Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեւան. շնչահեղձ եւ անդամալույծ քաղաք

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փողոցի կարծիքը իմանալու համար լրագրողները պաշտոնական տվյալներից ավելի նախընտրում են վարսավիրների եւ տաքսու վարորդների հետ զրույցը: Ու քանի որ հազվադեպ եմ վարսավիրանոց գնում, այսօր օգտվում եմ վերջինների՝ վարորդների հետ իմ զրույցներից: Եվ դրանք, զրույցները, այս օրերին միայն մեկ թեմա ունեն՝ մայրաքաղաքի տրանսպորտի վիճակը:

Առաջին հարցս լինում է այսպես կոչված «կարմիր» գծերի, ավելի ճշգրիտ՝ Երեւանի, դարձյալ այսպես կոչված «փոքր» կենտրոնի «կարմիր» գծերի հետագա թանկացման մասին: Նկատի ունեմ դրանց վրա կայանելու վարձավճարի առաջիկա հունվարի 1-ից նախատեսվող թանկացումը՝ շուրջ 13 անգամ:

Նախ ասեմ, որ բոլոր տաքսիստներն էլ առանց բացառության դեմ են դրան: Նրանք կտրուկ մերժում են ընդունել, որ այդպես կբեռնաթափվի քաղաքի կենտրոնը: Երկորդ՝ գրեթե բոլորն էլ, նկատի ունեմ զրուցակիցներս, այդ «նորամուծությունը» չեն համարում հարցի լուծում, այլ՝ պատիժ ու պատժամիջոց, իրավունքների սահմանափակում եւ տուգանքի ձեւով շորթում, կողոպուտ: Ոմանք նույնիսկ մտածում են, որ դա եւս մեկ միջոց է դասակարգային բաժանումը խորացնելու, պատկերավոր ասած՝ հասարակությունը 12 հազարանոցների եւ 160 հազարանոցների բաժանելու:

Զրուցակիցներս չեն ընդունում նաեւ որոշ՝ արդեն կայանած ավտոմեքենաների պատճառով նեղացած պողոտաների վրա ավտոբուսների համար առանձնացված գծերի նպատակահարմարության վերաբերյալ պնդումները, դրանց մեջ տեսնելով ի վնաս իրենց կողմնակալ վերաբերմունք իրենց՝ տաքսիների եւ մյուս՝ քաղաքապետարանի տնօրինության տակ գործող հասարակական տրանսպորտի միջեւ:

Նշեմ, սակայն, որ տաքսիստներից միայն բողոք եւ առարկություն չեմ լսում, այլեւ՝ առաջարկներ, տարբեր երկրներից բերված-լսված նորամուծություններ, սկսած վճարովի բազմահարկ կայանատեղիներից մինչեւ զույգ ու կենտ համարով մեքենաների երթեւեկը օրերի վրա բաժանելու փորձը, եւ մինչեւ՝ շրջաններից մայրաքաղաք մտնող ավտոմեքենաներից մուտքի վարձ գանձելու տարբեր քաղաքների օրինակը: Ոչ ոք չհիշեց մետրոպոլիտենի նոր եւ նորանոր կայարանների մասին խոսակցությունները, ըստ երեւույթին այն համարելով նախընտրական առասպելաբանություն:

Միայն մեկ վարորդ, որն ասաց, թե սովորաբար աշխատում է Երեւան-Թբիլիսի երթուղու վրա, բերեց Վրաստանի մայրաքաղաքի փորձը՝ խաչմերուկներում մետաղյա կամուրջներ, շրջանցիկ ճանապարհներ եւայլն: Իր բառերով՝ «տուտուց վրացիք շատ ավելի խելոք են, քան մենք»:
Չիմացա՝ «մենք» ասելով ո՞ւմ նկատի ուներ խոսակիցս, սակայն հետագա խոսկացությունից կռահեցի, որ այդ «մենքի» մեջ մտնում ենք բոլորս՝ ժողովուրդ, կառավարություն, քաղաքապետություն:

Եվ իսկապես: Բոլորս դժգոհ ենք մեր քաղաքի տրանսպորտի անմխիթար վիճակից, շպրոտի պահածոյատուփի նման սեղմված փոխադրամիջոցներից, դրանց նավթագազային արտանետումներից, գրեթե համատարած խցանումներից, լավագույն դեպքում՝ սողացող ընթացքից, ճանապարհային վթարներից, ամեն քայլափոխի կիրառվող պատժամիջոցներից՝ տուգանումներից, ժամերի ու ժամանակի կորստից:

Սակայն չկա ակնկալվող արդար ընդվզումը այդ բոլորի դեմ, չկա հասարակական պահանջը՝ այդ եւ հարակից հարցերը լուծելու, խելամիտ, համալիր, հեռատես ծրագրեր որդեգրելու եւ օր առաջ դրանց իրականացմանը լծվելու: Մեր աչքի առաջ շարունակում է կառուցվել մի նոր քաղաք, քաղաքի 2-րդ հարկում, Մոնումենտից ու Բաբայան փողոցից մինչեւ Զեյթուն, Քանաքեռ, Նորքի զանգված: Բարձրահարկերով նոր քաղաք՝ առանց համապատասխան ենթակառուցվածքների, առանց նոր ճանապարհների, կամուրջների եւ շրջանցիկ ուղիների: Ո՞ր երկրում, ո՞ր քաղաքում կարելի է նման բան թույլ տալ:

Քաղաքը շնչահեղձ է, անդամալույծ է դառնում: Մեղավորը «մենք» ենք, բոլորս: Պաշտոնյաները՝ անգործության եւ ապիկարության, քաղաքացիները՝ պահանջատեր չլինելու համար:

10-15-20 տարի հետո ի՞նչ ենք ասելու մեր հետնորդներին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սողացող գործընթացներ

Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հրապարակախոսություն

Ադրբեջանի համար սա եղել է ամենակարևոր պահանջը և Մինսկի խմբի լուծարումն իրենց համար կարևորագույն հաղթանակ է. Արման Աբովյան

01/12/2025
Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական