Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրադարանային շաբաթը գիտատեխնիկական գրադարանում

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Գիտություն և տեխնիկա
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում  ապրիլի 21-ին ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի «Բարձր տեխնոլոգիական տնտեսության ձեւավորման ու զարգացման հեռանկարները ՀՀ-ում» գիտական թեմայի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու Սվետլանա Դալլաքյանի հեղինակած «Инновационная экономика РА: перспекивы, возможности, тенденции» (2022թ.) մենագրության շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երեւանի մասնաճյուղի, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի, «BDO Armenia» ՓԲԸ-ի, Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի, Հայկական էներգետիկական ակադեմիայի ներկայացուցիչներ, տնտեսագետ հետազոտողներ եւ այլ մասնագետներ:

Հեղինակը ներկայացրեց իր դիտարկումները պայմանավորված ՀՀ տնտեսության նորարարական զարգացման եւ մրցունակության տեսական հիմքերին ու առանձնահատկություններին, գիտելիքի եւ նորարարությունների համատեքստում ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման արդիականությանն ու ներուժին, կլաստերացմանը՝ որպես նորարարական տնտեսության մրցունակության գործիքի, ՀՀ նորարարության ոլորտում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հիմնական խնդիրներին ու հեռանկարներին:

Ս. Դալլաքյանը խոսեց նաեւ իր կողմից կատարված վերլուծական աշխատանքի մասին: Այն իրականացվել է վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա:

Հեղինակը ներկայացրեց «Ճապոնական տնտեսական հրաշքի» փիլիսոփայությունը, սկզբունքային մոտեցումները եւ Հայաստանի տնտեսական հեղափոխությանը ծառայեցնելու ուղիները:

Տեղի ունեցավ կարծիքների եւ մտքերի փոխանակում: Հեղինակը  մի շարք հրատարակություններ նվիրեց գրադարանին:

Ներկաները ծանոթացան գրադարանի մասնագիտական տեղեկատվական պաշարների ցուցահանդեսին եւ փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայությանը:

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շնորհավո՛ր 80-ամյակդ

Հաջորդ գրառումը

Սոնա Վանի ժողովածուն շվեդերեն

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Սոնա Վանի ժողովածուն շվեդերեն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական