Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե կոպեկ առ կոպեկ հետ չեք բերելու, իզուր մի՛ մեծախոսեք

20/05/2022
- 20 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդարանը երեկ ընդունեց Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքը, որ ենթադրում է՝ պարզել, թե նախկին ու ներկա պաշտոնյաներից ով ինչ ապօրինի գույք ունի: Իսկ այդ ամենը կարող է հետաքննող մարմինը՝ հատուկ դրա համար ստեղծված «Հակակոռուպցիոն դատարանը» քննել: 2018-ի քաղաքական վերադասավորումներից ի վեր նախկին իշխանություններին ալանթալանի, խղճուկ միջոցները միանգամից հարստացնելու, մի քանի առաձնատուն կառուցելու ու այլ մեղքերի մեջ մեղադրող իշխանությունը վերջապես հնարավորություն է ստացել փաստական հիմք դնել իր հայտարարությունների տակ, եթե, իհարկե, դատարանը ապացուցի, որ «նախկինները» թալանել ու թալանել են:

Իհարկե, որեւէ մեկը չի կասկածում, որ «օդիոզ» դեմքերն ու օլիգարխները մի գիշերվա մեջ ու պաշտոնի միջոցով են նաեւ հարստացել, բայց նախ դա միայն «նախկիններին» չէ բնորոշ, բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում նույնպես, ըստ տարբեր հրապարկումների, առանձին պաշտոնյաների թե՛ միջոցներն են լավացել, թե՛ անշարժ գույք են ձեռք բերել:

Անկեղծ ասած՝ ես այն կարծիքին չեմ, թե Ապօրինի գույքի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվելու է Փաշինյանի՝ տարիներ առաջ տված «կոպեկ առ կոպ եկ հետ ենք բերելու» խոստումը: Ինչո՞ւ, որովհետեւ ըստ տարբեր հրապարակումների՝ օրվա իշխանությունն ու գործարարները կամ օլիգարխները հաճախ միմյանց հետ լեզու են գտնում բոլորովին այլ մեթոդներով: Կամ մեկ էլ հանկարծ պարզվում է, որ հասարակության համար չընկալելի ու ոչ պակաս կարողությունների տիրապետող նախկին կամ նոր պաշտոնյան այլեւս Հայաստանում չէ:

Ի դեպ, պատահական չէ, որ Ապօրինի գույք ունեցողների մի որոշ մասն էլ պարտադիր կերպով գումարներ է փոխանցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ դրամահավաքի երեկոյի ժամանակ, կամ նվիրատվություն անում վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամին:

Միշտ եմ ասել՝ գործող իշխանություններին զօրուգիշեր դիֆերամբներ կձոնեմ, եթե, իսկապես, 30 տարվա թալանը կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա հետ բերեն, դատարանի դռները գցեն անգամ նրան, որ պետության տրամադրած 20 լիտր վառելիքը սեփական միջոցներին է ծառայեցրել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը եւ լիբանանյան ընտրությունները

Հաջորդ գրառումը

Այս պատերազմը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ծնունդների և մահերի տարբերությունը նվազել է 18 տոկոսով. ժողովրդագրական բացասական միտումներ. Թադևոս Ավետիսյան

03/02/2026
Նորություններ

Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն. Ռուբեն Հակոբյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հաջորդ գրառումը

Այս պատերազմը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական