Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«…Ե՞րբ է գարունն այս դառնալու ամառ…»

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վահագն Դավթյանի 100-ամյակին նվիրված միջոցառում Հայաստանի գրողների միությունում

Մի առիթով անվանի բանաստեղծն ասել է. «Իսկական բանաստեղծ լինելու եւ հարատեւելու համար բավական չէ լավ, նույնիսկ շատ լավ բանաստեղծությունների հեղինակ լինելը»:

Օրեր առաջ Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Վահագն Դավթյանի 100 ամյակին նվիրված միջոցառումը :

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի գրողների միության նախագահ  Էդվարդ Միլիտոնյանը` խոսելով  Վահագն Դավթյանի կյանքից, ստեղծագործական ուղուց:

«Վահագն Դավթյանի լավագույն  գործերը մինչ օրս զնգում են մարդկանց ականջներում»,- ասում է  Էդվարդ Միլիտոնյանը:

«Պոեզիան ամենից առաջ սերն է` ճշմարտության, արդարության, ներդաշնակության, գեղեցկության, սեր՝ դեպի անհայտը, գաղտնին, խորհրդավորը»  այսպես է արտահայտվել Վ. Դավթյանը պոեզիայի մասին:

Հայաստանի վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը, որ երկար տարիներ եղել է գրողի կողքին, նախաձեռնել եւ հրատարակել է  նրա  արձակ եւ չափածո գործերը, այսօր էլ ասմունքում դրանք: Ներկաները հնարավորություն ունեցան ունկնդրելու եւ վայելելու նրա ասմունքը:

Միջոցառման ընթացքում ընթերցվում էին Վ. Դավթյանին նվիրված այն բոլոր խոսքերը , մտքերը եւ նամակները , որոնք գրվել են  հայտնի գրողների, այդ թվում Գուրգեն Մահարիի ու Հրանտ Մաթեւոսյանի եւ պարզապես այն մարդկանց կողմից, ովքեր ճանաչում էին  Վահագն Դավթյանին: 

Իրենց երախտագիտական խոսքով հանդես եկան նաեւ գրող ,  թարգմանիչ, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, արձակագիր եւ  բանաստեղծ Լեւոն Բլբուլյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը եւ արցախցի բանաստեղծ Սերժ Մկրտչյանը:

Միջոցառման վերջում երաժիշտ եւ երգիչ Ռուբեն Բագրատունին կիթառային մի քանի կատարում նվիրեց Վահագն Դավթյանի 100-ամյակին:

ՄԱՆԵ ՏԻԳՐԱՆՅԱՆ

ԵՊՄՀ Լրագրության 2-րդ կուրս

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցավակցական

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական