Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ե՞րբ է Գերմանիան միանալու Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը

Անահիտ Հովսեփյան
25/07/2025
- 25 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
88
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 87 անդամ նամակ է հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով ԱՄՆ-ին աջակցել հայերի՝ Արցախ «հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձին»: 24 նահանգների ԱՄՆ 87 ներկայացուցիչ արտահայտում է ավելի քան 66 միլիոն ամերիկացիների քվեն: Իրենց բնակավայրից՝ Արցախից բռնի տեղահանված հայերի հավաքական և պաշտպանված վերադարձն իրենց հայրենիք, պիտի իրականացվի միջազգային իրավունքին համապատասխան և Հարավային Կովկասում արդար և երկարատեւ խաղաղության աջակցությամբ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Ամերիկայի հայկական համագումարն էլ նախորդ շաբաթ նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյին՝ կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին եւ պատանդներին, այդ թվում՝ ԼՂ-ի (Արցախի) քաղաքական ղեկավարությանը, ապահովել հայերի վերադարձի իրավունքը:

«Ազգի» նախորդ՝ հուլիսի 18-ի համարում https://azg.am/am/%d5%b7%d5%be%d5%a5%d5%b5%d6%81%d5%a1%d6%80%d5%a1%d6%81%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a3%d5%a1%d5%b4%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4%d5%a2%d5%b6-%d5%a1%d5%b6/ հրապարակել էինք Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ մեր զրույցը՝ անդրադառնալով Շվեյցարական խաղաղության նախաձեռնության կոմիտեի երկու անդամների՝ Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիհ Ֆոնտոբելի, Լուկաս Ռայմանի, «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Այբների, ՀՀ նախկին ԱԳ նախարար, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի՝ ԱՄՆ-ում հուլիսի 7-9-ին կայացած հանդիպումներին ու դրանց նպատակին: Երկու շաբաթ հետո եղավ  արձագանքը՝ Միացեալ Նահանգների վարչակազմին ուղղված կոնգրեսականների հատուկ կոչը  աջակցություն է Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը, որ նպատակ ունի «ստեղծել միջազգային բանակցային հարթակ` ապահովելու հայերի անվտանգ, պաշտպանված եւ միջազգային երաշխիքներով վերադարձը»:
Ամերիկյան նախաձեռնությանը նախորդել են հուլիս 17-ին Բելգիայի, Եվրոպական խորհրդարանների բանաձեւերը, եւ ինչպես ծանուցել ենք մեր թերթի նախորդ համարում, բրիտանացի ավելի քան 100 պատգամավորի աջակցությունը:

Հուլիսի 22-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը X-ում նախագահ Թրամփին հղելով տեքստը գրել էր՝ «Իրական խաղաղության համար անհրաժեշտ է՝ Սյունիքի անվտանգությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Ադրբեջանի ԶՈՒ-ի հեռացումը ՀՀ-ից, Արցախի քրիստոնեական վայրերի պաշտպանությունը, հայերի Արցախ վերադարձը»:

Սրան ի պատասխան Ալիեւի լոբբիստները՝ Կալիֆորնիայում ադրբեջանական համայնքը նույն հարթակում այսպես է պատասխանում. «Էլ ի՞նչ: ԱՄՆ մայրաքաղաքը Երեւա՞ն տեղափոխել: Հայկական լոբբիի ամբարտավանությունն արդարեւ սահմաններ չի ճանաչում: Նրանք այնպես են վարվում, կարծես ողջ աշխարհն է իրենց պարտական, նույնիսկ՝ նախագահ Թրամփը, մոռանալով, որ ճնշող մեծամասնությամբ Քամալա Հարիսին էին աջակցում»:

Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւն իհարկե հրաշալի է աշխատում: Նա ջանասիրաբար օգտվում է Կալիֆորնիայում ադրբեջանական համայնքի սատարումից, վերահրապարակում նրանց մտքի գոհարները: Եւ որքան էլ Աղաեւին տուրք տալով, Ալիեւի առատաձեռն հյուրընկալության թակարդն ընկած «Բեռլիներ ցայթունգի» խմբագիրը անվանափոխված Ստեփանակերտում մասնակցում է Շուշիի մեդիա ֆորումին, այդուհանդերձ պատկառելի լրագրային կապիտալի տեր «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» հուլիսի 20-ի համարում «Սկզբում պարտությունների ցավն է (վրա հասնում), հետո՝ լռությունը» վերնագրով հոդված է հրապարակում՝  անդրադառնալով պատերազմի դասերին՝ ինչպես է պատերազմը հայ երիտասարդների անձնական կյանքի մաս դարձել: Լրագրությունն իհարկե անընդհատ Արցախի մասին հիշեցնում է, բայց գերմանացի քաղաքական գործիչները լուռ են:

Նրանց քաղաքական պատվեր տվող չկա

Երեկ Դյուսսելդորֆի կենտրոնում աչքիս զարնեց  քառահարկ շենքի պատշգամբներից մեկը, որ տարածել էր հրեա պատանդների լուսանկարներով պաստառը՝ կից գրությամբ՝ «նրանց անհապաղ տունդարձին ենք սպասում»: Իսրայելի բնակիչները Նեթանյահուից նույն պահանջն ունեն՝ դադարեցնել պատերազմը եւ տուն բերել գերյալներին: Սա ընկալելի պահանջ է աշխարհի գթասիրտ մարդկանց համար, որ նույն պահին չեն մոռանում Գազայի բնակիչների սովահարությունը եւ կոչ են անում իրենց կառավարություններին սաստելու Իսրայելի վարչախմբին, պատժամիջոցներ կիրառելու հատկապես Նեթանյահուի անմարդկային վարքագծի դեմ: Գերմանիայում սեփական անփառունակ պատմության մամլիչը, որ լռել է պարտադրել Շոայի մեղքը ճանաչելուց հետո էլ, կարծես «շարժվում» է՝ Բունդեսթագի սոցիալ դեմոկրատները պահանջում են, որ Գերմանիան միանա երկու տասնյակից ավելի պետությունների՝ Իսրայելին ուղղված Գազայի հատվածում պատերազմը անհապաղ դադարեցնելու կոչին: Հրեական պետության վրա ճնշում գործադրելու համար պետք է նաև կասեցվեն զենքի արտահանումը և Եվրոմիության հետ ասոցացման համաձայնագիրը: Իսրայելի դեմ կոշտ պատժամիջոցների պահանջով միավորվել են ԳԴՀ արտգործնախարարության 130 երիտասարդ դիվանագետներ, որն աննախադեպ է:

Այս օրերի լրաշարը հանդարտ կարդալ չի ստացվում նաեւ այն պատճառով, որ ԳԴՀ-ն շարունակում է լռություն պահպանել, երբ խոսքն Արցախի ցեղասպանության, հրաշքով փրկված հայերի իրենց բուն ծննդավայր վերադարձի մասին է, երբ խոսքը հայ ռազմագերիների ազատարձակման արդարացի պահանջին է վերաբերվում, երբ Գերմանիան 2020-ի պատերազմից առաջ կրկնում էր, թե ԼՂ հարցը չունի ռազմական լուծում, իսկ պատերազմի ժամանակ, դրանից հետո Բունդեսթագը հատուկ նիստ չգումարեց, չդատապարտեց Ադրբեջանի ֆաշիստ նախագահի գործողությունները, իսկ այժմ, երբ Մյունխենի դատարանում Բաքվի շահերի սպասարկու գերմանացի քաղաքական գործիչների կաշառառության փաստերը հաստատվում են, դեռ չի շարժվում, չի միանում Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը:

«Եթե ականջալուր լինեինք  Արեւմուտքի խորհուրդներին, երբեք չէինք վերադարձնի Ղարաբաղը»

«Նախագահ Ալիևը լույս է սփռում Ադրբեջանի դեմ կազմակերպված լրատվամիջոցների հարձակումների վրա» X-ում գրում է Բեռլինում դեսպան Աղաեւը՝ ներկայացնելով օրեր առաջ  Ալիեւի՝ մեդիաֆորումում հնչեցրածը. «…Առաջին պատճառը հայկական ազդեցությունն ու լոբբիինգն է: Երկրորդ պատճառը՝ մենք գիտենք մեր երկրի ներուժը: Մենք գիտենք Ադրբեջանի կարևորությունը տարբեր ոլորտներում: Եվ որքան ժամանակ է անցնում, այնքան ավելի կարող ենք դառնում: Իհարկե, սա հիասթափություն է առաջացնում Արևմուտքի որոշակի շրջանակներում, քանի որ Ադրբեջանը վարում է խիստ անկախ քաղաքականություն, չի հետևում հրահանգներին, անտեսում է խորհուրդները և անում է այն, ինչ համարում է իր ազգային շահերից բխող: Եթե լսեինք այս խորհուրդները, մեր երկիրը, հավանաբար, այսօր պատերազմի մեջ կլիներ առնվազն երկու հարևանների հետ: Եթե ականջալուր լինեինք  այս խորհուրդներին, երբեք չէինք վերադարձնի Ղարաբաղը»:

Եթե Երեւանում եւ դրանից դուրս՝ Դյուսսելդորֆի նման պատշգամբներից հիշեցնեինք, որ Արցախ վերադարձ լինելու է, որովհետեւ շվեյցարացի պատգամավորն էլ, գերմանացի լրագրողն էլ հայ մարդու պահանջը բնական իրավունք է համարում, միգուցե Ալիեւն էլ, նրա դեսպաններն էլ զգային, որ միջազգային հանրության ճնշմանն էլ չեն դիմանում, Երեւանից խաղաղության մեկ արդարացի ճանապարհ են նշում:

*    *    *

Հուլիսի 13-ին Բաքվի ճիրաններում գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլճեքջյանը 46 տարեկան դարձավ: Նա հուլիսի 25-ին 1866 օր արդեն Ալիեւի անմարդկային գերության մեջ է: Հայ բոլոր 23 ռազմագերիները մեր զորակցության, անհապաղ ազատ արձակման պահանջն են երազում տեսնում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում՝ Libertas նախաձեռնության պաստառը հիշեցնում է, որ Բաքվի գերության մեջ գտնվող հայրենակիցներ ունենք, որոնց անհապաղ տունդարձին սպասում ենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

18-ամյա զինծառայող է մահացել

Հաջորդ գրառումը

Ռամկավար կուսակցության հայտարարությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

Ռամկավար կուսակցության հայտարարությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը: Փառատոնի հիմնական բաղադրիչներն...

ԿարդալDetails

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական