Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրքի շնորհանդես եւ ֆիլմի դիտում

02/06/2023
- 02 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ կայացավ կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանի՝ «Կինոռեժիսորի իմ հուշերն ու խոհերը» գրքի շնորհանդեսը եւ «Մեր Արմենակը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

«Կինոռեժիսորի իմ հուշերն ու խոհերը» գրքում տեղ են գտել հեղինակի հուշերը մանկության, պատանեկության տարիների, ընտանիքի, թատրոնի, կինոյի, ուղեւորությունների, ինչպես նաեւ նկարահանման հրապարակից ունեցածի մասին: Նա վերարտադրել է իր ապրածը, տեսածն ու զգացածը, իր միջավայրի, կինոյում կատարվածի անդրադարձն ու պոռթկումը, որում էլ ամբողջացել է կինոգործիչ Հրանտ Հակոբյանի կերպարը: Ինչպես նշում է կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը՝ գիրքը գրելիս Հրանտ Հակոբյանը եղել է նույնքան սկզբունքային, որքան ֆիլմերում: Կինոգետը բարձր գնահատեց կինոռեժիսոր Հակոբյանի գործունեությունը հայկական կինոյում եւ վստահեցրեց, որ նա դեռ նոր ստեղծագործություններով հարստացնելու է հայկական կինոարվեստը:

Կինոռեժիսորը 40 ֆիլմի հեղինակ է. ձեռնարկի ընթացքում ցուցադրվեց նրա «Մեր Արմենակը» վավերագրական ֆիլմը, ֆիլմ՝ արգելված անվան մասին: Հրանտ Հակոբյանն իր ընկերների հետ զրույցի ժամանակ պատահաբար է իմացել Թուրքիայում ձախակողմյան կուսակցության պարագլուխ Արմենակ Բաքրճյանի (Օրհան Բաքըր) կարճատեւ, հերոսական կյանքի պատմությունը եւ որոշել նրա հետքերով Թուրքիա գնալ, վավերագրական  ֆիլմ նկարահանել:  Ցեղասպանության 100-րդ տարելիցը պատեհ առիթ է հանդիսացել: Արմենակ Բաքրճյանը քաղաքական գործիչ է եղել, ընդվզել թուրքական կառավարության դեմ, բայց նրա գործունեության գերնպատակը Հայկական հարցն է եղել, հայկական վրեժխնդրությունն ու արդար դատաստանը: Ֆիլմում ներկայացվում է Արմենակ Բաքրճյանի կարճատեւ, հերոսական  կյանքի պատմությունը, օգտագործվել են նաեւ արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը բարձր գնահատեց կինոռեժիսորի ստեղծագործական ուղին, որի մասին հուշերը պարզ, բայց հետաքրքրաշարժ մատուցմամբ իրենց տեղն են գտել գրքում: Ռուբեն Միրզախանյանը կինոռեժիսորին շնորհավորեց նաեւ ծննդյան առթիվ եւ հանձնեց պատվոգիր՝ բեղմնավոր եւ ազգանվեր գործունեության համար:

Հայաստանի կինոգործիչների միության փոխնախագահ Անետա Երզնկյանը տարիների հեռվից հիշում է՝ Հրանտ Հակոբյանը Մանկավարժական համալսարանի առաջին ռեժիսոր շրջանավարտներից է. «Դա այն սերունդն էր, որն իր խոսքն ասաց կինոարվեստում: Վավերագրությունն այսօր շատ մեծ տեղ է զբաղեցնում կինոարվեստում: Հրանտն այն արվեստագետներից է, ում ձեռքը մշտապես ժամանակի զարկերակին է, անկեղծ է, նրա պատմությունները հուզում են, զգում է՝ ինչ եւ ինչպես խոսի, քանի որ տիրապետում է կինոլեզվին»,-նշեց Անիտա Երզնկյանն ու հույս հայտնեց, որ Հրանտ Հակոբյանը կշարունակի ստեղծագործել, ստեղծել գեղարվեստական արժեք ներկայացնող գործեր եւ լինել նույնքան լավատես: Գրքի շնորհանդես եւ ֆիլմի դիտում՝ կինոռեժիսորի ծննդյան օրը. կազմակերպված ձեռնարկն ասես «եռատոն» լիներ կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանի համար: Վերջինս շնորհակալություն հայտնեց Հայաստանի Թեքեյան մշակութային միությանն ու վստահեցրեց, որ ստեղծագործություններով ներկայանալու առիթներ դեռ կլինեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աբստրակտի ճամփորդները

Հաջորդ գրառումը

Վերհիշելով եւ մեծարելով Կոստան Զարյանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Վերհիշելով եւ մեծարելով Կոստան Զարյանին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական