Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դը Գոլի վերջին խոսքը

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դը Գոլը քանի՞ հայ զինվոր կամ հրամանատար է ունեցել, ի՞նչ ճանապարհ են անցել նրանք, որքանո՞վ է նրանց անունը պանծացվել եւ գործն՝ ուսումնասիրվել՝ անհայտ է: Բայց որ ֆրանսական կառավարությունն անձ առ անձ, զինվոր առ զինվոր գնահատել է երկրի ազատագրության գործում իրենց լուման ներդրած անձանց նվիրումը՝ գտնելով նրանց անգամ Ֆրանսայի սահմաններից դուրս եւ ցմահ թոշակավորելով՝ դա հայտնի դարձավ նաեւ Հայաստանում 1970-ականներին: Կպատմե՞ր Հակոբը՝ իր Ֆրանսայի Դիմադրության շարժման զինվորը լինելու մասին, եթե ինքը՝ Ֆրանսան չգտներ իրեն ու երախտագիտորեն գլուխ չխոնարհեր վետերան զինվորի առաջ:

Ֆրանսայի հինգերորդ Հանրապետության հիմնադիր եւ նախագահ, գեներալ Շառլ դը Գոլի մասին միֆական պատկերացումն ավելի էր խորանում՝ վերջինիս մասին հարեւանների շատ նեղ շրջանում Հակոբ եղբոր սուղ, բայց պատկերավոր պատումներից հետո: «Շարլ դը Գոլը ընդմիշտ կմնա Ֆրանսայի պատմության մեջ որպես սրբություն: Նա առաջինն էր, ով սուրը հանեց», մաքուր ֆրանսերենով ասույթ դարձած խոսքն էր սիրում կրկնել Հակոբը: Ոչ ոք չէր կարող այդ ազնվաբարո պատմիչի խոսքի ճշմարտությունը կասկածի տակ առնել, թեեւ դը Գոլի մասին հին զինվորի այս հուշապատումից ոչ մի դրվագ այլ վկայություններում, գոնե ես, չեմ գտել:

***

Ծովափին կայանած նավը ինչի՞ համար էր նախատեսված՝ գիտեր միայն զորահրամանատարը: «Ազատ ֆրանսացիների» առաջնորդը խոսք ուներ ասելու իր զինվորներին: Համոզիչ ձայնի տոնայնությամբ նա դիմեց Ֆրանսական Դիմադրության բանակին զինվորագրվածներին: Առջեւում պատերազմի ծանր օրեր են. հաղթանակի հանդեպ հավատը մեծ է, բայց բոլորը չեն, որ կկարողանան դիմանալ պատերազմի փորձությանը: Եթե կան զինվորների շարքերում մարդիկ, որոնք կցանկանան վերադառնալ իրենց բնակության վայրերը, որոնք դույզն-ինչ կասկածում են իրենց՝ դիմակայելու կարողությանը, ապա դեռ ուշ չէ, թող հայտնեն այդ մասին եւ թողնեն իրենց շարքերը: Դը Գոլը կուռ եւ աներեր բանակ էր հիմնում: «Ովքեր անվստահ են սեփական ուժերի վրա, ովքեր անկարող են շարունակելու իր կողքին հանուն Ֆրանսայի ազատագրության պայքարը, թող հեռանան ինքնակամ, քանզի լավ է հիմա հեռանալ, քան երկնչել վճռական պահերին»:

Նա մեկնեց երկար, չոր մատներով ձեռքը դեպի մութ ջրերին կայանած նավը եւ հայտարարեց, որ այն նախատեսված է իրենցից հեռացողներին տեղափոխելու համար: Մտորելուն եւ վերջնական որոշում ընդունելուն քիչ ժամանակ տրվեց: Շարքերը աննկատ երերացին: Հավատաքննության ժամ էր…

***

Պարտության տխուր օրերի ծանրությունը վաղեմի վերհուշեր էին ծնում: Ենթագիտակցության ծալքերում մանկուց եկած՝ մոր հիասթափված ձայնն էր, երբ պատմում էր իր դառնագին արցունքներից՝ 1870-ին մարշալ Բազելի բանակի կապիտուլյացիայի մասին տեղեկանալուց հետո: Հայրը՝ ճիզվիտական դպրոցի փիլիսոփայության եւ գրականության պրոֆեսոր Անրի դը Գոլը, եւս դառնությամբ ու վիրավորանքով էր լցվում, երբ հիշում էր, թե ոնց նույն ֆրանս-պրուսական պատերազմին շարժական  պահակախմբի կազմում մարտնչել էր Փարիզը պաշարած գերմանական բանակի դեմ եւ Ստեն բնակավայրում վիրավորվել: Իրենց հինգ զավակներին դը Գոլները դաստիարակել էին Ֆրանսայի հույժ կարեւոր առաքելության մասին հավատով: Մոր բարեպաշտությանը հավասար իր հայրենասիրությունն էր: Դը Գոլները հպարտանում էին իրենց հայրենիքով: Զավակներին ներարկված այդ զգացմունքը՝ միախառնված հայրենիքի ճակատագրի հանդեպ անհանգստությանը, նրանց երկրորդ էությունն էր դարձել: Այդ տարիների մասին Շառլը պիտի գրեր. «Ես կարծում էի, որ կյանքի իմաստը հանուն Ֆրանսիայի հերոսություններ կատարելու մեջ է, եւ կգա մի օր, երբ ինձ կընձեռնվի նման հնարավորություն»: Այդ ժամանակն իրեն երկար սպասել չտվեց: Սեն-Սիրի ռազմական դպրոցի 22-ամյա շրջանավարտը Ֆրանսայի ամենամարտական 33-րդ հետեւակային գնդի կազմում Առաջին աշխարհամարտին կռվեց՝ որպես դասակի հրամանատար, վիրավորվեց երեք անգամ, արժանացավ Ֆրանսայի Ռազմական Խաչ շքանշանին: 1916-ին նա արդեն զորագնդի ադյուտանտ էր: Վերդենի ճակատամարտում երրորդ անգամ ծանր վիրավորված Շառլ դը Գոլին զոհված համարելով՝ հետմահու հերոսի կոչում տվեցին: Ազդրից սվինով խոցված եւ թունավոր գազից անգիտակից ընկած ադյուտանտը գերվում է: Բանտարկյալների հետ զրույցներում էլ անկոտրումը զրույցներ էր վարում՝ հայրենասիրական խանդավառություն եւ հաղթանակի հանդեպ նրանց վստահություն ներարկելով: «Le Conne՛table» (Կոննետաբլ). ահա՛ գերության տարիներին դը Գոլի վաստակած մականունը: Գերությունից նա ազատվեց միջնադարյան ֆրանսական բանակի գլխավոր հրամանատարի այս ոչ պաշտոնական կոչմամբ:

Իրավացի էր նա, երբ իր ռազմական գործի փորձառությունից ելնելով պնդում էր՝ պետք է ձեւավորել ռազմական ստորաբաժանումներ՝ ապացուցելով Երկորդ աշխարհամարտի նախօրեին պաշտպանական ամրությունների՝ Մաժինոյի գծի անիմաստությունը: Պատերազմի առաջին իսկ օրերից դը Գոլ ռազմագետի իրավացիությունը հաստատվեց: Լինելով Սաարի տանկային բանակի հրամանատար՝ անգամ կարողացավ անհավանական ջանքերով հնացած տանկերով կանգնեցնել  ֆաշիստների հարձակումը: Սակայն դա ռազմական գործողությունների ընդհանուր պատկերի վրա էական ազդեցություն չունեցավ: Գերմանիան գրավեց ֆրանսական հողերի մեծ մասը: Դը Գոլը, չցանկանալով մասնակցել վարչապետ Պետենի՝ Գերմանիայի հետ սկսած հաշտության ստորացուցիչ բանակցություններին՝ մեկնեց Լոնդոն: Դը Գոլի արարքը դիտարկվեց իբրեւ դասալքություն, եւ ֆրանսական բանակի ռազմական տրիբունալը նրան մահապատժի ենթարկելու դատավճիռ կայացրեց: Իսկ անդադրում «Կոննետաբլն» այդ օրերին հիմնում էր «Ազատ Ֆրանսա» կազմակերպությունը եւ դառնում Դիմադրության շարժման ղեկավարը: 1940-ին դը Գոլը դիմում է  բոլոր ֆրանսացիներին. «Ֆրանսան պարտվել է ճակատամարոտւմ, բայց չի պարտվել պատերազմում: Ոչինչ կորած չէ, քանի որ այս պատերազմը համաշխարհային է: Կգա այն օրը, երբ Ֆրանսան կվերադարձնի իր ազատությունն ու մեծությունը: Ահա թե ինչու ես դիմում եմ բոլոր ֆրանսացիներին՝ միավորվելու ինձ հետ՝ հանուն գործելու, հանուն ինքնազոհաբերման եւ հույսի»:

***

Զինվորների շարքերը աննկատ երերացին: Դը Գոլն իմասնաբար Դիմադրության շարժմանն ու իրեն զինվորագրված այն զինվորներին, որոնք կցանկանային հեռանալ դեպի խաղաղ կյանք, ազատում էր զինվորական պատվի եւ պարտականության երդումից: Սկզբում հատուկենտ, ապա մի քանի տասնյակներով մարդիկ դուրս եկան շարքերից: Հայազգի Հակոբը մնաց հաստատուն կանգնած զորաշարի ստվարության մեջ: Հեռացողների քայլերում վարանում դեռ կար, ոմանք էլ թեթեւացած շունչ էին քաշում, չէ՞ որ դա դասալքություն չէր համարվի:

Հեռացողների նավը քիչ առ քիչ խորանում էր դեպի ծովային անընդգրկելի տարածություն: Ափին գտնվողները հետեւում էին հորիզոնին դեռ չհասած նավի ուրվագծին, որ երեւում էր թեթեւ մառախողի միջից: Սրատեսները, սակայն, հանկարծ նկատեցին հեռվում պայծառ մի լույսի բռնկում, վայրկյաններ ուշացումով ափ հասավ խուլ պայթյունի արձագանքը: Նավը հաշված րոպեներում ջրի տակն անցավ: Ստորջրյա ականապատ դաշտ այդ տեղանքում չկար, այդ ժամին՝ հակառակորդի օդային հարձակման հետք՝ եւս: 

Պատերազմի ժամանակ երկչոտ, հաղթանակի հանդեպ երկմտող զինվորը պոտենցիալ դավաճան է՝ դը Գոլը վճիռը վաղուց էր կայացրել: «Դավաճանում են միայն յուրայինները»՝ ֆրանսական հայտնի ասույթն ի հաստատում կրկնեց նա մտքում:  

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գարեգին Երկրորդը Վենետիկի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է հայ ռազմագերիների խնդիրը

Հաջորդ գրառումը

Լույս տեսավ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Լույս տեսավ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու,...

ԿարդալDetails

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական