Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երգչախմբային արվեստի երեք նոր ձեռնարկ՝ Գրիգոր Հարությունյանից

ԱԶԳ
30/08/2024
- 30 Օգոստոսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
54
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին երկու տարվա ընթացքում՝ ոչ մեծ ընդմիջումներով լույս են տեսել խմբավար, երաժշտագետ, մանկավարժ, Հայ Առաքելական եկեղեցու դպիր Գրիգոր Հարությունյանի երեք նոր աշխատությունները, որոնք ուսուցողական-մեթոդական-գործնական բնույթի ձեռնարկներ են՝ մասնագիտական ուսումնական հաստատությունների, տարբեր կազմեր ունեցող երգչախմբերի, հատկապես հոգեւոր երգեցողության ոլորտում խորագնա հետաքրքրվածություն ունեցող կապելմայստերների, առհասարակ երաժշտագիտական հարցերով հետաքրքրվող անհատների համար: Գ. Հարությունյանի «Ստեղծող մանկանց», «Տաղք տաղավարաց» եւ «Խմբերգային պարտիտուրի վերադաշնակում» գրքերի շնորհանդեսը կայացավ օրերս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում՝ հանդիսապետությամբ  ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի: Գրքերի բովանդակության, արված աշխատանքի որակի եւ նշանակության վերաբերյալ արքեպիսկոպոսի, շնորհանդեսին ներկա հայտնի երաժշտագետների, արվեստաբանների, կոմպոզիտորների գնահատականներում հիմնականում շեշտվեց երեսնամյա խմբավարի բացառիկ ջանասիրությունը, տարբեր ոլորտներում նույն ոգեւորությամբ ու բոլորանվեր գործելու հանձնառությունը եւ իր աշխատասիրություններով տարեցտարի բացահայտվող տեսաբանի շնորհը: 

Վերջին երկու-երեք տարիներին հետեւելով Գրիգոր Հարությունյանի խմբավարական գործունեությանը՝ համոզվել եմ, որ նա իր անհատականությունը ներկայացնելու համարձակ հայտ է ներկայացնում՝ միաժամանակ ղեկավարելով մի քանի՝ Երեւանի Ղազարոս Սարյանի անվ. արվեստի դպրոցի «Սարյան» եւ մանկահասակ երեխաների երգչախմբերը, նաեւ ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախումբը, հաճախակի համերգներ տալով, երաժշտագիտական աշխատություններ հեղինակելով եւ հանրայնացնելով, նաեւ իրեն փորձելով քերթողության եւ երաժշտություն գրելու ոլորտներում: Գրիգորը մասնագիտական կրթությունը ստացել է, նախ, Երեւանի Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական քոլեջում, ապա՝ Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում՝ այնտեղ ուսումնառության տարիներին արժանանալով Հ. Չեքիջյանի անվ. կրթաթոշակի: Շուրջ տասը տարի է, ինչ իր ծառայությունն է բերում Սբ. Սարգիս եկեղեցում՝ նախ որպես երգեհոնահար, ապա եւ՝ խմբավար-դպրապետ: Մի շարք հանրապետական եւ միջազգային մրցույթ-փառատոների մրցանակակիրն է: Ներկայումս Ռ. Մելիքյանի անվ. քոլեջի «Երգչախմբավարության» բաժնի վարիչն է եւ տեղի երգչախմբի ղեկավարը: Նրա կյանքում նշանակալից իրադարձություններից էր 2023-ին «Քրիստափոր Կարա-Մուրզա» երգչախմբային եռամսյա փառատոնի կազմակերպումն ու անցկացումը, որը ձեռնարկել էր Հայաստանի Կոմպոզիտորների միության եւ Արարատյան Հայրապետական թեմի հետ միատեղ:

Մանկական եւ կանանց երգչախմբերի համար հայ հոգեւոր երգերի խմբերգային մշակումներ է ամփոփում Գ. Հարությունյանի «Ստեղծող մանկանց» խորագրով ժողովածուն: Երգչախմբերի կատարման համար խմբավարը փոխադրել է V-XII դարերի 13 տաղեր եւ շարականներ, որոնց հեղինակներն են Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Ստեփանոս Ա. Սյունեցին, Անանիա Շիրակացին, Բարսեղ Տոնը, Ներսես Շնորհալին: Մշակումներից մեկի եղանակն էլ առնված է Կալկաթայի հնդկահայ պատարագի տաղերից, որն իր ժամանակին խմբագրել է Էմի Աբգարը: «Գովելի է «Ստեղծող մանկանց» ժողովածուի նախաձեռնումը, որի անվանումը վերցված է սուրբ Ներսես Շնորհալու «Բան հաւատոյ» պոեմից»,- այս ժողովածուն արժեքավոր է համարում Նավասարդ սրբազանը: «Գր. Հարությունյանը շատ հմուտ մոտեցել է ամեն մի երկի բնագրին՝ պահպանելով նրա երաժշտական կառուցվածքը եւ, որ կարեւորն է, ամեն մի կտավի յուրահատուկ եւ բնորոշ ձայնային սանդղակը: Ներկայացված երկերից շատերն առաջին անգամ են բազմաձայնվել եւ ստացել իրենց ուրույն կերպարը,- սա կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի կարծիքն է աշխատության վերաբերյալ:- Տիրապետելով պոլիֆոնիկ եւ հոմոֆոնիկ շարադրանքներին՝ նա վարպետորեն եւ մեծ ճաշակով մշակել է յուրաքանչյուր հոգեւոր կոթող՝ հարազատ մնալով տվյալ երկի բովանդակությանը եւ հոգուն»:

Գրիգորի հաջորդ՝ «Տաղք տաղավարաց» ժողովածուն ընդգրկում է Սուրբ պատարագի ընթացքում կատարվող տաղերի իր մշակումները՝ ձայնի եւ երգեհոնի համար: Դրանք Տաղավար տոների համար նախատեսված 12 տաղեր են, որոնք հեղինակել են Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Անանուն Անեցին, Կոնստանդին Սսեցին, Առաքել Սյունեցին, Մխիթար Սեբաստացին. գրքում զետեղված տաղերից երկուսի հեղինակներն անհայտ են: «Հայ մշակութային ժառանգությունը պահպանելու պարտականություն կա դրված արվեստի ու գիտության մերօրյա մշակների ուսերին. դա բարդ, բայց միաժամանակ հրատապ գործ է, որ հանձն է առել Գր. Հարությունյանը՝ ի մի բերելով Տաղավար տոների տաղերի անդաստանում ծիլեր տված եւ հունձքի կարոտ գործերը,- սա մեջբերում է Հայաստանի Երաժշտական ընկերության նախագահ, Երեւանի պետ. կոնսերվատորիայի խմբավարության եւ սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ Դավիթ Ղազարյանի խոսքից:- Ժողովածուի հեղինակը, քաջատեղյակ լինելով հայ հոգեւոր երաժշտությանը եւ ի մոտո ծանոթ լինելով Հայաստանյայց եկեղեցիներում Սուրբ պատարագի ընթացքում հնչող տաղերի լադային կառուցվածքին ու երաժշտական լեզվի առանձնահատկություններին, կարողացել է յուրովի ներդաշնակել տաղեր, որոնցից մի քանիսը ներդաշնակված տարբերակով ի հայտ են գալիս առաջին անգամ: Տաղերը մշակելիս՝ սրբորեն պահպանվել են բնօրինակ տաղերի եղանակները: Ուշագրավ են տակտաբաժանումները, որոնցում Գր. Հարությունյանը կիրառել է նաեւ կոմիտասյան կարճ տակտի գիծը՝ չհեռանալով հայ մոնոդիկ երաժշտության ներդաշնակումներում առկա նախորդ երաժիշտների փորձից»:

«Խմբերգային պարտիտուրի վերադաշնակում» ուսումնական ձեռնարկը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ՝ վերջինիս կողմից քննվելուց եւ հավանության արժանանալուց հետո: Այն տեսական եւ գործնական նյութի համակարգված աշխատանք է, որն ընդգրկում է նոտային օրինակներ, գծագրեր, բանաձեւեր՝ առարկայի դասավանդումն արդյունավետ կազմակերպելու համար: Առարկայի ուսուցումը ներկայացնելիս՝ հեղինակը հիմնվել է տվյալ բնագավառում առկա մասնագիտական ժառանգության վրա՝ հաշվի առելով խմբերգային արվեստում գործածվող արդի մեթոդներն ու եղանակները:

Գրքերի շնորհանդեսին իրենց դրական գնահատականները տվեցին նաեւ ՀՊԿ ռեկտորի պաշտոնակատար, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյանը, ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտութան դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, արվեստագիտության թեկնածու Տաթեւիկ Շախկուլյանը, կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանը: Երիտասարդ խմբավարին իր մշակումներն անելիս բուն հայկական լադային համակարգով ճշտիվ առաջնորդվելու խորհուրդը տվեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Հանդիսության ընթացքում Գր. Հարությունյանի դաշնամուրային նվագակցությամբ միջնադարյան հայ հոգեւոր երգեր հնչեցրին մեներգչուհիներ Ռոզա Հովսեփյանը, Մարիամ Հովհաննիսյանը եւ Աննա Առաքելյանը: Հոգեւոր երգասացությունների մշակումների կատարումներով հանդես եկավ նաեւ ԱՀԹ Ս. Սարգիս եկեղեցու երգչախմբի իգական կազմը: Ամփոփիչ ելույթով Արամ Սաթյանի եւ  Կոնստանտին Պետրոսյանի ստեղծագործությունները ներկայացրեց Ղ. Սարյանի անվ. արվեստի դպրոցի «Սարյան» երգչախումբը: Բոլորը՝ Գրիգոր Հարությունյանի ձեռքերի համաչափումով…  

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալեն Դելոնի հայկական առնչությունները

Հաջորդ գրառումը

Իլյա Պապոյան. «Վառ կատարումներում հայկական արյունն է խոսում իմ մեջ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Իլյա Պապոյան. «Վառ կատարումներում հայկական արյունն է խոսում իմ մեջ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական