Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկու հայկական ազգանուն Իրկուտսկի փառատոնում

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 5-ին Իրկուտսկում մեկնարկել է նշանավոր դաշնակահար Դենիս Մացուեւի «Աստղերը Բայկալում» փառատոնը, որին մասնակցում են ավելի քան 400 երաժիշտներ, այդ թվում՝ Առաջին միջազգային երաժշտական մրցույթի հաղթողներ: Սեպտեմբերի 13-ին Իրկուտսկի մարզային ֆիլհարմոնիայի բեմում մենակատարումներով հանդես են եկել հայազգի երիտասարդ դաշնակահարներ Եվա Գեւորգյանը եւ Իլյա Պապոյանը: Առաջինի ծրագրում ընդգրկված է եղել Ռախմանինովի, երկրորդի երկացանկում՝ Լիստի ստեղծագործություններից:

Եվա Գեւորգյանը (ծնված Մոսկվայում, 2004-ին) հայաստանցի հոր (Բաբկեն Գեւորգյան) եւ ռուս մոր դուստր է: Նվագում է երեք տարեկանից: Ուսանել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների եւ փառատոների (ԱՄՆ, Լեհաստան, Իտալիա, Ռուսաստան, Գերմանիա)՝ արժանանալով բացառապես առաջին մրցանակների: 2020-ին Եվա Գեւորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում, նաեւ հատուկ մրցանակ՝ Ֆ. Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար: 2019-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն, այսուհետ միջազգային մրցույթներում ներկայացնում է Հայաստանը:

Իլյա Պապոյանը (ծնված Սանկտ Պետերբուրգում, 2001-ին) ինը տարեկանում դարձել է Շոպենի անվան միջազգային երիտասարդական մրցույթի դափնեկիր (Պետերբուրգ), 13 տարեկանում առաջին մենահամերգն ունեցել Պետերբուրգի պետական ակադեմիական Կապելլայի բեմում: Ավարտել է Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի միջնակարգ հատուկ երաժշտական դպրոցը, ապա՝ կոնսերվատորիան: Մի շարք համառուսաստանյան եւ միջազգային մրցույթների դափնեկիր է: Մասնակցել է Դիեւի, Գրուզմանի, Ներսեսյանի, Մնդոյանցի վարպետության դասերին: Այս տարի Մոսկվայի Ռախմանինովի անվան մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի:               

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական ատոմակայանի ապագան

Հաջորդ գրառումը

Բուհերը ոչ թե Աշտարակ, այլ, օրինակ, Ախթալա տեղափոխեք

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Բուհերը ոչ թե Աշտարակ, այլ, օրինակ, Ախթալա տեղափոխեք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական