Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գործուն զղջալու» նախագծի ընդունումից հետո զղջալու ենք բոլորս. Ռուբեն Մելիքյան

16/06/2023
- 16 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը համոված է՝ Քննչական կոմիտեի շրջանառած օրինագիծը՝ «Գործուն ղզջալու» մասին, լավ քողարկված ռումբ է, որ իշխանությունների համար որպես քաղաքական գործիք է ծառայելու: «Ազգ»ի հետ զրույցում Մելիքյանը մեկնաբանում է՝ քրեական իրավունքի տեսության մեջ  քրեական պատժից ու պատասխանատվությունից ազատվելու հիմքեր կան: Այսինքն՝ անձը, տարբեր պատճառներից ելնելով, քրեական պատասխանատվության չի ենթարկվում, պետությունը նրան կա՛մ հանցագորոծություն իրականացնելու մեջ մեղավոր չի ճանաչում, կա՛մ ճանաչում է, բայց պատիժ չի կիրառում: «Վերջինիս դասական դրսեւորումը վաղեմության ժամեկտի հետ է կապված: Պետությունն ասում է՝ այո, դու հանցագործություն ես իրականացրել, բայց քանի որ դրանից հետո մինչեւ այս պահն այլ հանցաք չես գործել, հետեւաբար քո նկատմամբ պատիժ սահմանելն անիմաստ է ու ոչ նպատակահարմար: Կամ՝ պետությունը պատժից ու անգամ պատասխանատվությունից քաղաքացուն ազատում է համաներման մասին օրենքով, որտեղ ասվում է՝ այսինչ կատեգորիայի մարդկանց կա՛մ պատասխանատվությունից ազատել (այսինքն՝ անգամ մեղավոր չճանաչել), կա՛մ մեղավոր ճանաչելով՝ պատժից ազատել: Հատկապես վերջին՝ պատժից ազատելու ինստիտուտը գործում է  ոչ մեծ ու միջին հանցագործությունների դեպքում, որովհետեւ խոսքն ավելի ցածր հանրային վտանգավորության արարքի մասին է: Հանցագործության չորս տեսակները երկու խմբի կարելի է բաժանել՝ ոչ մեծ ու միջին եւ ծանր ու առանձնապես ծանր: Դրանց բաժանումը պայմանավորված է բացառապես պատժաչափով. ոչ մեծը մինչեւ երկու տարի, միջինը՝ մինչեւ 5 տարի, ծանրը՝ մինչեւ 10 տարի, առանձնապես ծանրը՝ ընդհուպ ցմահ ազատազրկում:

Բնական է, որ երբ խոսում ենք պատժից ազատելու մասին, պետք է խոսենք ոչ մեծ ու միջին պատիժներից ազատելու մասին: Միայն այս երկու հանցագործությունների դեպքում է, որ սկզբունքից շեղումը կարող է ողջամիտ համարվել: Բայց անգամ այս դեպքում՝ կարծիքներ կան, որ շեղումները չափազանց շատ են: Նման կարծիքի արդարացիությունը գուցե պայմանավորված է նրանով, որ այսօր քրեական շատ գործընթացներ գաղտնի՝ ոչ հրապարակային են կատարվում: Եթե հրապարակային լիներ ամեն բան, մարդիկ կտեսնեին՝ գործը մտավ դատարան, մեղադրյալը մեղքն ընդունեց, դատարանն էլ որոշեց՝ եթե ընդունում է մեղքը, հետեւաբար պատժից ազատելու տարբեր մեթոդներ կարող է կիրառել: Այդ թվում, օրինակ, պատիժը պայմանական չկիրառելու որոշումը, ինչը բոլորիս աչքի առջեւ վերջերս տեղի ունեցավ (Նկատի ունի վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ու զոհված զինվորի մոր՝ Գայանե Հակոբյանի դատական գործընթացը- Ս.Վ.)»,- համակողմանիորեն բացատրում է մեր զրուցակիցը:

Դառնալով «Գործուն զղջալու» նախագծի բովանդակությանը՝ իրավապաշտպանն ընդգծում է՝ եթե «զղջումը» հրապարակային դատաքննության ընթացքում է կատարվում, ապա, ինչ-որ առումով, այն կարող է ընկալելի լինել: Ըստ Մելիքյանի՝ այս երեույթի նկատմամբ մասնագիտական հանրույթի առարկությունը կապված է այն բանի հետ, որ ամեն բան քննիչի առանձնասենյակում է կատարվում. «Այսինքն՝ պաշտոնատար ինչ-որ մի անձ, որ ամեն ինչից զատ քաղաքական շատ ուղիղ ազդեցության տակ է գտնվում, առանց հանրային վերահսկողության կարող է որոշել, որ «իքս» մարդը պատասխանատվության չի ենթարկվելու:

«Գործուն զղջալու» ինստիտուտը խորհրդային է, ավելին՝ քրիստոնեական շրջանի արմատներ ունի. հատկապես հին դատաստանագրքերում զղջման ու ներման մասին շատ է գրվել:

Խորհրդային տարիներին, սակայն, այդ ինստիտուտն աղճատվեց ու ձեւական բան դարձավ: Հատկապես ավագ սերնդի իմ գործընկերները կհիշեն, որ քննչական ապարատի համար այն կոռուպցիայի լայն դաշտ էր բացում: Կաբինետում, բոլորի աչքից հեռու հնարավոր էր հարցերը լուծել, ասել՝ հաջողություն:  Հիմա առաջարկվում է, որ սրանց գումարվի նաեւ հանցագործության ծանր ու առանձնապես ծանր տեսակները: Այսինքն՝ գործում ներգրավված քննիչը կամ դատախազը ծանրացնող հանգամանքներում սպանություն կատարած անձին կարող են ասել՝ եթե զղջում ես, ապա՝ հաջողություն, ու գործն անգամ դատարան էլ չուղարկվի»:

Արցախի նախկին օմբուդսմենին համոզիչ չեն թվում օրենսդրական փաթեթում տեղ գտած փաստարկները, օրինակ՝ «Գործուն զղջումը» կիրառել քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցողների նկատմամբ: Սա, ըստ Մելիքյանի, ինչ-որ մեկի նկատմամբ ցուցմունք տալ է նշանակում. «Այսինքն՝ համագործակցիր մեզ հետ,  ինչ-որ մեկի մասին սուտ ցուցմունք տուր, ու քեզ կազատենք պատասխանատվությունից: Հիմանավորներից է նաեւ հետեւյալը՝ «վնաս պատճառելու դեպքում հատուցել, կամ, այլ կերծ ասած, հարթել է հանցագործության պատճառած վնասը: Բայց մոտ տասը տարի առաջ երկարատեւ քննարկումներից հետո սկզբունքը արմատացավ թե՛ պրակտիկայում, թե՛ օրենքի մեջ, որ որեւէ դեպքում՝ համաներում կլինի, թե այլ բան, անձը պատասխանատվությունից չի կարող ազատվել, եթե տուժողի վնասը չի հատուցել: Հիմանավորումներից մեկն էլ քննչական մարմինների ծանրաբեռնվածությունը թոթափելն է: Եթե անգամ այդպես է, ուրեմն առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց պետք է ասել՝ գնացեք տուն, հա՞:

Ամբողջ խնդիրը քրեական դատավարության մի շատ կարեւոր առավելություն մեջ է, որ իշխանություններին փաստի առաջ է կանգնեցրել: Տեսեք, ոչ մեծ, միջին, ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրանք առաջադրելուց հետո համապատասխանաբար՝ 3, 5, 8, 10 ամիս անց պետք է որոշես՝ գործը կա՛մ դատարան ուղարկել, կա՛մ՝ կարճել: Եթե դատարան չուղարկեցին, ապա մարդն արդարացված է համարվում: Նախկինում մարդը հավերժ, օրինակ, տասը տարի կարող էր մեղադրյալ լինել, նրա նկատմամբ կարող էին «ստորագրությամբ չհեռանալու մասին» կարգավորումը կիրառել ու ասում էին՝ գնա: Գործն, այսպես ասած, քնում էր:

Հարց է առաջանում՝ խայտառակ այս նախագիծն ինչո՞ւ են հիմա ուզում կյանքի կոչել: Սա պատահական չէ: Կհիշեք՝ մի քանի ամիս առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոսում էր 11 հազար դասալիքի մասին, ու դա պատահական թիվ չէ: 44-օրյա պատերազմի դրվագներով՝ մոտավորապես այդքան մարդու նկատմամբ մեղադրանք կա առաջադրված, ու դրանք, որպես կանոն, ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ են:
Մինչեւ օգոստոսի վերջ այս մարդկանց հարցը պետք է լուծել՝ կա՛մ այս կողմ, կա՛մ՝ այն: Նրանց արդարացնել չեն կարող, որովհետեւ կստացվի, որ Հակոբյանը սխալ ինֆորմացիա է ասել, բայց եթե «Գործուն զղջումով» անցնեն, ապա մեղքն ընդունվելով՝ մարդկանց կներեն ու կազատեն իրավական գործընթացներից: Կարճ ասած՝ պատերազմի մասնակիցներին ստիպում են, համոզում են կամ, գուցե, շահագրգռում են, թե՝ տղեք ջան, ընդունեք մեղքն ու գնացեք հանգիստ ապրեք: Բայց սրանից հետո Փաշինյանն ու նրա հետ փոխկապացված անձինք կբարձագոչեն, թե «խնդրեմ, սա էլ ապացույցը, 11 հազար մարդ ընդունել է, որ դասալքություն է արել»: Նախագծի քաղաքական բաղադրիչը հենց սա է»,- եզրափակում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ սա հակապետական ու հակաիրավական նախագիծ է, իսկ ընդունվելու դեպքում՝ բոլորս ենք զղջալու:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավինյանի ոչ պաշտոնական քարոզարշավի ֆոնին՝ ԱԺ ընդդիմությունը խարխափում է թմբիրում

Հաջորդ գրառումը

Քյոլնի քաղխորհուրդը սատարում է՝ «Նուռ» հուշարձանն (առայժմ) իր տեղում կմնա

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Քյոլնի քաղխորհուրդը սատարում է՝ «Նուռ» հուշարձանն (առայժմ) իր տեղում կմնա

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական