Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Women wait to fill their cooking gas cylinders outside a gas filling station amid a scarcity in cooking gas supplies in Sanaa, Yemen March 4, 2018. REUTERS/Khaled Abdullah

Women wait to fill their cooking gas cylinders outside a gas filling station amid a scarcity in cooking gas supplies in Sanaa, Yemen March 4, 2018. REUTERS/Khaled Abdullah

Երգիծաողբերգութիւն Սուրիոյ մէջ

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արաբական առածը կ՛ըսէ՝ աղէտին ամէնագէշը՝ ծիծաղ յառաջացնողն է: Երգիծանկարուած սարսափազդու իրավիճակ մը կը տեսնես ու կը խնդաս արուեստագէտին գիւտին վրայ, երբ խնդուք յառաջացնող տեսարանը ողբերգութեան մը պատկերն է:

Արիւն-քրտինք մտած ընտանիքի հայրը երկու թիթեղ մազութ շալկած, հեւասպառ տուն կը մտնէ, իսկ տնեցիք զինք տեսնելուն պէս կը ծափեն ու կը պարեն: Ընտանիքի հայրը կարողացեր է պետութեան սահմանած 50 լիթր մազութը ձեռք անցընել…: Ձմրան եղանակին համար 50 լիթր… որ ընտանիք մը, նոյնիսկ եթէ խնայողութեամբ գործածէ, կրնայ շատ-շատ տասը օր բաւել, իսկ ցրտաշունչ եղանակին հինգ ամիսները ինչո՞վ տաքնալ, յաջորդ  50 լի՞թրը սպասելով, իսկ  պիւթակազի բացակայութեան ալ ինչպէ՞ս թէյնիկին ջուրը տաքցնել, կամ ճաշ պատրաստել վառարանին վրայ:՝

Երգիծանքը կը շարունակուի. նկարին մէջ՝ 7-8 բրդեայ ծածկոցներով ու վերմակներով փաթթուած մարդը կը զգուշացնէ ժողովուրդը. կ՛ըսէ, ուշադիր եղէք, կարգ մը երիտասարդներ որպէս վառելանիւթի լցակայանի մէջ աշխատող, կամ պիւթակազի բաժանման պետական կեդրոնը աշխատող կը ներկայանան որպէս ամուսնութեան թեկնածու, չխաբուիք, քանի՜ հոգիներ խաբուեր են ու վերջը մէջտեղ ելեր է, որ եղած-չեղածը՝ բժիշկ մըն է, կամ երկրաչափ մը, կամ փաստաբան… ինչպէս չխնդաս:

Ժողովուրդը կը սառի ու սառոյցը քիչ մը հալեցնելու համար երգիծանքի կը դիմէ: Մէկը գրեր է՝ «Պետութիւնը այս ձմեռ մազութ բաժնելու փոխարէն, ժողովուրդին «անթիֆրիզ» (հակասառցակալման) մոմիկներ պիտի բաշխէ»: Լսելուդ պէս կը խնդաս, սակայն վայրկեան մը ետք կը պատկերացնես ծաղրին ծանրութիւնը: Միւսը գրեր է ՝ «Չէ՞ որ Յիսուս աշխարհի լոյսն է, ալ ի՞նչ կարիք կայ ելեկտրականութեան»:

Այո, մէկ վայրկեան կը խնդանք, իսկ յետոյ կ՛անդրադառնանք սեւ երգիծանքին ահաւորութեան ու կը տխրինք, կը տխրինք, որ սուրիացիները եւ յատկապէս մեզի ծանօթ հալէպցիներն ու հալէպահայերը  այսպիսի ահաւոր կացութեան մէջ սկսած են ձմեռը դիմաւորել:

Արդէն 11 տարի է, բայց սուրիական պատերազմը վերջանալու նպատակ չունի, ընդհակառակը՝ երթալէն աւելի կը սեղմուի օղակը: Թէեւ զարմանալի չէ, սակայն վատը այն է, որ դրամ ունեցողին հոգը չէ, «սեւ շուկան» ողջ ըլլայ:

Այստեղ, դարձեալ հարցում մը կը ցցուի. հասկցանք որ մեր նավթը Սուրիոյ հիւսիսը քրտական շրջաններուն մէջ է ու ենթակայ անոնց, այսինքն  քրտական «Սուրիոյ տէմոքրաթիք ուժեր»-ու պաշտպան ԱՄՆ-ի կողմէ կը գողցուի, մեր բարեկամ Ռուսիան ու Իրանը եթէ չեն կրնար վերջ դնել այդ գողութիւններուն, գոնէ չե՞ն կրնար իրենց միջոցներով վարելանիւթ ապահովել Սուրիոյ: Յատկապէս Իրանը, որ ցամաքի ճամբայով,  Իրաքեան  Քիւրտիստանի վրայով չի՞ կրնար ողողել Սուրիան իր փեթրոլով: Ալ ինչի՞ս բարեկամներն են: Մի ըսէք, թէ Սուրիան, Իրանը, կամ  Ռուսիան պատժամիջոցներու ենթարկուած են, եւ այլն. պարապ բան. այս իրարանցումին մէջ  ի՜նչ պատժամիջոց, ի՜նչ բան, եթէ ուզեն՝ ձեւը կը գտնեն, վերջիվերջոյ մարդասիրական ճամբաներով օգնութեան կարելի է փութալ, չէ՞:

Սուրիոյ մուխը մարեցաւ անընդհատ իր տարածքներուն մէջ գտնուող իրանեան զինանոցներուն եւ զինամթերքին Իսրայէլի կողմէ հրթիռակոծումներուն զոհ դառնալով: Այսքանին Սուրիա կը տոկայ յանուն իր զինակից բարեկամ Իրանին, այս ի՞նչ տեսակ բարեկամութիւն է, յանուն ինչի՞, միակողմանի վնաս, առանց փոխադարձ օժանդակութեա՞ն: Անշուշտ դժուար է իրավիճակին ծալքերը բանալ եւ հասկնալ, թէ յանուն ինչի՞ կը շարունակուի այս պատերազմը: Եթէ այս բոլոր գեհէնային վիճակները կը տեսնեն արաբական պետութիւնները ու չեն օգներ, կրնա՞ս լռել ու չպոռթկալ:

Կարմիր խաչ, Կարմիր մահիկ, կարմիր, կապոյտ չեմ գիտեր ինչ, օգնեցէք Սուրիոյ ժողովուրդին, որ այս նոր տարին մարդու պէս դիմաւորէն, ոչ Էսկիմոցիներու նման:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Իրանը կրակի հետ է խաղում ինչպես երկրի ներսում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում»

Հաջորդ գրառումը

Թուրքիայի «Ճանկել սուրը» ռազմա-օդային օպերացիան՝ ի պատասխան Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական ակտի

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիայի «Ճանկել սուրը» ռազմա-օդային օպերացիան՝ ի պատասխան Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական ակտի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական