Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկու ցուցահանդես Ամերիկայի հայկական թանգարանում

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միաժամանակ երկու նոր ցուցահանդես է բացվել Ամերիկայի հայկական թանգարանում, տեղեկացնում է Ուոթերթաունից «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Մեկը «Հայկական խաչքարի արվեստը» խորագրի ներքո: Մյուսը՝ «Վաճառականներ եւ քարտեզներ» վերտառությամբ:

«Խաչքարը վաղուց է ճանաչված աշխարհում որպես հայ ժողովրդի խորհրդանիշ: 2010-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական խաչքարերը ընդգրկել է մարդկության մշակութային անձեռնմխելի արժեքների ցուցակում: 9-րդ դարից սկսած հայերն օգտագործել են խաչքարերը որպես մարդկանց եւ իրադարձությունների հիշատակարաններ: Նրանց զարդանկարները զանազան տեսք են ստացել եւ նրանցից ոմանք նույնիսկ հրաշքներ գործելու հատկություն են ձեռք բերել», նշել է կուրատոր, թանգարանի ակադեմիական խորհրդատու դոկտ. Հելեն Էվանսը, որ Մետրոպոլիտեն թանգարանում բյուզանդական արվեստի բաժնի վաստակավոր աշխատակից է:

Ցուցադրված խաչքարը վանաձորցի վարպետ քանդակագործ՝ Բոգդան Հովհաննիսյանի ձեռքով է պատրաստված: Մոտ 320 կգ կշռող սալաքարը Հայաստանից Վաշինգտոն էր տեղափոխվել, որտեղ վարպետը քանդակել էր այն 2018-ին կայացած Սմիթսոնյան ժողովրդական արվեստի «Հայաստան. օջախի կառուցումը» փառատոնի օրերին: Ցուցահանդեսի հովանավորներն են Վուստներից Կարապետ Գասպարյանն ու տիկինը՝ Աղավնի Թովմասյանը, որ վերջերս է վախճանվել:

Քարտեզագրության ցուցահանդեսին անդրադառնալով կուրատոր Գարի լինդ-Սինանյանը նշել է, որ այդ բարդ մասնագիտությունը իր մեջ ներառում է պատմության, աշխարհագրության եւ գեղագրության գիտական ճյուղերը: «Մարդիկ դրանց միջոցով անծանոթ վայրերի խորհրդավոր աշխարհն են բացահայտել: Ցուցահանդեսում, որը հնարավոր է եղել կազմակերպել Ալիս եւ Ջոն Ալաբիլիկյանների հիշատակին արված նվիրատվության շնորհիվ, ներկայացված են 17 բնագիր քարտեզներ թանգարանի հավաքածուից, կատարված 1600-ականներից մինչեւ 1900-ականները: Դրանց կեսը, մոտավորապես, Վենետիկի Մխիթարյան Միաբանության հոգեւորականներն են կատարել եւ թանգարանին են նվիրաբերվել Պոլ եւ Վիկի Պտուքյանների կողմից: Մեկ քարտեզ էլ ներկայացված է թանգարանի երկարամյա հոգաբարձու Առաքել Ալմասյանի հավաքածուից: Լեզուների իմացությունը նպաստել է, որ հայ վաճառականները առեւտուր ծավալեն մինչեւ հարավարեւելյան Ասիայի տարածքները», ավելացրել է նա:                        

Հ.Ծ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մկրտիչ Մարկոսյանի ժողովածուն ֆրանսերեն

Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական