Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դանիիլ Քոլանյան. «Դաշնամուրը դարձավ իմ հոգու ձայնը»

Արծվի Բախչինյան
19/09/2025
- 19 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
24
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ԱԹԵՆՔ – Հունահայ դաշնակահար Դանիիլ Քոլանյանը (ծնվ. 2008, Աթենք) հնգամյա հասակից հետեւել է դաշնամուրի դասերի ծննդավայրի Փիլիպոս Նակասի անվան երաժշտական դպրոցում (Մարինա Գիրայի դասարան): 2019-ից շարունակել է ուսումը «Կոդալի» կոնսերվատորիայում՝ Ալեքսանդրա Պապաստեֆանուի մոտ: Այժմ սովորում է Քյոլնի Երաժշտության եւ պարի բարձրագույն դպրոցում՝ պրոֆեսոր Ֆլորանս Միլեի ղեկավարությամբ: 2018-ին շահել է երկրորդ մրցանակ հունական 41-րդ «Ֆիլոն» դաշնամուրային մրցույթում: Երկու տարի անց, Կատանիայում (Իտալիա) կայացած «Ջանլուկո Կամպոչիարիո» 28-րդ միջազգային դաշնամուրային մրցույթում Դանիիլը շահել է Երկրորդ մրցանակը: 2021-ին, Ֆրանսիայի «Իլ-դե-Ֆրանս» 22-րդ միջազգային դաշնամուրային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի 2-րդ կատեգորիայում: 2023 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Աթենքում կայացած 8-րդ ազգային դաշնամուրային մրցույթում շահել է Առաջին մրցանակը: 2024-ին տեղափոխվել է Գերմանիա՝ ուսանելով Բորիս Ռադուլովիչին: Նույն թվականին «Բեթհովեն Բոննեսիս» երաժշտական մրցույթում Բոննում՝ մենակատարման կատեգորիայում ստացել է առաջին մրցանակը, նաեւ արժանացել «Յամահա»  Երաժշտական Եվրոպական Հիմնադրամի կրթաթոշակին:

–Սիրելի՛ Դանիիլ, 1990-ականներին Երեւանում ներկա եմ եղել քո հոր՝ նշանավոր դասական կիթառահար Յակովոս (Հակոբ) Քոլանյանի համերգին: Երաժիշտ լինելու մասնագիտությունն ինքնուրո՞ւյն ես ընտրել, թե՞ ոգեշնչվել ես հորիցդ:

-Երաժշտությունը փոքր տարիքից ինձ համար եղել է ուրախության եւ ազատության աղբյուր, իսկ դաշնամուրը դարձավ իմ հոգու ձայնը: Հորս օրինակով ոգեշնչված՝ ես ձգտեցի գնալ նույն ճանապարհով: Այդպիսով՝ երաժշտությամբ մասնագիտորեն զբաղվելու որոշումը բնականոն շարունակություն էր, անխուսափելի շարունակություն:

–Դաշնամուր նվագում ես հինգ տարեկանից: Ինչո՞վ է առաջին հերթին գրավել քեզ այդ գործիքը:

-Ամեն անգամ տեսնելով դաշնամուր՝ մագնիսի պես ձգվում էի դեպի այն: Գործիքն ինձ հմայում էր իր յուրահատուկ ձայնով: Ծնողներս տեսնելով իմ ոգեւորությունը՝ խրախուսեցին ինձ սկսել պարապել:

–Այսքան երիտասարդ հասակում դու արդեն ձեռք ես բերել տպավորիչ արդյունքներ միջազգային մրցույթներում: Ֆրանսիայի միջազգային դաշնամուրային մրցույթում առաջին մրցանակ ստանալը քեզ համար պիտի որ առանձնահատուկ երեւույթ լիներ: Ի՞նչ յուրօրինակ հիշողություն ունես այդ փորձառությունից: Եվ մինչ այժմ ո՞րն է քեզ համար ամենակարեւոր փորձառությունը եւ ինչո՞ւ:

-Ամենից յուրօրինակ հիշողությունս այն պահն էր, երբ բարձրանում էի բեմի աստիճաններով: Հստակ լսում էի ուսուցչիս ձայնը, որն ինձ ուղեկցում էր մտքումս:
Ֆրանսիայի միջազգային մրցույթում Առաջին եւ Աթենքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցույթի մրցանակները ստանալը եւ «Յամահայի» կրթաթոշակին արժանանալն ինձ համար կարեւոր փորձառություններ էին: Սակայն ես դրանք չեմ համարում ճակատագրական՝ արվեստագետի ճանապարհի համար, որովհետեւ հավատում եմ, որ արվեստի էությունը եւ իրական որակը միայն մրցանակներով ու մրցույթների հաջողություններով չեն սահմանափակվում:
Կասեմ, որ ամենակարեւոր փորձառություններից մեկն ինձ համար եղավ 2024 թվականի հունիսին Երեւանում՝ Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար ելույթ ունենալը:

–Հաճելի է իմանալ: Իսկ ո՞ր կոմպոզիտորներին ես ամենից հարազատ զգում երաժշտական զարգացման քո այս փուլում:

-Յոհան Սեբաստիան Բախին եւ Ֆերենց Լիստին: Բախի դեպքում՝ նրա բարդություններից ծնվում է մի այնպիսի պարզություն, որը խորապես ոգեշնչում է հոգիս: Լիստի դեպքում՝ նա մարմնավորում է ռոմանտիզմի լույսը՝ երեւակայությամբ, կրքով եւ անդրիմացական մարտահրավերներով, որոնք ինձ ոգեշնչում են՝ անցնել իմ սահմանները:

–Ի՞նչ խորհուրդ կտաս երիտասարդ դաշնակահարներին, որոնք պատրաստվում են մասնակցել միջազգային մրցույթների:

-Հոգեբանական պատրաստվածությունը հավանաբար ամենակարեւոր դերն է խաղում, ինչպես նաեւ՝ հավատը սեփական կարողությունների նկատմամբ, համատեղված պատշաճ պատրաստվածությանը: Մրցույթները պարտադիր կերպով չեն որոշում արվեստագետի արժեքը. պատմությունը ցույց է տալիս, որ շատ մեծ արվեստագետներ իրենց զգայուն բնավորության պատճառով դժվարություններ են ունեցել մեծ մրցույթներում հաղթելու համար: Այնուամենայնիվ, դա շատ կարեւոր խթան է ուսուցման համար:

–Այժմ սովորում ես Գերմանիայում: Ինչո՞վ է այնտեղի քո երաժշտական կյանքը տարբերվում Հունաստանից:

-Գերմանիայում սովորելով երիտասարդ ուսանողների ծրագրում, հիանալի երաժիշտ եւ նշանավոր դասավանդող Ֆլորանս Միլեի դասարանում՝ ես հայտնվում եմ բարձր մակարդակի տեր, տարբեր երկրների ավելի տարիքով ուսանողների շրջապատում: Նաեւ հնարավորություն ունեմ ավելի հաճախ ելույթ ունենալ՝ թե՛ որպես մենակատար, թե՛ կամերային երաժշտության մեջ:

–Կկարողանա՞ս նկարագրել քո պարապմունքների ռեժիմը: Ինչպե՞ս ես կազմակերպում առօրյա աշխատանքդ դաշնամուրով:

-Ես սկսում եմ ստեղծագործությունը դանդաղ նվագելով՝ նախ գտնելու համար իմ թույլ կողմերը տվյալ գործը կատարելիս: Երբ հաղթահարում եմ դժվարությունները՝ անցնում եմ մեկնաբանական մոտեցմանը՝ կենտրոնանալով արտահայտության եւ երաժշտական բնույթի վրա: Ուսուցչիս հետ միասին նաեւ ընտրում ենք գործեր, որոնք ինձ նոր տեխնիկական մարտահրավերներ են առաջարկում, որպեսզի յուրաքանչյուրն օգնի ինձ աճել եւ զարգանալ որպես դաշնակահար:

–Ինչի՞ վրա ապագայում կկենտրոնանաս՝ մենաելույթների՞, նվագախմբային, սենյակային երաժշտությա՞ն, թե՞ նույնիսկ՝ ուսուցման վրա:

-Ինձ համար լիարժեք երաժիշտը նա է, ով զբաղվում է արվեստի հնարավորինս շատ կողմերով: Ես ներշնչվում եմ այն ամենով, ինչը կապված է այն ժանրի հետ, որի ծառայողն եմ:

–Ունե՞ս երազանք՝ կապված որոշակի համերգասրահի կամ համագործակցության հետ:

-Համերգասրահն ինքնին այնքան կարեւոր չէ, որքան հանդիսատեսը. իսկական նշանակություն ունի կոմպոզիտորների գործերի մեծությունը խորապես լսելու եւ զգալու նրա կարողությունը: Համագործակցության առումով իմ երազանքն է՝ կանգնել ունակ եւ ոգեշնչված երաժիշտների կողքին:

–Գիտեմ, որ կատարում ես Կոմիտասի «Շուշիկի» դաշնամուրային ստեղծագործությունը, որը ներառվել է 2025-2026 ուսումնական տարվա Մեծ Բրիտանիայի Թագավորական Երաժշտական դպրոցների Միացյալ Խորհրդի 6-րդ կարգի դաշնամուրային ծրագրում, ինչը նշանակում է, որ հազարավոր դաշնակահարներ աշխարհով մեկ կծանոթանան եւ կկատարեն այս հայկական դաշնամուրային գոհարը: Քո հունական եւ հայկական ժառանգությունը ազդո՞ւմ է քո երաժշտական մոտեցման վրա:

-Երկու ժառանգությունները պատմության ընթացքում ցույց են տվել, որ դժվարությունների պայմաններում շարունակ առաջ են շարժվել: Դա ոգեշնչում է ինձ՝ շարունակելու իմ սեփական ճանապարհը: Երկու ժառանգությունների երաժշտական ավանդույթներն առանձնանում են խոր քնարականությամբ եւ ռիթմերի բազմազանությամբ՝ տարրեր, որոնք ես միշտ հաշվի եմ առնում ելույթների ժամանակ:

–Պատմի՛ր, խնդրեմ, Քոլանյան ընտանիքի ծագման մասին եւ թե ինչպե՞ս եք պահպանում հայկական ավանդույթները:

-Իմ մեծ պապը՝ Գեւորգը եւ մեծ տատը՝ Սողոմեն, 1915 թվականի Ցեղասպանության պատճառով ստիպված են եղել Ուրֆայից փախչել Հալեպ: Նրանք ունեցել են երեք երեխա: Հետագայում ողջ ընտանիքը որոշել է արտագաղթել Բրազիլիա: Նրանց նավի առաջին կանգառը եղել է Պիրեայի նավահանգիստը Հունաստանում, եւ այդ պահին մեծ պապս որոշել է մշտական բնակություն հաստատել Աթենքում:

Ես Սփյուռքի չորրորդ սերնդի ներկայացուցիչ եմ, եւ ճշմարտությունն այն է, որ այնքան մոտ չեմ հայկական ավանդույթներին, որքան կուզեի լինել: Սա ինձ վրա ծանր է «նստում», ուստիեւ կցանկանամ ապագայում շատ ավելին սովորել եւ վերամիավորվել հայկական ավանդույթներին: Անցյալ տարվա հունիսին Հայաստան կատարած այցս այս անհրաժեշտությունն ավելի խորացրեց իմ մեջ: Տպավորված էի Երևանի լայն փողոցներով, զբոսայգիներով ու պատմական շենքերով, ինչպես նաեւ նրա հյուրընկալ մարդկանցով: Քաղաքի հարուստ մշակութային կյանքը գրավեց ինձ, իսկ այցս Գեղարդի վանական համալիր՝ լցրեց հիացմունքով: Միակ բանը, որի համար զղջացի, այն էր, որ չկարողացա ավելի շատ շփվել տեղացիների հետ, քանի որ չեմ տիրապետում լեզվին, ինչը, սակայն, նախատեսում եմ սովորել…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սարոյանական նոր հրատարակություն

Հաջորդ գրառումը

Գեորգի Մելքոնյան.  մարդասիրական առաքելություն

Համանման Հոդվածներ

Մշակութային

Գրողի տարած ալգորիթմ, որ ես եմ. Աննա Մնացականյան

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
Հաջորդ գրառումը

Գեորգի Մելքոնյան.  մարդասիրական առաքելություն

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ-ի մի հատվածն ինձ դավաճան էր ասում, իսկ տոլմա փաթաթող սնուցող մայրերը շնորհակալություն էին հայտնում. Փաշինյան

20/09/2025

Հայաստանի խորաթափանց ժողովուրդը խաղաղության օրակարգի, խաղաղության քաղաքականության իրական հեղինակն է եւ ինձ համար սրանում ոչ մի կասկած չկա։ Այս մասին,...

ԿարդալDetails

Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. Փաշինյան

20/09/2025

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական