Դեկտեմբերի 9-16-ը,
«Թեքեյան» կենտրոնում (հասցեն՝ Երեւան, Խանջյան 50)
կկայանա
Հայաստանի Ժողովրդական նկարիչ,
«Վահան Թեքեյան» մրցանակակիր Անատոլի Ավետյանի՝
«Իմ ժամանակի մեծերը»
խորագրով դիմանկարների ցուցադրությունը:

Ցուցահանդեսում կներկայացվեն Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի, Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի, Պարույր Սեւակի, Սերգեյ Դովլաթովի, Միքայել Թարիվերդիեւի, Վազգեն Առաջինի, Վիկտոր Համբարձումյանի եւ նշանավոր այլ արվեստագետների ու մտավորականների դիմանկարները:
Բացումը՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հեռ.՝ 010 570 283