամ NTV-ի թուրքական տարբերակն ու ժխտողականության առաջամարտիկ Դողու Փերինչեքի «Այդընլըք» պարբերականը, թեեւ գրում են երկու PKK-ականի մասին, բայցեւայնպես նրանց Թուրքիայում հայտնվելը վերագրում են Ազգային հետախուզական կազմակերպությանը՝ MIT-ին, առանց Հայաստանի անունը տալու, մասնավորապես գրելով՝ «MIT-ը սահմանին բռնեց երկու PKK-ականի։ Միջազգային հետախուզման մեջ գտնվող այս PKK-ականներին՝ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդըրըմին MIT-ի գործակալները Սիրիայի եւ Իրաքի սահմանագծում բռնել եւ բերել են Թուրքիա»։ Պարզապես չի նշվում, թե ո՞ր հատվածում։ Եթե նրանց Թուրքիա բերելու մասին է գրվում, ուստի նրանք չեն կարող բռնված լինել սահմանի թուրքական հատվածում, քանի որ այդ հատվածը այնուամենայնիվ Թուրքիայի տարածք է եւ  MIT-ը չի կարող այդ մասին չիմանալ, իսկ իմանալու պարագային ոչ էլ կնշեր նրանց Թուրքիա բերելու մասին։

Համենայն դեպս հանձման մասին լուրերը հակասական են եւ  եզրակացության հանգելու հնարավորություն չեն տալիս։ Եթե անգամ հանձնել են, ապա դա պետք է արած լինեին  ոչ թե հայաստանյան իշխանությունները, այլ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը, որ մեր սահմաններն է իբր պաշտպանում։ Բայց ինչ էլ որ լինի, PKK-ականներին Թուրքիային հանձնելու մասին խոսակցությունները չափազանց տհաճ են, հատկապես հանձնման վերագրումը Հայաստանին։ Այն առումով, որ քրդական կազմակերպությունները եվրոպական երկրներում միշտ աջակցել են հայանպաստ ամեն մի նախաձեռնության, մասնակցել հայկական միջոցառումներին։

Ինչ վերաբերում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, ապա նա Ապրիլի 24-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում մշտապես դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դատապարտելով նաեւ ժխտողականությունը, չի ստորագրել խորհրդարանական կուսակցությունների կազմած գեթ մեկ հայտարարություն, որն ուղղված է եղել Հայաստանին, հայ ժողովրդին, կամ Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրներին։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի իշխանությունները բացառում են գունավոր հեղափոխությունների հեռանկարը

Հաջորդ գրառումը

Պաշտոնական  Բեռլինն իր երկրում արտոնում է «Հայաստանն ահաբեկչական պետություն է» պաստառը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Պաշտոնական  Բեռլինն իր երկրում արտոնում է «Հայաստանն ահաբեկչական պետություն է» պաստառը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025

Սեպտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության` թերևս ամենածանր հիշողության օրն է։ Հինգ տարի առաջ սկսվեց պատերազմ, որն ունեցավ ողբերգական հետևանքներ՝ հազարավոր...

ԿարդալDetails

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը շարունակում է աջակցել Երուսաղեմի հայ համայնքին․ հայտարարություն

27/09/2025

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից զարգացնում է Փաշինյանի թեզերը. Սուրեն Սուրենյանց

27/09/2025

Եվ ինչքան մեղավորները շարունակեն անպատիժ մնալ, վիճակն ավելի է սրվելու, կորուստներն էլ՝ շատանալու. Արսեն Ջուլֆալակյան

27/09/2025

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական