Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
STEPANAKERT, NAGORNO-KARABAKH - OCTOBER 3: on October 3, 2020 in Stepanakert, Nagorno-Karabakh. A decades-old conflict between Armenia and Azerbaijan has reignited in the disputed region of Nagorno-Karabakh, recognized by most countries as part of Azerbaijan, but controlled by ethnic Armenians since a 1994 ceasefire. Dozens have been reported killed in the recent fighting, in which both countries blame the other for the escalation. European leaders have pressed for a cessation of violence, concerned that th

STEPANAKERT, NAGORNO-KARABAKH - OCTOBER 3: on October 3, 2020 in Stepanakert, Nagorno-Karabakh. A decades-old conflict between Armenia and Azerbaijan has reignited in the disputed region of Nagorno-Karabakh, recognized by most countries as part of Azerbaijan, but controlled by ethnic Armenians since a 1994 ceasefire. Dozens have been reported killed in the recent fighting, in which both countries blame the other for the escalation. European leaders have pressed for a cessation of violence, concerned that th

Գրառումներ՝ ի պաշտպանություն արցախահայության

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցավոք, 1988-ից ի վեր ավելի ու ավելի հազվադեպ ենք ականատես լինում տարբեր երկրների հանրային եւ մշակութային գործիչների կողմից արցախահայության միանշանակ աջակցությանը: Պատճառները շատ են՝ մեր կառավարության դիրքորոշումից, հայ դիվանագետների անգործությունից մինչեւ «խավիարային դիպլոմատիան»: Սակայն, այդուհանդերձ, սոցցանցերում եղան ուշագրավ գրառումներ, որոնցից ներկայացնում ենք մի քանիսը:

Do Something բարեգործական նախագծի համահիմնադիր, «Ռոքն օգնում է Հայաստանին» նախաձեռնության հեղինակ Ջոն Դին (Ավստրալիա) սեպտեմբերի 19-ին դիմատետրի իր էջում գրել է.

«Ռուբեն Վարդանյանն ասում է, որ Արցախում ադրբեջանական հրետակոծության հետեւանքով մոտ 100 հայ է զոհվել, իսկ հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Սա էթնիկական զտման գործողություն է, որի պատճառով այժմ սպանվում են բազմաթիվ խաղաղ բնակիչներ:

Ինչո՞ւ մենք ոչինչ չենք անում այս խաղաղ բնակիչներին փրկելու համար»:

Նույն օրը լատվիական «ԿորպՄեդիա» մեդիակենտրոնի տնօրեն Կրիստիանս Ռոզենվալդսը եւս ծավալուն անդրադարձ է կատարել խնդրին.

«Լեռնային Ղարաբաղը մարդկային վերացարկման ունակության հիանալի օրինակ է: Այստեղ ամեն ինչ այնքան սեւ ու սպիտակ չէ, ինչպես Ուկրաինայի դեպքում է: Ավաղ, ծուլության կամ ավելի խորը փորփրելու անկարողության պատճառով ավելի հեշտ է ձեւացնել, թե չես նկատում, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում…

Մի կողմից, Լեռնային Ղարաբաղը իբր Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է, եւ եթե Ղրիմի ու Դոնբասի համատեքստում մենք խոսում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին՝ որպես ամենամեծ արժեքի, ապա դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի պատկանելությանը Ադրբեջանին»:
Մյուս կողմից, Ռոզենվալդսի խոսքերով՝ «Լեռնային Ղարաբաղը պատմական հայկական հող է, որը Ռուսաստանում հեղափոխությունից հետո անզգուշորեն կամ միտումնավոր կերպով միացվեց Ադրբեջանի տարածքին, սակայն խորհրդային տարիներին այնտեղ շարունակվեց հայերի ցեղասպանությունը…»: Նա նշում է, որ Ստեփանակերտի հրապարակում հայերի զանգվածային եւ մի քանի օր տեւած հանրահավաքը բողոքի առաջին նման ձեւն էր ԽՍՀՄ-ում: «Հայաստանն աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրն է, Լեռնային Ղարաբաղում նույնպես կան շինություններ, որոնք վկայում են այդ ամենահին քրիստոնեական երկրի մասին», ավելացնում է նա եւ հարցնում. «Իսկ եթե Կոսովոյի դեպքում արդեն կա նախադեպ, ինչո՞ւ դա չի կարող վերաբերել նաեւ Լեռնային Ղարաբաղին: Որոշակի թվով զոհե՞ր են պետք, որպեսզի հետո նոր խաղաղության համաձայնագրեր կնքվեն արյունոտ սեղանի վրա:

Օ՜հ, չափազանց բարդ է… Մենք ունենք մեր սեփական խնդիրները՝ կապված Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման, մեր նոր կառավարության, միասեռականների ամուսնությունների, Ստամբուլի կոնվենցիայի, տոկոսադրույքների եւ էլեկտրաէներգիայի սակագների հետ: Իսկ իրենց հարցով թող իրենք զբաղվեն: Իրենց ռմբակոծո՞ւմ են: Մեռնում են կանայք, թոշակառուներ եւ երեխանե՞ր:

Խելահեղություն է, բայց հիմա որտե՞ղ է կյանքը հեշտ…
Իսկապես սարսափելի է, թե որքան արագ ենք մենք բոլորս դառնում այսչափ անմարդկային…»:

Գլեբ Գրեբենշչիկովը, որ հոր՝ ռուսական ռոքի կարեւորագույն դեմքերից Բորիս Գրեբենշչիկովի խմբի թմբկահարն է,  սեպտեմբերի 23-ին դիմատետրի իր անձնական էջում գրել է. «Ո՞ւր եք դուք հիմա, «խաղաղասերներ», որ գոռում եք «մարդկանց մի սպանեք» եւ տխուր նկարներ բեռնում ձեր էջերին: Ինչո՞ւ Հայաստանի մասին նորություններ ես չեմ տեսնում: Որտե՞ղ եք բոլորդ: Ինչո՞ւ ոչ ոք ոչինչ չի ասում Արցախի տարածաշրջանում այս պահին տեղի ունեցող սպանությունների մասին: Թե՞ նրանք մարդիկ չեն: Միգուցե դրանք բավարար չափով լավը չե՞ն, որպեսզի գրավեն ձեր ուշադրությունը եւ ձեր ժամանակը: Արդեն 7 ամիս է, ինչ տարածաշրջանում շրջափակում է եւ զանգվածային սպանություններ… այնտեղ դեռ կա մոտ 150 հազար մարդ, եւ նրանց բոլորին պատրաստվում են սպանել… Գրողի ծոցը գնացե՛ք, պատերազմողնե՛ր: Բոլո՛րդ»:

Ներկայումս Իսրայելում բնակվող գրող եւ հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչը նշում է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտին հարվածելու մասին ոչ մի նոր բան չի գրելու. «այսպես կոչված «համաշխարհային հանրության» մտային փակուղին եւ անզորությունը, ու նախկին հանցագործությունների շարքում նորը, որի համար ոչ մեկի մտքով անգամ չի անցնում ներողություն խնդրել:

Իսկ նոր արյունահեղության արդարացման համար աշխարհի երեսին Ստալինի կողմից վերաձեւված մեկդարյա քարտեզը դեմ տալն ամոթ է ու վայրի գռեհկություն:
Այս ճանապարհին միայն նոր ու նոր արյուն կլինի, եւ ոչ միայն հայկական, իհարկե…»:

Ռուս երաժիշտ Noize MC-ն ինստագրամյան իր էջում կիսվել է այն հղումներով, որոնց օգնությամբ կարելի է դրամով կամ իբրեւ կամավոր օգնել տուժած արցախահայերին. «Այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Ղարաբաղի տարածքում, եղան վիրավորներ, իրենց տունը կորցնողներ ու հեռացողներ: Այս բոլոր մարդիկ օգնության կարիք ունեն:

Երեւանում եւ չճանաչված Արցախի Հանրապետության տարածքում նրանց օգնում են տարբեր բարեգործական կազմակերպություններ: Դուք կարող եք աջակցել նրանց գրեթե ցանկացած երկրից»,- գրել է ռուսական հիփ-հոփի լեգենդը:

Ընդդիմադիր ռուս պատմաբան եւ հանրային գործիչ Եվգենի Պոնասենկովը սեպտեմբերի 20-ին դիմատետրում մի գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է. «Հիմա մենք տեսնում ենք այն բանի հետեւանքները, որ Թուրքիան չպատժվեց հույների եւ հայերի ցեղասպանության համար: Դե, եթե պատմականորեն նրան չեն պատժել, ապա նման բաներ էլի կկրկնվեն: Մենք պետք է պատմությանը նայենք ամենալայն համատեքստում»…

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն օգնե՞լ է Ադրբեջանին 

Հաջորդ գրառումը

Հոգեւոր կորուստ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հոգեւոր կորուստ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական