Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեմն առեք… Ալիեւի

03/02/2023
- 03 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստանն այժմ այնքան միայնակ է, որքան երբեւէ եղել է իր պատմության ընթացքում»

Գերմանական ԶԼՄ-ներն այս շաբաթ իհարկե անդրադարձան Հայաստանի՝ Հաագայի միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցին՝ հիմնականում արձանագրելով փաստը: Այն հանգամանքը, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը միջազգային հանրածանոթ դեմք է, մեր կարծիքով, առիթ է տալիս, որ գերմանալեզու մամուլն Արցախի մասին գրի առավել շատ, եւ որ սովորաբար չի հանդիպում՝ նաեւ ներսի հայացքով: Հունվարի 30-ին շատ այցելու ունեցող գերմանական t-online լրատվական պորտալի անդրադարձում, դրանից առաջ հունվարի 17-ին «Ցայթ»-ի հրապարակման մեջ, կարեւոր դերակատար կա՝ Արցախում շրջափակման մեջ ապրող մարդը, որ ասում է՝ չի՛ հանձնվելու:

 Մեր ընթերցողին իրազեկել ենք, որ երկու տարի է արդեն գերմանական ԶԼՄ-ները գրում են ՈՄԱ-ի մասին: Գերմանական taz-ը նոր հրապարակմամբ է անդրադառնում հայկական «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության գործունեությանը՝ նկատել տալով, որ ավելանում է այդ կազմակերպություն հաճախող կանանց թիվը: Ավելի լավ ինչպե՞ս հուշեն՝ հայ ժողովուրդ, մի՛ հանձնվիր, մարզվի՛ր եւ դիմադրի՛ր:

Գերմանալեզու լրահոսից առանձնացնենք փետրվարի 1-ին Սվենյա Փեթերզենի «Բեռլիներ ցայթունգ»-ում հրապարակված ծավալուն վերլուծությունը: Ուշադրության առանցքում Բերձորի միջանցքի շրջափակումն է, հայության սպառնալիքը:

«2020 թվականի սեպտեմբերին կրկին պատերազմ բռնկվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ԼՂ-ի համար։ ԼՂ-ն առավելաբար հայաբնակ շրջան է, որն իր անկախությունը հռչակեց 1991 թվականի սեպտեմբերին։ Սակայն միջազգային իրավունքի համաձայն, այն պատկանում է Ադրբեջանին, քանի որ խորհրդային դիկտատոր Ստալինը խորհրդային տարիներին այդ տարածքը տվել էր Ադրբեջանական ԽՍՀ-ին»: Հրապարակման առաջին պարբերությամբ սույնը հիշատակող հեղինակն այն եզակիներից է, որ թեկուզ հպանցիկ, սակայն հուշում է ԼՂ-ի «ադրբեջանապատկան» լինելու «միջազգային իրավունքը»:

«Այդ ժամանակից ի վեր Ղարաբաղի հայերը Հայաստանի Հանրապետության հետ կողք կողքի պաշտպանում են իրենց տարածքն ընդդեմ Ադրբեջանի, որն էլ իր հերթին չի ցանկանում հրաժարվել իր պահանջից։ Դրան հաջորդեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տասնամյակների պատերազմներն ու ռազմական վեճերը: Հայաստանին հաջողվեց պաշտպանել ԼՂ-ը գրեթե երեսուն տարի, մինչեւ 2020-ը, երբ գերզինված Ադրբեջանը Թուրքիայի արդիական ռազմական սատարմամբ, անօդաչու «Բայրաքթարներով», որ բարձր են գնահատվել ուկրաինական պատերազմում, կարողացավ նվաճել ԼՂ-ի մեծ մասը»: «Բեռլիներ ցայթունգի» հրապարակումը ծավալուն է, մեր ընթերցողին ծանոթ փաստական հենքով, ուստի համառոտ ներկայացնենք, մեր կարծիքով, ուշագրավը: Առաջին հերթին աչքառու է այն հանգամանքը, որ Ռուսաստանի՝ երկու կողմի հետ կնքած պայմանագիրն այս տեքստում « փխրուն խաղաղության պայմանագիր» անունն ունի: (Ամենայն հավանականությամբ 2020-ի նոյեմբերի 9-ին կնքած համաձայնագրի մասին է խոսքը-Ան.Հ.)

«Խաղաղության պայմանագրի ստորագրումից կարճ ժամանակ անց Հայաստանում մտահոգությունները բարձրաձայնվեցին. ԼՂ-ն արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի նեղ միջանցքը կարող է աքիլլեսյան գարշապար դառնալ ԼՂ- ում ապրող հայերի համար»։ Հայկական մտահոգություններն անհիմն չէին, գրում է «Բեռլիներ ցայթունգը» եւ մանրամասնում՝ «2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր Բերձորի լիակատար շրջափակումը տվել է իր առաջին զոհերը: Կարելի է ենթադրել, որ ցուցարարները, հավանաբար, ադրբեջանական գաղտնի ծառայություններից են, ուժայիններից: Ալիեւի ավտորիտար կլանի իշխանության գալուց ի վեր ո՛չ հասարակական, ո՛չ էլ բնապահպանական ակտիվություն երկրում նկատելի չի եղել: Այս ենթադրությունը հաստատվեց մի քանի օր առաջ, երբ Լաչինի միջանցքում անսովոր ցուրտ էր, եւ «բնապահպան ակտիվիստներին»  փոխարինեցին ադրբեջանական բանակն ու ուժայինները»։

Զարմանալի չէ եւ պատահական չէ նաեւ ադրբեջանական շրջափակման ժամկետը, գրում է «Բեռլիներ ցայթունգի» մեկնաբանը: «Հայաստանին պաշտպանող ուժ համարվող Ռուսաստանը ուկրաինական պատերազմի համար զգալի զորքի եւ ռազմական կարիքներ ունի, նա դժվար թե կարողանա զբաղվել արտաքին քաղաքական այլ հարցերով, էլ չասած՝ ռազմական: Ուրեմն Հայաստանն այս պահին մենակ է, իր հույսն ինքն է: Հայաստանի մեկ այլ դաշնակից Իրանն է, որ արտաքին քաղաքականության մեջ մեկուսացված է, իսկ վարչակարգը զբաղված է ներքին բողոքները ճնշելու գործով: Հայաստանն այժմ այնքան միայնակ է, որքան երբեւէ եղել է իր պատմության ընթացքում, գրում է վերլուծաբանը՝ հիշեցնելով, թե Ադրբեջանը միտում ունի պահը գործածել եւ Թուրքիայի հետ առաջ տանել իր քաղաքական օրակարգը: Հեղինակը ուրվագծում է 3 հնարավոր սցենար:

1-ին սցենարը՝ շարունակվող շրջափակմամբ Ադրբեջանը ցանկանում է ծնկի բերել Հայաստանի վարչապետին եւ բանակցել ադրբեջանական կողմի համար հնարավորինս ձեռնտու խաղաղ համաձայնագրի շուրջ։ Ղարաբաղահայության աստիճանական արտաքսման եւ բնաջնջման սպառնալիքի տակ Ադրբեջանը կարող է հույս ունենալ, որ Հայաստանը կհամաձայնի իր պահանջներին, Ալիեւը, հետեւաբար, կարող է նպատակ ունենալ ձեռք բերել հնարավոր ամենաձեռնտու բանակցային դիրքը: 2-րդ սցենար՝  Ադրբեջանը կպահի շրջափակումն այնքան, մինչեւ ԼՂ հայ բնակչությունը աստիճանաբար վախի եւ խուճապի մատնվի, այնուհետ վերջնագրով դուրս գա ԼՂ-ից, ապա տիրանա ԼՂ-ի տարածքին եւ ներառի այն Ադրբեջան պետության մեջ։ 3-րդ սցենարը՝ ղարաբաղցի հայերի աստիճանական բնաջնջումն է։ Հեղինակը նկատել է տալիս, որ ղարաբաղցի թույլ եւ ծանր հիվանդների մահն Ադրբեջանն հենց այդպես է  ընդունել: Հայկական կողմում շրջափակումն իսկապես ջարդի մտավախություն է առաջացնում: Մութ հիշողությունները, օրինակ 1988-ին Սումգայիթում հայ փոքրամասնության ջարդերը, վերակենդանանում են։ Արդյո՞ք իրականում նման սցենար տեղի կունենա, այս պահին հնարավոր չէ գուշակել, բայց ամեն օր, երբ սնունդ, դեղորայք եւ այլն չեն կարող առաքվել, արցախցիների վրա ճնշումը մեծանում է, ամփոփում է «Բեռլիներ ցայթունգի» վերլուծաբանը:

 «Շրջափակումը խախտում է միջազգային եւ մարդասիրական իրավունքը, հետեւաբար՝   միջազգային հանրության ուշադրությանը պիտի արժանանա: Սակայն միջազգային համերաշխությունը սահմանափակ է։ Արեւմուտքը չափազանց շատ աշխարհաքաղաքական եւ ռազմավարական շահեր ունի Ադրբեջանում եւ Թուրքիայում։ Մյուս կողմից հայերի՝ Արեւմուտքում իրենց վիճակի վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություններն են սահմանափակ»: ԵՄ-ն որոշեց փոխարինել պատերազմի մեջ գտնվող մի բռնապետությունից գազի ներկրումը մյուս բռնապետությունից, որը պատերազմում էր», գրում է «ԲՑ»-ը: «Ալիեւը վերջերս հայտարարեց, որ Երեւանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը,  հիմնադրված աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի՝ հայերի կողմից, իրականում պատմական ադրբեջանական տարածք է։ Ադրբեջանի տարածքային պահանջները չեն նվազում, դրանք շարունակում են աճել: Դեմն առե՛ք», զգուշացնում է «Բեռլիներ ցայթունգի» վերլուծաբանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում` taz-ը տպագրել է Անգին Խաչատրյանի լուսանկարը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայում ընդդիմությունը հրապարակեց «Համատեղ քաղաքականությունների փոխըմբռնման հուշագիրը»

Հաջորդ գրառումը

Գերմանիայում ստեղծվում է  հայերենի արժութայնության (վալենտականության) առաջին առցանց բառարանը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Գերմանիայում ստեղծվում է  հայերենի արժութայնության (վալենտականության) առաջին առցանց բառարանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական