Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եղեռնի մասին 2 գիրք թարգմանվել է պարսկերենի

13/01/2023
- 13 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանիայից «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթին թղթակցող Մուրիել Միրաք-Վայսբախը, որի գրությունները թարգմանաբար հաճախակի ենք ներկայացրել «Ազգ»-ի էջերում, այս անգամ տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության մասին երկու գիրք թարգմանվել է պարսկերենի (ֆարսի) եւ հրատարակվել Իրանում: Դրանցից մեկը Վուլֆգանգ Գուստի 2005-ին գերմաներեն լեզվով հրատարակված եւ հետագայում` 2014-ին անգլերենի թարգմանված «Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի 1915-16 թվերի արտգործնախարարության արխիվներում» (The Armenian Genocide in the Archives of the Ministry of Foreign Affairs of Germany in 1915-16), փաստաթղթերի կոթողային ժողովածուն է, որ պարսկերենի է թարգմանել Պարվին Դանեշվարը: Հատորը լույս է ընծայել «Աֆքար» հրատարակչատունը: «Tehran Times»-ը տեղեկացրել է, որ «1915-ի սկզբներին թուրքերը տարագրեցին հայերին իրենց հայրենիքից եւ այդ ընթացքում կոտորեցին նրանցից 1,5 միլիոնին: Դա սեփական երկրի որոշակի խմբավորման բնաջնջմանը նպատակաուղղված, պետական հովանավորություն վայելող մեր ժամանակների առաջին ցեղասպաննությունն էր, որի դրդապատճառներն ու կիրառման մեթոդաբանությունը հետագայում արտահայտվեցին նաեւ այլ կառավարությունների ծրագրած ցեղասպանական գործողություններում»:

 Թերթը Վուլֆգանգ Գուստին ներկայացրել է որպես անկախ գիտաշխատող, լրագրող, որն աշխատակցել է հիմնականում մեծ վարկանիշ վայելող «Der Spiegel» պարբերականի հետ, եւ հեղինակ` ցեղասպանության մասին 2 հատորների ու բազմաթիվ հոդվածների: Չի նշել, սակայն, որ Գուստը արտաքին գերատեսչության այդ փաստաթղթերը գերմաներեն եւ անգլերեն լեզուներով տեղադրել է «www.armenocide.net» կայքում:

Նույն հրատարակչատան թողարկած երկրորդ հատորը ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գեւորգյանի 2006-ին լույս տեսած «Հայոց ցեղասպանությունը: Ամբողջական պատմությունն» է (The Armenian Genocide: A Complete History), որը պարսկերենի է թարգմաել Սայիդ Կարիմպուրը:

Գեւորգյանի հայտնի ուսումնասիրությունը, դարձյալ Tehran Times-ի հաղորդմամբ, աշխարհաքաղաքական եզակի վերլուծության է ենթարկում երիտթուրքերի բարձրագույն շրջանակներում տեղի ունեցած քննարկումներն ու բանավեճերը եւ մանրամասն շարադրում տեղահանության, կոտորածների եւ դիմադրության շարժումների ամբողջական պատմությունը: Նաեւ բացատրում Ցեղասպանության դերը թուրքական պետության եւ ինքնության, կազմավորման մեջ, մեծապես գնահատելով հեղինակի տնտեսական եւ իրավական դիտարկումները եւ օգտագործած աղբյուրների կարեւորությունը:

Գրախոսականը, ըստ Մուրիել Միրաք-Վայսբախի, թեեւ չի բացահայտում Հայոց ցեղասպանության նկատմամբ նման հետաքրքրության դրդապատճառները, սակայն կարելի է ենթադրել, որ դա առնչվում է տարածաշրջանում ստեղծված ներկա լարվածության հետ: Գրքերի հրապարակումը վստահաբար կնպաստի, որ իրանցիները ավելի լավ հասկանան իրենց երկու հարեւան երկրների (Հայաստան, Թուրքիա) ոչ միայն պատմական կապերը, այլեւ դրանցից բխող ատելության դրսեւորումները, որոնց մենք ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններում:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրենք ակնհայտն էլ ժխտում են, ու դեռ ավելին

Հաջորդ գրառումը

Արցախում բոլորը «ունեւոր» ընտանիքին են փնտրում

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Արցախում բոլորը «ունեւոր» ընտանիքին են փնտրում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական