Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ դիտորդները հաղորդել են, որ Տեղից հեռու են, եւ Ադրբեջանը արտոնությո՞ւն է ստացել կրակել

14/04/2023
- 14 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանալեզու լրահոսն անդրադարձավ Տեղ գյուղում ադրբեջանական կողմի հարձակմանը՝ նորից հին ձեռագրով՝ չեզոք զգուշավորությամբ: Գերմանական «Վելթը» այսպես է վերնագրել «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված մարտերի հետեւանքով յոթ զոհ»: «Փոխհրաձգության պատճառով բազմաթիվ զոհեր», սա էլ գերմանական ARD հեռուստաընկերության «Օրվա համայնապատկեր» լրատվականի վերնագիրն է: «Հայաստանն ու Ադրբեջանը հայտնում են մարտերի հետեւանքով զոհերի մասին», գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»: «Զոհեր հայ եւ ադրբեջանցի զինվորների միջեւ բախման հետեւանքով» վերնագրում է rnd:

Թե՛ ապրիլի 11-ին, թե՛ 12-ին տարբեր մեծ ու փոքր լրատվականներ հաղորդեցին հայկական կողմից 4 զոհի, մի շարք վիրավորների մասին, եւ այդ բոլոր հաղորդագրություններն ամփոփ հետեւյալ բովանդակությամբ էին՝ «Լաչինի միջանցքին մերձակա տեղանքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրաձգության հետեւանքով բազմաթիվ զինվորներ են զոհվել: Կողմերը մեղադրում են միմյանց. Ադրբեջանն ասում է Հայաստանն է առաջինը կրակել, Հայաստանն ասում է Ադրբեջանն է խախտել հրադադարը»:

Շաբաթներ առաջ գերմանական ԶԼՄ- ների տարբեր ներկայացուցիչներ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ դարձած շրջաններում հանդիպել էին տեղացիներին, գերմանացի ընթերցողին փոխանցել նրանց երկյուղը, թե մտավախություն ունեն, որ գարնանը Ադրբեջանը կարող է հարձակում սկսել: Այդ հոդվածների մի մասին ծանոթ է նաեւ «Ազգ»ի ընթերցողը՝ նախորդ շաբաթներին համառոտ փոխանցել ենք դրանցում առկա նյութը: Թվում է հստակ պիտի լիներ, որ հայկական կողմը որեւէ պատճառ չունի առաջինը խախտելու հրադադարը, եւ որքան էլ «չեզոք», գերմանական պարբերականները պիտի շահագրգիռ լինեին էսկալացիան զսպել՝ ստույգ եւ ճշգրիտ տեղեկություն հաղորդելով: Առկա էր նաեւ այն հույսը, որ Հայաստանում ներկա ԵՄ դիտորդական առաքելությունը կզսպի Ադրբեջանի ախորժակը, եւ ունակ կլինի հստակ արձանագրել, որ ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը, նախահարձակ եղել:

«Ցայթի» մեկնաբան Մայքե Դյուլֆֆերը (Meike Dülffer) Երեւան, Ջերմուկ, Շուռնուխ այցից հետո ապրիլի 4-ին հրապարակած ծավալուն հոդվածը վերնագրել էր «Միգուցե վաղը նորից պատերազմ լինի»: Հոդվածագիրը նշում է, որ «երկիրն իր աշխարհագրությունը չի կարող փոխել, հարեւաններին՝ նմանապես, ուստի նոր դաշնակիցներ է որոնում: Հայկական կատակ կա՝ եթե Հայաստանն արդուկեին, Ռուսաստանի չափ մեծ կլիներ: Չարդուկված՝ հազիվ 30 000 քկմ տարածք է լեռնաշատ՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ «սահմանափակված» երկիրը , գրում է «Ցայթի» հոդվածագիրը: Ու՞մ հետ առեւտուր անի, բանակցի այս փոքրիկ երկիրը, ո՞վ է սատարում, պաշտպանում նրան: « Հայաստանը վերջերս մի քիչ ավելի է փոքրացել է, մեծ մտավախություն կա, որ այն կարող է է՛լ ավելի փոքրանալ», գրում է «Ցայթի» հոդվածագիրը եւ հուշում ընթերցողին, թե հարձակվող կողմն Ադրբեջանն է:  Սա արձանագրել է ոչ միայն «Ցայթի» հոդվածագիրը: Ջերմուկ, Սոթք, Շուռնուխ այցելած մյուս լրագրողներն էլ հաղորդել են, որ Ադրբեջանն է սեպտեմբերին հարձակվել Հայաստանի վրա: Այդ ժամանակ ԵՄ դիտորդները Հայաստանում չէին, եւ ԳԴՀ ԱԳՆ-ն պատճառաբանում էր, թե չեն կարող արձանագրել ո՛ր կողմն է հարձակվողը, քանզի չունեն տեղում անկախ աղբյուրներ: Թե՛ Հայաստանի բնակչությունը, թե՛ օտարերկրացի վերլուծաբանները շեշտում են ռուս խաղաղապահների անգործության մասին: Եւ այս խորապատկերին բավական աչքառու էր գերմանալեզու լրատվամիջոցներից մեկի վերնագիրը: «Եթե ռուսներն այստեղ չլինեին, իրադրությունն ավելի վատթար կլիներ»: Այս վերնագիրն անցյալ շաբաթներին գերմանալեզու ԶԼՄ-ների Հայաստանից պատրաստած բազմածավալ ու հիմնականում անաչառ հրապարակումների մեջ տարբերվում էր՝  t-online կայքում լրագրող Թոբիաս Էսերն (Tobias Eßer) Հայաստանի մասին պատմող իր հոդվածներից մեկը հենց հայաստանցիներից մեկի ուղիղ խոսքով էր վերնագրել:

Այն, որ ԵՄ դիտորդական առաքելության հետ Հայաստանում խաղաղության հաստատման հույս էին կապում, արձանագրվեց նաեւ մամուլում: Բայց ապրիլի 11-ին պարզվեց, որ ԵՄ դիտորդները Տեղ բնակավայրից հեռու են եղել, իսկ հրաձգության ու զոհերի մասին տեղեկացել են Հայաստանի պաշտոնյաներից: Որքանո՞վ է այս ողբերգական դրվագը նվազեցնելու նրանց առաքելության դերակատարման մասին հայ հանրության ակնկալիքները, վստահության չափը, դեռ տեսանելի կդառնա: Բայց նկատել տանք, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մինչեւ ամառ 103 հոգանոց կազմ կունենա: Այն ղեկավարում է Հայդելբերգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտած, Գերմանիայի ոստիկանության համակարգում ղեկավար պաշտոններ զբաղեցրած 62 ամյա Մարկուս Ռիթթերը: Նա առաքելության ղեկավարի փորձառություն է կուտակել Կոսովոյում, Վրաստանում, Աֆղանստանում, Հարավային Սուդանում, Իրաքում: Հայաստանում ԵՄ առաքելության կենտրոնակայանը Եղեգնաձորում է, դաշտային գրասենյակները՝ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Մարտունիում, Իջեւանում: Որեւէ մեկը չի՞ եղել Գորիսի դաշտային գրասենյակում: Դժվար է հավատալ, որ փորձառու, մասնագիտական բարձր որակավորում ունեցող դիտորդների համար դյուրին չէ արձանագրել, թե ո՛ր կողմն է խախտել հրադադարը:

Լիզա Մարտինա Քլայնը (Lisa-Martina Klein) table.media-ում ապրիլի 6-ին անդրադարձել էր ԵՄ դիտորդական առաքելությանը, շեշտել դրա առանցքային դերը՝ նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխվստահության ստեղծմանը: Ինչպես ավելի վաղ «Ազգ»ում փոխանցել էինք «Դոյչե վելլեի» հոդվածից քաղած տեղեկությունը, թե դիտորդական առաքելությունը անզեն միավորում է, ուստի ԵՄ դիտորդները նվազ բան կարող են անել զինված բախման դեպքում, հաստատավում է նաեւ այս լրատվամիջոցում: Լիզա Մարտինա Քլայնը table.media-ում  նշում է, որ այս առաքելությունը ԵՄ համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության մեկնարկից ի վեր ամենաարագ ձեւավորված ԵՄ դիտորդական առաքելությունն է վերջին 20 տարում: «Այն ամենաարագ ձեւավորված, տարածաշրջան առաքված անվտանգային միավորումն է, նշում է Քլայնը՝ հիշատակելով, որ հինգ շաբաթ էլ չէր լրացել, երբ Հայաստանի՝  2022-ի սեպտեմբերի 22-ի խնդրանքին ի պատասխան, առաջին դիտորդները հայտնվեցին ադրբեջանահայկական սահմանին: Սկզբում երկամսյա, այնուհետ ԵՄ անդամակից երկրների մեծ մասի քվեով 2023-ի հունվարից մինչեւ 2025- ի փետրվարը հաստատված ժամկետով ԵՄ հայաստանյան առաքելության ստորաբաժանումները հայկական կողմից պարեկություն են իրականացնում սահմանամերձ շրջաններում, եւ նրանց գործառույթն է ստուգել եւ փաստաթղթավորել հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումները»:
«Ժողովուրդը վախենում է այս գարնանը Ադրբեջանի հարձակումից: Նրանք այլեւս  բավարար պաշտպանված չեն զգում ռուսական խաղաղապահ զորքերի կողմից, ուրախ են, որ մենք այստեղ ենք», վերոնշյալ պարբերականին ասում է Ռիթթերը:

«ԵՄ առաքելությունը պետք է օգնի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Սակայն եվրոպացի դիտորդները չեն կարող ասել՝ արդյո՞ք ադրբեջանական զորքերը ընդլայնում են իրենց դիրքերը սահմանին: Նրանք տեղակայված են Հայաստանում, վեց հենակետերում, եւ իրենց մանդատի համաձայն՝ սահմանից այն կողմ չեն կարող հետախուզել զորքերի տեղաշարժերը», հաղորդում է table.media-ն:  Անցյալ շաբաթ գերմանական «Ցայթը» գրել էր, թե «ԵՄ դիտորդները պարեկություն են անում սահմանամերձ գյուղերում, իրենց տեսածի մասին հայտնում Բրյուսելին: Նրանք մեկ շաբաթ առաջ ադրբեջանական կողմին հայտնում են, թե որտեղ են գտնվում»:

Այսինքն՝ ԵՄ դիտորդները հաղորդել են, որ Տեղից հեռու են, եւ Ադրբեջանը արտոնությո՞ւն է ստացել կրակել: Եթե այսպես է, ուրեմն հայ ժողովուրդը չի կարող վստահել ո՛չ ռուս խաղաղապահին, ո՛չ էլ, առավել եւս, ԵՄ դիտորդներին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինքնահռչակ  «Արեւմտյան  Ադրբեջան»  համայնքն  ուզում  է  վերադառնալ  «պապերի  երկիրը՝  Հայաստան»

Հաջորդ գրառումը

Էքստրեմալ թեմաներից հեռանալ  չի ստացվում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր հայրենիքի փլատակների վրա կառուցելու է ամորֆ մի կազմավորում, որի վրա կանգնելու է ճաճանչափայլ միահեծան առաջնորդը. Արթուր Խաչատրյան

20/09/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ալիևի պահանջած սահմանադրության «Այո»-ի շտաբը ձևավորելու և «Այո»-ի արշավն առաջնորդելու մասին

20/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025
Հաջորդ գրառումը

Էքստրեմալ թեմաներից հեռանալ  չի ստացվում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սեպտեմբերի 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

20/09/2025

Երևանում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև...

ԿարդալDetails

Մեր հայրենիքի փլատակների վրա կառուցելու է ամորֆ մի կազմավորում, որի վրա կանգնելու է ճաճանչափայլ միահեծան առաջնորդը. Արթուր Խաչատրյան

20/09/2025

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով. Փաշինյան

20/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական