Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Երազանքս Արցախ վերադարձն է»

Անահիտ Հովսեփյան
10/10/2025
- 10 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
19
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգի»  սեպտեմբերի 26-ի, հոկտեմբերի 3-ի համարներում ներկայացրել էինք Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ մեր զրույցը, որի եզրափակիչ մասը՝ ստորեւ:

 -Շվեյցարիա մեկնել չեմ կարող. վիզա է տրամադրում ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը, որ 070 նշմամբ անձնագիր ունեցողներիս վիզա չի տրամադրում: Ֆրանսիայի, Գերմանիայի պարագայում նման խնդիր չունենք: Արեւելյան Եվրոպայի երկրները չեն տրամադրում՝ բացատրելով, որ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ այդ անձնագիրը ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ չէ, ուստի չեն կարող տրամադրել մուտքի արտոնագիր: Բայց սա աբսուրդային բացատրություն է, քանի որ ԱՄՆ մեկնել կարող եմ, 10 տարով վիզա եմ ստացել: Ապրիլ- մայիսին եղել եմ Ավստրալիայում: Նախորդիվ եղել եմ Արգենտինայում:

–Ինչու՞ չեք ուզում ստանալ ՀՀ քաղաքացիություն:

– Դեռ այդ որոշումը չեմ կայացրել, ժամանակի հարց է: Սկզբունքային դրա դեմ ոչինչ չունեմ, միշտ ասել եմ, որ ի վերջո բոլորս ստանալու ենք ՀՀ քաղաքացիություն: Բացի մուտքի արտոնագիրը, կենսագործունեության այլ բնագավառում իմ 070 նշումով անձնագիրը խոչընդոտ չի հարուցել: Մեծ հաշվով անձնագիրը փոխելու, նորը ստանալու մոտիվացիա չեմ ունեցել: Արցախցիների որոշումն է՝ ընդունել կամ չընդունելը:  Բացատրում եմ՝ եթե վերադարձի իրավունքի հետ կապված մտավախություն ունեք, կարող եք չմտահոգվել, որովհետեւ միջազգային իրավունքն այն համարում է բացարձակ եւ չի կապում այլ երկրի քաղաքացիություն ստանալու հանգամանքի հետ: Կարող ես ստանալ Ֆրանսիայի քաղաքացիություն, բայց պահպանես Արցախ վերադառնալու քո իրավունքը: Դա է իմ պատասխանը:

–Մեր զրույցի հենց սկզբում դուք դժգոհեցիք թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից: :

-Նախ՝ ոչ թե դժգոհեցի, այլ այսպես ձեւակերպեմ՝ իմ պատկերացումները Սփյուռքի մասին շատ ավելի բյուրեղային էին, քան այն, ինչ ցավոք տեսնում եմ տարբեր համայնքներ այցելելիս: Չեմ մեղադրում սփյուռքին, քանի որ հասկանում եմ, կա շատ մեծ հիասթափություն:

–Ումի՞ց, ինչի՞ց:

-Պարտությունից: Տարիներ ի վեր ապրել են Արցախ ունենալու գաղափարով, հիմա կոտրված են: Միշտ ասում եմ՝ ժողովուրդ, ամենաառաջինը ես կարող եմ կոտրվել, որովհետեւ, եթե դուք գաղափարն եք կորցրել, ես կորցրել եմ այն տեղը, որի հետ իմ ամեն ինչն է կապված՝ տունը, տեղը, երազանքները:

–Կորցրե՞լ եք ձեր երազանքները:

-Օրեր են լինում՝ վերագտնում եմ երազանքներս, օրեր են լինում ՝ նորից կորցնում եմ:

–Իսկ ո՞րն է հիմա ձեր երազանքը:

-Վերադարձը:

Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշարձանը՝ «Ձեր հոգիները մեզ հետ են, մեր կողքին» մակագրությամբ։

–Առաջ ի՞նչն էր: Անկա՞խ Արցախը, թե՞ ՀՀ- ին միանալը:

-Ես կրթություն եմ ստացել Երեւանում, առնվազն 6 տարի հնարավորություն եմ ունեցել ապրել այստեղ: Հետո աշխատել Արցախում՝ միշտ նպատակ ունենալով, որ մեր վերջնահանգրվանը պետք է լինի մայր Հայաստանին միավորումը: Կարծում եմ կեղծ են այն բոլոր պնդումները, թե արցախցիներն անկախ պետություն էին ուզում, այլ ոչ՝ միավորում: Սա չգիտեմ ո՞ր շրջանակներից եկած կեղծ պնդում է: Արցախցին երբեւէ չի հրաժարվել մայր հայրենքին վերամիավորման գաղափարից:

Շատ-շատերն են սփյուռքից ասում՝ լավ, ամեն ինչ ավարտված է, մնում ես այդտեղ ի՞նչ անես, քո պոտենցիալով ինչու՞ չես գալիս օրինակ ԱՄՆ:

 -120 հազար արցախցի մուտք գործե՞ց ՀՀ: Նրանցից քանի՞սն են ՀՀ- ում: Կա՞ վիճակագրություն:

-Եթե խոսքը 2023 թվականին մուտք գործածների մասին է, 115 հազար է:
115 հազարից 16 հազարը լքել է, մեծ մասը ՌԴ է մեկնել՝ աշխատանքի, ավելի լավ սոցիալական պայմանների համար:

– Դա կորա՞ծ զանգված է:

-Չեմ կարծում: Կորած զանգված են ԱՄՆ, Եվրոպա մեկնածները, որոնց, ցավոք սրտի, հետ բերելն անհնար է լինելու: Կա ծրագիր Հունգարիա տանելու: Տեղահանված ընտանիքներին տեղափոխում են, մեկ տարով ամբողջական ապահովում:

–Քանի՞ հոգի է օգտվել այդ ծրագրից:

-Եթե չեմ սխալվում, տարվա վերջում իրենց պլաններով պիտի 300- ի հասցնեին: Վստահ չեմ՝ 300 հոգի են, թե՞ 300 ընտանիք:

–Հունգարիա գնում են վստահելո՞վ Հունգարիայի այն իշխանություններին, որ Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Ալիեւին:

– Իմ տեղեկություններով, ծրագիրն իրականացնում է քրիստոնեական կազմակերպությունը, շահագրգիռ լինելով, որ Հունգարիայում ավելանա քրիստոնյաների թիվը:

–Հայերը շատ վաղուց են հաստատվել Հունգարիայում, խոսքը նրանց մասին չէ:  Արցախցին չունի՞ այն հիշողությունը, որ ի վերջո այս վայրում էր, որ սպա Գուրգեն Մարգարյանին գլխատեց Ռամիլ Սաֆարովը, Ալիեւը գնեց նրան Հունգարիայի վարչապետ Օրբանից, որն այսօր էլ պաշտոնավարում է: Չունե՞նք հիշողություն, երդում, որ այդ երկրում չենք կարող հանգիստ գտնել, մանավանդ Հունգարիան ներում չի հայցել ՀՀ-ից, մեր ժողովրդից:

-Անհատական որոշման հարց է, չեմ կարծում, թե այնտեղ տեղափոխվողները դրա մասին չեն հիշում, երեւի ավելի թեթեւ կյանքի հետեւից են գնում:

–Իրավունք ունե՞նք այդպես ապրելու:

-Եթե  գտնեի, որ դա է ճիշտ ապրելաձեւը, միգուցե ես էլ մի տեղ գնայի, բայց քանի դեռ մնում եւ պայքարում եմ, նշանակում է, որ ես այդ արժեքի կրող չեմ: Բոլորը մեծ-մեծ խոսում են: «Արցախ, Արցախ» են ասում, բայց իրական հողի վրա որեւէ մեկն աջակցություն չի ցուցաբերում: Կազմել եմ ծրագրեր, դիմել տարբեր հիմնադրամների, շահագրգռված չեն:

–Հայաստանյան ընդդիմությունն ի՞նչ է անում, օգնու՞մ է ֆինանսապես:

-Ես չգիտեմ:

–Նախկին երկու նախագահներն ի՞նչ են անում: Իրենց գրպանը բա՞ց են անում ձեր կարիքների համար:

-Ճիշտ եք ասում: Առաջինն իրենք պիտի շահագրգիռ լինեին: Ոչ միայն իրենք, այլեւ ծագումով արցախցի գործարարներ ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ դրսում: Չեմ տեսնում նրանց ակտիվությունը: Կարծես թե Արցախի գաղափարը պահպանելու բեռը մնացել է մի քանի հոգու ուսերին: Չեմ կաշկանդվում դրա մասին խոսել: «Արցախ» հեռուստաընկերությունն էլ ԼՂ ներկայացուցչության այս շենքում: Մենք ի՞նչ գաղափար դրեցինք դրա մեջ՝ հնարավորինս հեռու պահել հայաստանյան ներքաղաքական գզվռտոցներից, Արցախի պահպանման, Արցախի պաշտպանության, արցախցիների խնդիրների մասին բարձրաձայնել: Հեռուստատեսությունը պահպանման խնդիր ունի:  Արցախի ՄԻՊ գրասենյակը՝ թեկուզ փոքրացված կազմով նույնպես: Ինչո՞ւ պիտի այդպես լինի: Չէ՞ որ կարեւոր է պետական ինստիտուտներին աջակցությունը: ԼՂՀ ներկայացուցչության շենքում տեղակայված են՝ նախագահը, ԱԺ-ն,  ՄԻՊ-ը , «Արցախ» հեռուստաընկերությունը: Եթե այս հաստատությունում 15 մշտական աշխատող լինի, վստահ եմ, թե՛ դրսում, թե՛ ներսում արցախցիների իրավունքների պաշտպանության առումով աշխատանքի արդյունքն ահռելի մեծ կլինի: Ոչ միայն պետական ինստիտուտներն են այդ խնդրի առջեւ: Եթե սփյուռքում կլինեն մարդիկ, որ կուզենան արցախյան ՀԿ-ներին հզորացնել, դրանով Արցախի ձայնը կհզորացնեն:

–Ծագումով արցախցի պաշտոնյաներ կան, նրանցից է ԱԽ քարտուղարը:  Ուշադի՞ր է ԼՂ ներկայացուցչության, արցախցիների հանդեպ:

-Նա ուշադիր է անելու ամեն ինչ, որ փակվի Արցախի թեման: Բոլորն են ասում՝ նա  մինչեւ 2018 -ը եւ դրանից հետո, շատ տարբեր է: Իրեն անձամբ չեմ ճանաչում:

–Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը գալի՞ս են այստեղ:

-Ոչ, իրենց երբեւէ այստեղ չեմ տեսել, ոչ էլ շփվել եմ: ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից շատերը կան, որ գալիս են:

–ՔՊ-ից եկե՞լ են:

-Ոչ: Անգամ «Հայաստան» դաշինքից, «Պատիվ ունեմ»-ից ոչ բոլորն են գալիս:

–Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչը» հուշահամալիրը: ճարտարապետի հղացքը ձեզ դո՞ւր է եկել, սփոփո՞ւմ է:

-2 տարի լսում էինք, թե լացելու տեղ չունենք: Դա մի վայր է, որտեղ կարող են գնալ Արցախում գերեզմաններ թողած մարդիկ, նրանց համար որոշակի սփոփանք, մխիթարություն է, որ գոնե ծաղիկ դնելու, լալ- հանգստանալու տեղ կա: Բացման ժամանակ ծնողներից մեկն ասաց, որ հիմա գոնե տեղ ունենք լացելու: Եթե տեսել եք այդ հուշարձանը, Արցախի հետ կապված բոլոր սիմվոլներն իր մեջ ներառում է:

Ինձ տեղեկություն է հասել, որ գրությունն այլ էր, փոխվել է: Սկզբում որոշում կար «Արցախի կանչի» տակ գրել՝ « ձեր հոգիները մեզ տուն են կանչում»: Հետո փոխվել է գրությունը՝« ձեր հոգիները մեզ հետ են, մեր կողքին»: «Հոգիները տուն են կանչում»-ը միգուցե փոխվել է, որովհետեւ թույլ չեն տվել խոսել Վերադարձի մասին:

–Գաղափարի իրականացումն անշուշտ ֆինանսներ է պահանջում եւ պատիվ է, որ այն ստանձնել է Արթուր Վանեցյանի ընտանիքը: Բայց նրա անունը հուշարձանի հեղինակների՝ ճարտարապետի, կառուցողի անուններից առաջ է փորագրված, կարծես շեշտադրելով միջոցը, դրամը: Երեւի պիտի հուշեին մեր նախնյաց ավանդույթը՝ վերջում գրել:

-Եթե ես ֆինանսավորեի, իմ անունն ընդհանրապես չէի գրի: Բայց փաստն այն է, որ երկու տարվա ընթացքում նախաձեռնողականություն միայն ինքը դրսեւորեց:

Հարցազրույցը վարեց՝ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վլադիմիր Պետրոսյան․ կյանք՝ նվիրված մարդուն և հասարակությանը

Հաջորդ գրառումը

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Իսրայելն իր զորքերը դուրս է բերում Գազայից

10/10/2025

Իսրայելի բանակը նախատեսում է մինչև կեսօր ավարտել զորքերի դուրսբերման գործընթացը Գազայից։  The Times of Israel-ը և Al Arabiya-ն հաղորդում են,...

ԿարդալDetails

Ալիևն առաջարկել է Բերձորը հռչակել ՀԱՊԿ մշակութային քաղաք՝ ներկայացնելով «այդ հին ադրբեջանական հողի պատմությունն ու մշակութային ժառանգությունը

10/10/2025

ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, հարկային մարմինների «ստուգումները» դառնալու են քաղաքական ահաբեկման ձև՝ կաթվածահար անելու ցանկացած նախաձեռնություն, որը դուրս է իշխանության վերահսկողությունից

10/10/2025

Մենք չենք կռվում իշխանության համար, այլ պայքարում ենք ազգի և պետության ապագայի համար․ Դավիթ Անանյան

10/10/2025

Տեսանյութ. Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

10/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական