Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրադարանը Մեղրիի կրթամշակութային կարեւոր կենտրոններից մեկն է

01/11/2024
- 1 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարավային այս չքնաղ քաղաքում մշակութային կենտրոնները քիչ են: Գործում է Մեղրիի մարզամշակութային կենտրոնը, որի մեջ ներառված է Գեղագիտության ազգային կենտրոնը, ի դեպ, այդ շենքում տեղակայված է նաեւ քաղաքի թանգարանային հավաքածուն եւ գրադարանային համակարգը:

Մեղրիի կենտրոնական գրադարանն ունի հարուստ անցյալ: Ստեղծվել է 18-րդ դարի վերջին: Իսկ ներկայիս շենքը կառուցվել է 1980 թվականին: Շենքը բարեկարգ չէ, համարվում է վթարային:

«Գրադարանի շենքային պայմանները բարելավման լուրջ կարիք ունեն: Պետք է ամրապնդել գրադարանի նյութական բազան: Չէ՞ որ այսօր տեխնոլոգիաների վերընթաց զարգացման եւ հատկապես դպրոցականների կողմից դրանց զանգվածային օգտագործման համար գրադարանը դառնում է նաեւ տեղեկատվական գրագիտության եւ մշակույթի ձեւավորման աղբյուր,- զրույցի ընթացքում նշեց գրադարանի տնօրեն տիկին Էմմա Ավետիսյանը: -Ցանկություն կա հարստացնելու ունեցած գրադարանային հավաքածուն: Մեր ընթերցողների մեծ մասը երիտասարդներ են, անհրաժեշտություն է առաջանում նրանց համար բավարարել մասնագիտական գրականության բազան. եղածը քիչ է, ունեցածն էլ թարմացված չէ»:
Նկատեցինք, որ գրադարանային պահոցում աղքատ է հատկապես հայ ժամանակակից եւ թարգմանական գրականության հավաքածուն:     

Դպրոցահասակներին հանձնարարվող ծրագրային գրքերը հիմնականում հրատարակված են նախորդ դարակեսին, որոնք ձեռքից ձեռք անցնելով՝ դարձել են հնամաշ: Սակայն աշխատակիցները ջանասիրաբար նոր կյանք են տալիս մաշված գրքերին, սոսնձում են, նորոգում, հնարավորինս թարմացնում պոկոտված կազմաշապիկները, որպեսզի ընթերցասերները, ինչպես աշխատակիցները նշեցին, գրադարանից դատարկաձեռն չհեռանան:

Շենքի առաջին հարկում տեղակայված է Մանկական գրադարանը, որտեղ թեւածող պայծառ ու ջերմ գույները կրտսեր ընթերցողներին հասցնում են հեքիաթների իմաստնասեր մոլորակ:
Մանկական սենյակների յուրաքանչյուր անկյուն ունի իր թեմատիկ ձեւավորումը: Աշխատակիցները խաղալիքների եւ դեկորատիվ նյութերի միջոցով փորձել են կենդանի շունչ հաղորդել ավանակի գինն այդպես էլ չիմացող բարի իշուկին, պույ-պույ երկարապոչին, թմբլիկ երեք խոզուկներին, Գյուլնազ տատին, Մստոյին ու Չամբոյին…

«Մեզ մոտ հեքիաթ-տնակի դռները չեն փակվում: Աշխարհից կտրված մեր հեռու քաղաքում, որտեղ չկա համերգասրահ ու կինոթատրոն, որտեղ թանգարանները երեխաներին հիմնականում հասու են դառնում ֆիլմերի ու լուսանկարների միջոցով, միեւնույն է, փորձում ենք մեր ստեղծած մշակութային փոքրիկ կենտրոնով նրանց հաղորդակից դարձնել արվեստից հորդող բարի ուժերի մնայուն հաղթանակին»,- նշեց գրադարանի մանկական բաժնի ղեկավար Լիլիկ Մանուկյանը:

Այսուամենայնիվ գրադարանում չի տուժում մշակութային եւ կրթական եռուզեռը: Գրադարանն ակտիվորեն համագործակցում է Մեղրիի եւ համայնքային դպրոցների հետ: Շենքի փոքրիկ, բայց թեմատիկ սրահներում իրականացվում են նպատակային միջոցառումներ: Մեղրեցի ուսանող երիտասարդների ու դպրոցահասակ պատանիների մասնակցությամբ գրադարանում կազմակերպվում են ընթերցումներ, էքսկուրսիաներ, դաս-քննարկումներ, վերլուծական բանավեճեր, անգամ բեմադրում են փոքրիկ ներկայացումներ. չէ՞ որ սովորողների համար գրադարանը եւս կարող է ապահովել կրթամշակութային բարձր ճաշակ ունենալու նշաձողը:

ՆԱԻՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Արձակագիր, մանկավարժ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վրաստանի ԿԸՀ-ն վերահաստատել է ընտրությունների արդյունքները

Հաջորդ գրառումը

Յոնաս Լյոֆլեր. Ուսումնասիրելով հայ եւ վրացական մշակույթները

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Յոնաս Լյոֆլեր. Ուսումնասիրելով հայ եւ վրացական մշակույթները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական