Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկու կարեւոր իրադարձութիւն

28/04/2023
- 28 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայկական խնդրոց յուզուած ատենները Սալեհ Փաշա Զէյթուն կու գայ եւ քաղաքային բժիշկի մը ձեռօք 500 մանուկներ կը սպաննէ՝ թունաւոր պատուաստ ընել տալով անմեղներու վրայ (1890), իսկ հայկական ջարդերու ատեն զէյթունցիք կը պաշարեն զօրանոցը, վաթսուն ժամ կռուելէ եւ ռումբերու դիմադրելէ վերջ, կը յաջողին գերի բռնել 600-ի չափ զօրք իրենց հրամանատարով եւ ռազմամթերքով (1895):

Վերը մէջբերուած տողերը առնուած են վերջերս Հայոց ցեղասպանութեան թանգարանի կողմէ հրատարակուած, թանգարանի գիտաշխատող հալեպահայ արխիւագէտ Միհրան Մինասեանի խմբագրութեամբ «Գառնիկ Կ. Պօտուռեանի Տարագրի յուշեր (1915-1917» գիրքէն: Ամբողջ գիրքը իւրայատուկ մենագրութիւն մըն է հայկական տեղահանութեանց եւ ջարդերու, պարտիզակցի ականատեսի մը կողմէ, որ օրը օրին, մանրամասնութեամբ եւ մտաւորական մարդու գրիչով կը նկարագրէ հայու գողգոթան:

Ընդգծելէ ետք շատ մը տողեր ու էջեր՝ իրենց կարեւորութեանց համար լոյսին կը բերեմ վերի տողերը, ինքս զէյթունցի տարագրեալ ծնողներու զաւակ ըլլալուս եւ յիշեալ երկու իրադարձութիւններուն  յոյժ կարեւորութեանց համար:

Ծանօթ է, որ «Արծուեբոյն» կոչուած Զէյթունը դարերով դիմադրեց զայն նուաճելու եկած օսմանեան բանակի  բազմաթիւ յարձակումներուն, որոնք բոլորն ալ ձախողեցան: Այսպիսի լեռնականներ ընկճելը անկարելի դարձած էր, երբ նոյնիսկ 40.000-նոց բանակով փորձած են գրաւել Զէյթունը, որ հազիւ 5000 մարտիկներով դէմ դրած է ու ահագին վնաս հասցնելով ետ շպրտած է թրքական բանակը: Ուրեմն, եթէ զէնքով չէ, ապա նենգութեամբ փորձած են ապագայի կռուող սերունդ ոչնչացնել ու դիմած են թունաւորումի:

Որքան թունաւոր ուղեղ ունենալու է ազգ մը, որ այսպիսի միջոցի դիմէ… Իսկ անդին, մենք մեր պատմութենէն գիտենք, որ հայ բժիշկներ շատ մը թուրքեր բուժած են, քանի որ մեր բժիշկները մարդկային խիղճ ունեցած են, ոչ թէ ճիւաղային:

Յաջորդ տողերուն մէջ յիշուած զօրանոցի պատմութիւնը արձանագրուած է շատ գիրքերու մէջ, սակայն այստեղ պզտիկ յիշեցում մը՝ Զէյթունի զօրանոցին մէջ տեղակայուած էր 1000 հոգինոց թրքական բանակ մը, որ աւելի՝ ձեւական ներկայութիւն մըն էր, քան գործնական: 1895-ի  Զէյթունի վերջին պատերազմի ընթացքին, երբ տղամարդիկ լեռներու վրայ դնթանօթներով յարձակող օսմանեան բազմահազարնոց բանակին դէմ կը կռուէին, զօրանոցի մէջի թուրք զինուորները առիթը օգտագործել կ՛ուզեն ու զօրանոցի պատուհանէն կրակ կը նետեն շրջակայ տուներուն վրայ: Զէյթունի բոլոր տուները փայտաշէն էին եւ եթէ մէկ տուն կրակ առնէր, բոլոր տուներն ալ կը հրդեհուէին: Տղամարդոց բացակայութեան, կիները որ կը տեսնեն զինուորներուն ըրածը, կը զինուին իրենց տնային զանազան միջոցներով՝ դանակներով, մանգաղներով, գերանդիներով… ու կը յարձակին զօրանոցին վրայ, լաւ ջարդ մը կու տան թուրք զինուորներուն եւ մնացածն ալ գերի կը բռնեն: «Ճիզմաներ (երկարաճիտ կօշիկներ) հագած, ղասաթուրաներով (մսավաճառի խոշոր դանակներ) յարձակեցանք, արիւնը մինչեւ ծունկերնիս կը հասնէր…»: Ինծի անձնապէս պատմած է մեծ քրոջս զէյթունցի կէսուրը՝ Զարուհի ապլան, որ վարպետ վերմակ կարող ըլլալուն՝ շատերու տուները կ՛այցելէր եւ անոնց վերմակները կը կարէր զանազան զարդաձեւերով, որոնցմէ մէկուն ընթացքին, կարի համար գործածուող «մաստասեղը» բոպիկ ոտքին կը մտնէ ու կը խրուի մինչեւ ներս, տնեցիք կը տեսնեն ու իրար անցած օգնութեան կը վազեն, իսկ Զարուհի ապլան կամացուկ մը ասեղը կը քաշէու կը հանէ ոտքէն եւ ահաբեկած տանտէրերուն ժպիտով կը պատմէ զօրանոցի եղելութիւնը, ըսելով թէ ասեղը ի՞նչ է որ պիտի ցաւցնէ, ինք զօրամոց գրաւող կիներուն մէջ եղած է:
Լսած էի, անգամ մըն ալ պատմել տուի: Աստուածամօր դէմքով, մոխրակապտաւուն աչքերը մանրացնելով ժպիտին մէջ Զարուհի ապլան աւելցուց, որ զէյթունցիք, տղամարդ թէ կին, բոլորն ալ հերոսներ էին, ինչպէս իր ամուսինը՝ Պիտրուս էմմին, Զէյթունի խստաշունչ ձմեռ օրուան մը ընթացքին, ձիւնածածկ լեռնէն ձիով իջնելու ատեն, ձին կը խրի ու չի կրնար առաջ երթալ, Պիտրուս էմմին ճարահատ կ՛իջնէ ու ձիուն տակը մտնելով կը շալկէ ու ձիուն հետ կը հասնի տուն:

Այդ հերոսները խաբուեցան օրուան Սահակ կաթողիկոսէն, որ Բարձր դրան կողմէ խոստում առած էր, որ զէյթունցիք անպայման ետ պիտի վերադառնան իրենց տուները, միայն թէ այս պատերազմի օրերուն թող աւելի ապահով վայրեր երթան: Չհաւատացին Զէյթունի իշխանները, սակայն չկրցան նաեւ չենթարկուիլ Կաթողիկոսի վստահեցնող կոչին ու… փակուեցաւ Արծուեբոյնի վերջին էջը:

«Ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց»:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վլադիմիր Շահիջանյան. «Հայաստանն իմ ցավն է»

Հաջորդ գրառումը

Արդի անվտանգային սպառնալիքները եւ բացթողումները Հայաստանում

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Արդի անվտանգային սպառնալիքները եւ բացթողումները Հայաստանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական