Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գոյ»-ին օգնեց «ազգային» կարգավիճա՞կը

07/07/2023
- 07 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարությունը չգիտե՞, որ «ազգային» կարգավիճակ ունեցող կառույցները փակել, լուծարել, վերամիավորել, վերակազմակերպել չի կարող, իրավունք չունի. դա հակասահմանադրական է:

2010 թվականին «Գոյ» թատրոնին շնորհվել է «ազգային» կարգավիճակ: Հետեւաբար, պետություն ներկայացնող անգամ առաջին դեմքն իրավունք չունի առանց հիմնավորման, «ազգային» կարգավիճակ ստացած կառույցին  ձեռք տալու:
Կառավարության նորմատիվ իրավական ակտը՝ Բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ վերամիավորել-վերակազմակերպելու որոշումը հակասում է Սահմանադրությանը: Պետությունը պարտավոր է նպաստել մշակույթի զարգացմանը, մշակութային նոր միավորի ստեղծմանը, բայց երկու թատրոնները միացնելով՝ նոր միավոր չես ստանում:

Կառավարության որոշման մեջ նշված է, որ «Գոյ» թատրոնի կանոնադրության մեջ անհապատասխանություն կա: Անհամապատասխանությունը հիմք չէ, որ թատրոնը գրչի մի հարվածով կամ կամային որոշմամբ փակվի: Կարելի է կանոնադրությունը փոխելու պահանջ ներկայացնել… ընդամենը:

Ինչո՞ւ է որոշվել, որ «Գոյ» թատրոնը պետք է տարրալուծել Սունդուկյանի անվան թատրոնի մեջ: Պարզ հարց է առաջանում: Երկուսն էլ «ազգային» կարգավիճակ ունեն, ինչո՞ւ Սունդուկյանի թատրոնը «Գոյին» միացնելու, վերակազմակերպելու որոշում չի կայացվել: «Գոյ» թատրոնում այսպիսի հարցեր են բարձրաձայնվում, որոնք դատական հայցում ներառել է նաեւ փաստաբանը:

«Ազգային» կարգավիճակ ունեցող «Գոյ» թատրոնի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը Կառավարության նորմատիվ իրավական ակտը վիճարկել է Վարչական դատարանում՝ պահանջելով այն անվավեր ճանաչել:

Քանի դեռ դատական ակտը չի իրագործվել, Կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍՆ-ի, իրավունք չունի գույքի ընդունում-հանձնում կամ պետական գրանցման գործընթաց սկսել:

Հուլիսի 3-ին դատարանից ստացվել է պատասխան, որ ներկայացված հայցադիմումի հիման վրա գործն ընդունվել է դատական վարույթ: Թե դատական գործընթացը որքան կտեի, որքան ժամանակ է անհրաժեշտ գործի մանրամասներն ուսումնասիրելու համար, փաստաբան Կարո Ասատրյանը չի կարող ասել: Հայտնի չէ, թե դատական առաջին նիստը երբ տեղի կունենա: Միակ իրողությունը, որը հայտնի է, այն է, որ Կառավարության՝ մայիսի 11-ին ընդունած N 701-Ն որոշումն ուժ չի կարող ունենալ, Վարչական դատավարության 83 հոդվածի 1-ին մասով կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը:

Իսկ մինչ այդ դատական ակտի իրագործումը, որը հայտնի չէ՝ քանի ամիս կտեւի, միգուցե՝ 5-6, «Գոյ» թատրոնը կշարունակի աշխատել, բեմադրություններ ներկայացնել իր հանդիսատեսին:

Ի դեպ, հուլիսի 6-ին «Գոյը» կխաղա չարենցյան թեմաներով նոր ներկայացում՝ պրեմիերա:

Փետրվարին, երբ հայտնի դարձավ, որ Կառավարությունը որոշել է փակել «Գոյը», խնդիրը հանրային հնչեղություն ստացավ: Մի խումբ դերասաններ, արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչներ միացան բողոքի ալիքին՝ ընդվզումն անվանելով և «Գոյամարտ»:

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արթուր Սահակյանը պատմեց, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային հարցում էր իրականացվում՝ դե՞մ եք, թե՞ կողմ, որ «Գոյ» թատրոնը փակվի:

«Շատ դժվար էր մուտք գործել  e-draft.am կայք եւ հարցմանը փորձել մասնակցել: Եթե գրանցվում էր 1 «դեմ եմ», անմիջապես հետեւում էր 4-5 «կողմ եմ»: Երբեք այդ կայքում որեւէ հարցում այդքան մեծ ակտիվություն չի ունեցել, որքան «Գոյ» թատրոնին վերաբերող հարցումն էր: Ակնհայտ էր, որ ֆեյքերի գրոհ կար: Ուսումնասիրել ենք ու համոզվել, որ «կողմ եմ» քվերակողներն անգամ «Գոյի» տեղը չգիտեին, երբեք այս թատրոն չէին եկել, բայց ուզում էին, որ թատրոնը փակվի:

«Գոյը» ապրիլին դիմել է Երեւանի քաղաքապետարանին՝ թույլտվություն ստանալու, որպեսզի «Գարեգին Նժդեհ» ներկայացումը խաղան «Գարեգին Նժդեհ» հրապարակում՝ գետնանցումում: Մինչ օրս քաղաքային իշխանություններից պատասխան չեն ստացել:

Փակելու որոշումից հետո, երբ աղմուկ բարձրացավ, թե ոչ մի նախարար կամ փոխնախարար այսքան ժամանակ «Գոյ» թատրոն ոտք չի դրել, ինչի՞ց են ենթադրում, որ այն լավը չի, պետք է փակել, դրանից ազատվել, միեւնույն է, դարձյալ ոչ մի պաշտոնյա այս ամիսների ընթացքում այդպես էլ չմտավ այս թատրոն:
Մշակույթի գործիչների ընդվզման պատճառն այն է, որ օրվա իշխանությունները որոշումներ կայացնելուց առաջ տվյալ ոլորտի ներկայացուցիչների հետ հաշվի չեն նստում, խնդիրները չեն քննարկում, չեն  բարձրաձայնում, լուծման տարբերակներ չեն գտնում: Միանգամից փակում են, դրանից ազատվում ու վերջ: 

Միանգամից փակելով, լուծարելով, կազմաքանդելով՝ ո՞ւր կհասնենք: Կա՞ խնդիր, որակը կամ այլ բան շտկելու կարի՞ք կա, հարկավոր է մի սեղանի շուրջ նստել, խոսել, քննարկել: Իսկ այսպես՝ փակվեց Պետական կամերային երաժշտական թատրոնը, դպրոցական ծրագրից հանվեց «Հայոց եկեղեցու պատմությունը», թիրախում այժմ «Գոյն» է:

Ցավող գլուխը չեն կտրում-գցում, գլխացավի պատճառն են իմանում ու բուժում:

(Մեր ընթերցողներին առաջարկում ենք ներկա համար Բ էջում կարդալ նաեւ Անուշ Ասլիբեկյանի հոդվածը նույն թատրոնի վերջին՝ «Ոճրագործ մտավորականը» ներկայացման մասին: Խմբ.):

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բանակցային գործընթացի «Ռուսարմինֆո»-ի անդրադարձներից

Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանի երկու աղջիկն էլ լքել են շրջափակված Արցախը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանի երկու աղջիկն էլ լքել են շրջափակված Արցախը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Ձևավորվող քաղաքական նոր ուժերին... Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար: Մի՛ կաշկանդվեք...

ԿարդալDetails

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական