Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գրական վաստակի համար» մեդալ՝ ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցերեկույթ՝ նվիրված արժանավոր գործչին

Հայաստանի գրողների միության «Կլոր սրահում» օրերս տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Բաբկեն Սիմոնյանին «Գրական վաստակի համար» մեդալի հանդիսավոր հանձնման արարողությունը: Այդ մեդալով նրան պարգևատրելու որոշումը կայացել է ՀԳՄ նախագահության որոշմամբ՝ գրողի ծննդյան 70-ամյակի առթիվ եւ գրականության բնագավառում բեղուն ու արգասաբեր գործունեության համար:

Բաբկեն Սիմոնյանի գրական-թարգմանչական եւ մշակութաբանական գործունեության ու վաստակի մասին ջերմությամբ խոսեցին ՀՀ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմաբան Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գրականագետ Աելիտա Դոլուխանյանը, ՀԳՄ քարտուղար, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Պետրոս Դեմիրճյանը: Բարձր գնահատելով հայ-սերբական կապերի ոլորտում նրա անցած ստեղծագործական արգասավոր ուղին, որը սկիզբ է առել 1975 թվականին, նշեցին Սիմոնյանի կարեւոր եւ բացառիկ դերը՝ որպես բախտակից ժողովուրդների միջեւ կամուրջներ կերտող մտավորականի: Անցած ավելի քան չորսուկես տասնամյակների ընթացքում Բաբկեն Սիմոնյանը գրահրատարակչական մեծ գործունեություն է ծավալել՝ իր առաջաբաններով ու թարգմանությամբ ներկայացնելով հայ եւ սերբ գրողներին: Հայ-սերբական գրական ու մշակութային կապերին եւ սերբահայ գաղթօջախին վերաբերող դասախոսություններով բազմիցս հանդես է եկել Բելգրադում, Նովի Սադում, Վիեննայում, Ֆրանկֆուրտում, Թեհրանում, Բեյրութում: Այդ դասախոսությունների միջոցով նա ավելի է մոտեցրել հայերին ու սերբերին:

Աշոտ Մելքոնյանը եւ Աելիտա Դոլուխանյանը դրվագներ պատմեցին անցյալ տարի Սերբիա կատարած ուղեւորությունից՝ Բելգրադում Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» աշխատության սերբերեն հրատարակության շնորհանդեսի կապակցությամբ, որը կազմակերպել էր Բաբկեն Սիմոնյանը, քանի որ Պատմահոր աշխատության սերբերեն հրատարակության խմբագիրն ու առաջաբանի հեղինակն է:

Բաբկեն Սիմոնյանի մասին դրվատանքով խոսեց ՀՀ-ում Սերբիայի դեսպանության խորհրդական Զորան Մարինկովիչը: Նա նշեց, որ անգնահատելի է նրա դերը եւ ավանդը բախտակից երկու ժողովուրդներին մերձեցնելու գործում: Անդրադառնալով հայ-սերբական կապերին՝ նա չմոռացավ խոսել հայերի մեծ ավանդի մասին՝ Վիեննայի Մխիթարյան միաբանության տպարանում 19-րդ դարի սերբական գրականության նշանավոր գործիչների գրքերի տպագրման առումով: Բանախոսն անդրադարձավ նաեւ Սիմոնյանի հյուպատոսական գործունեությանը՝ նշելով, որ գրական գործունեությունից զատ նա ակտիվ համագործակցում է ՀՀ-ում Սերբիայի դեսպանատան հետ, եւ «Գրական վաստակի համար» մեդալը, ի թիվս այլ մրցանակների ու պարգեւների, լավագույն նվերն է նրա հոբելյանի առթիվ:

Գրականագետ Պետրոս Դեմիրճյանը հուշեր պատմեց Բաբկեն Սիմոնյանի հետ Սերբիա կատարած ուղեւորությունից, երբ նրա հետ մեկնել էր Բելգրադ՝ տեղի «Կնիժեւնա րեչ» (Գրական խոսք) 16 էջանոց գրական թերթում հայ գրականությանը նվիրված հատուկ համար պատրաստելու նպատակով: Երկիրն այդ ժամանակ հայտնվել էր պատերազմի բոցերում, բայց թերթի գլխավոր խմբագիրը չերկմտեց իրականացնելու «հայկական համարը» լույսընծայելու մեր նախնական պայմանավորվածությունը, փաստ, որ հայ-սերբական անկեղծ ու անշահախնդիր բարեկամության լավագույն արտացոլումն է:

Հանդիսությունը վարում էր սիրված ասմունքող Գայանե Սամվելյանը: Նա ներկայացրեց բանաստեղծություններ հոբելյարի գրքերից:

Շնորհակալական խոսքում Բաբկեն Սիմոնյանն անդրադարձավ իր առաջիկա ծրագրերին ու անելիքներին, իսկ վերջում՝ իր թարգմանությամբ սերբերենով ներկայացրեց Եշիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)

Բան. գիտ. թեկնածու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօր փողոց դուրս եկած այն հազարավորները, ովքեր Հայրենիքի համար արդեն հասցրել են ինչ-որ բան անել, այդ թվում՝ նաև մարտադաշտում, իրենց պահում են առավել քան համեստ ու քաղաքակիրթ

Հաջորդ գրառումը

Ինչ է արել ու ինչ քայլեր է նախապատրաստում «Ազատագրական շարժումը»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ինչ է արել ու ինչ քայլեր է նախապատրաստում «Ազատագրական շարժումը»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական