Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ օրը ավաղ-ով է ավարտվում

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացու պահվածքով, ամենայն անկեղծությամբ ու վստահությամբ նշում եմ. Հայաստանի ղեկավարումը ստանձնած գործադիր մարմնի անդամները, որոնք նախարարներ են անվանվում, այլեւայլ արտոնություններից օգտվում, հետն էլ յուրաքանչյուր ամիս միջին կենսաթոշակառուի ամսվա ստացածի համեմատ 40-50-ապատիկ գումար ստանում, լսելով որ ՀՀ վարչապետը կառավարության նիստում հերթական անգամ նշում է երկրի գյուղոլորտում թերակատարումների մասին, նվազագույնս չեն անհանգստանում: Սա այն պարագայում, երբ խնդիրն առնչվում է ամբողջ երեք միլիոն մարդկանց աշխատանքին ու սննդակարգին, ՀՀ պարենային ապահովությանն ու անվտանգությանը, առողջապահական ու զբոսաշրջային ոլորտներին, բանակի, սոցիալական հաստատությունների, կրթական ձեռնարկությունների լիարժեք գործունեությանը, մի խոսքով` յուրաքանչյուրիս ու բոլորիս ամենօրյա սպասումներին, հոգսերին ու խնդիրներին:

Հարցը` թե ինչու է հողային բավարար կարողունակության, արեւի առատ ջերմատվության, ջրային հորդացող հնարավորությունների պայմաններում ու հողագործ-անասնապահի նվիրված աշխատանքի արդյունքում այդ չարաբաստիկ թերակատարումն արձանագրվում, կառավարության անդամներից որեւէ մեկին չի անհանգստացնում: Վարչապետի այն հայտարարությունից հետո, որ ՀՀ գյուղատնտեսական ոլորտում 2022-ի անցած 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ մոտ 1 տոկոսի անկում ենք ունեցել, որեւէ արձագանք, թերեւս ահազանգ չի հնչում: Չէ՞ որ տարին նպաստավոր էր ոլորտի համար, ո՛չ ցրտահարության եղավ, ո՛չ երաշտ, բույսերի ու կենդանիների հիվանդություններ էլ չարձանագրվեցին, աշխատուժի արտահոսք էլ չնկատվեց, բայց արի ու տես, որ հարյուր հազարավոր տոննաներ հացահատիկ ու կարտոֆիլ չարտադրվեց, կաթի ու մսի տասնյակ հազարավոր տոննաներ պակաս ստացվեց, տեղական գրեթե ամեն պարեն ու մթերք փոխարինվեց Երկիր մոլորակի չորս կողմերից ներմուծվածով, այդկերպ հարստացնելով այլոց ֆինանսական հաշիվներն ու երկրների բյուջեները: Մեր մարդիկ վստահ են, որ այս նպատակին պետք է ծառայի նաեւ ՀՀ գործադիր մարմին հանդիսացող ազգային կառավարությունը, որն իր հիմնական անելիքներից մեկում թերանում է…

Պատճառներից մեկը թերեւս այն մոտեցումն է, որը նկատվում է գործադիրի անդամների պատկերացումներում: Տեսնեք թե ինչ ասաց օրերս կայացած նիստում ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը սուբսիդավորման հետ կապված հարցի կապակցությամբ. Արարատի ու Արմավիրի մարզերը ցանկում չկան, որովհետեւ այնտեղ առավել բարձր արժեքի մշակաբույսերի արտադրություն է իրականացվում: Ակամայից հիշեցի քաղաքական դաշտում սեւերի ու սպիտակների հանրահայտ բաժանումը: Իսկ թե ո՞րն է գյուղատնտեսությունում առավել բարձր ու ոչ առավել բարձր մշակաբույսերի զանազանումը, խնդիրների բախվեցի:

Տարիներ առաջ նման մի մոտեցում հայտնել էր Տավուշի մարզպետերից մեկը, առանց երկմտելու հայտարարելով, որ ցորենի փոխարեն գյուղատնտեսները նախընտրում են … կիվին: Առնվազն տարօրինակ է, քանզի համաշխարհային տնտեսության կառավարիչները երբեւէ պտուղների արտադրությունը մարդկանց առաջնահերթությունների շարքին չեն դասում, դրանց համաշխարհային արտադրության վիճակագրություն չեն վարում, որպիսին իրականացնում են հիմնականում եգիպտացորենի, բրնձի ու ցորենի պարագայում: Ասենք, 2018-ին առաջինի համաշխարհային արտադրությունը կազմել է 1.2 միլիարդ տոննա, բրինձը` 782 մլն տոննա, ցորենը` 734 մլն տոննա:

Մի հետաքրքրական փաստ հիշենք գյուղաշխատանքների կազակերպումից, որին հանդիպել ենք ԽՍՀՄ երբեմնի ղեկավար Ն. Խրուշչովի 1959-ին ԱՄՆ կատարած այցելության մասին պատմող «Երես առ երես Ամերիկայի հետ» գրքում:  Խոշորագույն ֆերմեր Հարստը զրուցակցին հետեւյալ առաջարկն է անում. «Ուղարկեք ձեր մեխանիզատորին եւ թող նա իմ որդու հետ մասին աշխատի ինձ մոտ ֆերմայում եւ համոզվի, թե ինչպես է հարկավոր կազմակերպել գործը, որպեսզի մեկ մարդը միջին հաշվով եգիպտացորեն մշակի 100 հեկտար տարածության վրա, իսկ 6 մարդը` 800 հեկտարի վրա»: Համոզված եմ ՀՀ-ում որեւէ մեկը կդժվարանա պատկերացնել այն շահութը, որն ընդամենը մեկ աշխատողի ջանքերով ստեղծվում է 100 հեկտար տարածքի վրա, որը լավագույնս հաշվարկում են գործարար աշխարհի կենտրոնում, գյուղոլորտում տարին տարվա վրա աննախադեպ ցուցանիշներ գրանցում:

Մի փաստ էլ ՀՀ գյուղնախարարությունում աշխատածս շրջանից հիշեցնեմ: Ֆրանսացի գործարարը ներկայացուցիչ էր ուղարկել Հայաստան ծիրանի արտահանում իրականացնելու նպատակով: Անձամբ ուղեկցել եմ նրան  այգիներ, ուր այգետերերից խնդրում էր իրեն վաճառել 5-6 մետր բարձրության ծառերի վերեւների, եվրոպացի գնորդների ճաշակը բավարարող արեւահամ պտուղները: Այգետերերը տարակուսանքի մեջ էին, չգիտերին ինչ անել, գործարքը մասամբ ու մի կերպ կատարվեց:

Անշուշտ լրագրային էջն այն տարածքը չէ, ուր հարկ է տնտեսության առանձին ճյուղերի կառավարման հարցեր քննարկել: Դրա համար պետական կառույցներ կան, ամեն ինչ բծախնդրորեն հաշվառող ու իրականացող նեղ մասնագետներ ու փորձագետներ, որոնց լսել է պետք: Ավաղ… Նշեմ, որ արդեն 4-րդ ամիսն է չի բավարարվում այսօրինակ հարցերի շուրջ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի հետ հանդիպմանս ցանկություն- առաջարկը:

Կարելի է երկար խոսել ՀՀ գյուղոլորտի խնդիրներից, որով եւ պայմանավորված է երկրի պարենային ապահովվածությունն ու պարենանվտանգությունը: Սակայն միայն այն, որ մարդկային, հողա-ջրա-ջերմային բավարարից առավել պայմանների առկայության պարագայում երկիրը հիմնականում գոյատեւում է առաջին անհրաժեշտության պարենի հսկայածավալ ներկրումների հաշվին, ՀՀ կառավարիչների անզորության ու անճարակության ապացույց է, գնահատականն էլ` ավաղը:

Հերթական ավաղը:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալեքսանդրիայում մեծարել են Նորա Արմանիին

Հաջորդ գրառումը

Եւս մի կորսված հայրենի  քաղաք՝ Շուշի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

LOOK WHO’S TALKING?! ԿԱՄ, ՔԱՆԴԵԼ ՔԱՆԴԵԼ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Կամ իմ մարդը կլինի կաթողիկոս, կամ Հայաստանը կաթողիկոս չի ունենա»-ն չի անցնելու. քաղաքագետ

10/06/2025
Հաջորդ գրառումը

Եւս մի կորսված հայրենի  քաղաք՝ Շուշի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական