Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Երեւանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դերն ու նշանակությունը հայ երաժշտարվեստում» գիտաժողովը

10/11/2023
- ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Քանի դեռ հայ ժողովուրդը կունենայ երգ ու երաժշտութիւն, մենք միշտ կը լսենք Ռոմանոսի սրտի տրոփիւնը, եւ այնքան կապրի գեղեցիկ հնչիւնների այդ սրտագին վարպետը»:

Ստեփան Զորյան

Հայ մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, հայ դասական ռոմանսի հիմնադիր Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 140-ամյակը եւ նրա անունը կրող պետական երաժշտական քոլեջի հիմնադրման 100-ամյակն այս տարի, ի թիվս այլ միջոցառումների, նշանավորվեց «Երեւանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դերն ու նշանակությունը հայ երաժշտարվեստում» աննախադեպ գիտաժողովի անցկացմամբ, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին եւ 28-ին, կոմպոզիտորի անունը կրող երաժշտական կրթօջախի նույնանուն անվան դահլիճում:

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ այն կազմակերպվել էր Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի եւ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի համատեղ ջանքերով: Գիտաժողովի բացմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար, քոլեջի շրջանավարտ Դանիել Դանիելյանը: Ողջունելով հյուրերին՝ նա նշեց, որ առանձնահատուկ հուզմունքով է 30 տարի անց ոտք դնում այն հաստատություն, որը նաեւ իր կայացման գործում մեծ դերակատարում է ունեցել:

«Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը հազարավոր մարդանց համար եղել է եւ մնում է այն օրրանը, որից սկիզբ է առնում մեծ եւ պատասխանատու ճանապարհի սկիզբը:

Անգնահատելի է նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ներդրումը հայ երաժշտարվեստում»,- նշեց Դանիել Դանիելյանը եւ վստահություն հայտնեց, որ այս կարեւոր կրթօջախի պրոֆեսորադասախոսական կազմը կշարունակի կրթել եւ դաստիարակել այնպիսի սերունդ, որը երաժշտարվեստի, մշակույթի ոլորտում իր նշանակալի ավանդն ու ներդրումը կբերի մեր երկրին:

Քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ աջակցության համար, եւ գիտաժողովի  կազմակերպիչներին՝ Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի «Երաժշտության տեսության» բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Աննա Խաչատրյանին եւ նույն քոլեջի շրջանավարտ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աննա Ասատրյանին, որոնց ջանքերով գիտաժողովը կյանքի կոչվեց եւ մաղթեց ներկաներին ռոմանոսյան շնչով հագեցած գեղեցիկ օրեր:

Պրոֆեսոր Աննա Ասատրյանը հրապարակեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի շնորհավորական ուղերձը, որտեղ մասնավորապես նշված էր. «Ինձ համար պահը չափազանց հուզիչ է, քանի որ շնորհավորանքի խոսք պիտի ասեմ իմ հարազատ կրթօջախի հոբելյանի առիթով: Իմ սիրելի ուսումնարանի, որտեղ ունեցել եմ իմ առաջին հաջողությունները, ստացել անհրաժեշտ գիտելիքներ եւ ձեւավորվել որպես երաժիշտ ու քաղաքացի: Քոլեջի 100 տարիներից չորսը՝ մի չնչին հատված, ես քայլել եմ նրա հետ (…) 100 տարին առավել քան պատկառելի տարիք է կրթօջախի համար: Եվ այդ ամբողջ ընթացքում Երեւանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, իսկ վերջին տարիներին պետական երաժշտական քոլեջը, հարատեւ եղել է իր տեսակի մեջ միակն ու բացառիկը:

Այսօր մեր երկրում երաժշտական կրթությունն անհնար է պատկերացնել առանց այս քոլեջի: Առհասարակ՝ հոբելյանական օրերին ամփոփում են ձեռքբերումները: Մաղթում եմ, որ ձեր քոլեջի բոլոր ծննդյան օրերը դառնան ոչ միայն հպարտության առիթ՝ արդեն արվածի համար, այլեւ նոր հետաքրքիր նախագծերի մեկնարկ:

Տոնական այս օրն ուզում եմ մի կողմից խոնարհվել քոլեջի բոլոր նախկին դասատուների առջեւ, որոնց անձնուրաց ու նվիրական աշխատանքի շնորհիվ մենք՝ նախկին ռոմանոսցիներս, քոլեջում ստացած մեր գիտելիքների, բարոյական ու հոգեւոր արժեքների, հայրենասիրական ու հումանիստական դաստիարակության շնորհիվ կարողանում ենք հաղթահարել կյանքի մատուցած բոլոր դժվարություններն ու դիմագրավել մարտահրավերները»:

Այնուհետեւ Աննա Ասատրյանը փոխանցեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի ողջույնի խոսքը:

Գիտաժողովի մեկնարկն ազդարարվեց Ռոմանոս Մելիքյանի «Աշուն» եւ  «Աշնան տողեր» ժողովածուից երկու ռոմանսների դյութիչ հնչյուններով՝ Ծովինար Ամիրյանի (վոկալ) եւ Արուսյակ Կոստանյանի (դաշնամուր) մեկնաբանությամբ:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի նախկին շրջանավարտները, անվանի երաժիշտ-գիտնականներ, ովքեր այժմ իրենց գիտական, մանկավարժական եւ կատարողական նշանակալի ներդրումն են ունենում հայաստանյան եւ արտերկրի լավագույն կրթական եւ մշակութային հաստատություններում:

Ռոմանոս Մելիքյան կոմպոզիտորի եւ նրա անվան երաժշտական քոլեջի գործունեությանն էին նվիրված գիտական զեկուցումների լայն եւ բազմաբովանդակ  թեմաներ. դրանք ընդգրկում էին մեծանուն կոմպոզիտորի կյանքին, ստեղծագործական, մանկավարժական գործունեությանը, ինչպես նաեւ քոլեջի երկարամյա պատմությանը նվիրված էջեր:

Գիտաժողովի ընթացքում մի կողմից ներկայացվեց քոլեջի՝ հայ երաժշտարվեստում նշանակալի ավանդ ունեցող շրջանավարտներից մի քանիսի՝ այդ թվում՝ կոմպոզիտորներ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանի, երաժշտագետներ Աննա Ասատրյանի, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանի եւ խմբավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայիս ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանի, մյուս կողմից՝ քոլեջի նվիրյալների՝ երկարամյա մանկավարժներ Էդուարդ Փաշինյանի, Բորիս Սակիլարիի, Լուիզա Զեյթաղյանի, Էռնա Տոնունցեւայի, Ռիտա Պետրոսյանի, Մարջան Մխիթարյանի, Իրինա Խաչատրյանի եւ այլոց ստեղծագործական ու մանկավարժական դիմանկարները:

Հետաքրքրական զեկուցումներով հանդես եկան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Ժաննա Զուրաբյանը, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը,  արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Ավետիսյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Աննա Խաչատրյանը, արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանը, արվեստագիտության թեկնածու Տաթեւիկ Շախկուլյանը, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Սահակյանը, արվեստագիտության թեկնածու Գայանե Ամիրաղյանը, երաժշտագետ Սաթենիկ Ղափլանյանը եւ ուրիշներ:

Այս միջոցառումն, իսկապես, խորին հարգանքի տուրք էր 1923 թվականին հայ անվանի կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի ջանքերով ստեղծված եւ այժմ էլ իր անունը կրող քոլեջի հարյուրամյա բեղուն գործունեությանը: Լիահույս ենք, որ գիտաժողովները կկրեն շարունակական բնույթ՝ տարեցտարի իր զեկուցումներոում անդրադառնալով իր բոլոր նշանավոր շրջանավարտներին, իսկ երաժշտական այս բազմամյա ավանդույթներ ունեցող երաժշտական կրթօջախը կշարունակի իր անխափան գործունեությունը՝ կրթելով ապագա անվանի եւ նվիրյալ բազմաթիվ երաժիշտների՝ ի փառս հայ մշակույթի:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գնահատանքի տուրք՝ հետմահու

Հաջորդ գրառումը

Անդրեյ Մակինի «Հայ ընկերը»՝ իտալերեն

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Անդրեյ Մակինի «Հայ ընկերը»՝ իտալերեն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական