Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գնահատանքի խոսքեր իրանցի պետական այրերից` հայ համայնքի մասին

Կարեն Մկրտչյան
18/01/2024
- 18 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
78
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիրավի, բոլոր ժամանակներում էլ կարեւորվել են գնահատանքի խոսքերը, մանավանդ երբ դրանք կարող են ունենալ խրախուսական եւ բարոյական նշանակություն, երբ տարբեր հանգամանքներով պայմանավորված մարդ կարող է ունենալ դրա կարիքը, դժվարին պահերին անգամ սփոփանքի միջոց կարող է դառնալ, երբ այդ խոսքերն ասվում են՝ որեւէ հարցի լուծման գործում ունեցած ներդրման համար: Իսկ ինչ վերաբերում է հայկական սփյուռքի թերեւս ամենահին գաղթավայրերից Իրանին, ապա այս դեպքում առկա են նաեւ մի շարք կարեւոր առանձնահատկություններ, որոնցով էլ պայմանավորված է ներկայիս հայ-իրանական բարիդրացիությունը:

Եվ ահա դեկտեմբերի 30-ին Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակներին նվիրված հուշարձանի մոտ տեղի է ունեցել Իրան-իրաքյան 8-ամյա պատերազմի նահատակների շիրիմներին ծաղիկների խոնարհում: Հարկ է նշել, որ այդ արարողակարգը կազմակերպվել է ԻԻՀ բանակի առաջարկով: Այլ կերպ ասած՝ այն իրանական պետական այրերի հայության հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին է վկայում: Այդ համատեքստում արժե մեջբերել ԻԻՀ բանակի 8-ամյա պաշտպանության արժեքների պահպանման եւ հրապարակման կազմակերպության հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Ֆուլադիի խոսքը՝ «Իրանահայերը պատմության վկայությամբ՝ միշտ քաջաբար են պաշտպանել սրբազան այս հողը, նույնիսկ մուսուլման եղբայրների կողքին նվիրաբերել են իրենց ամենաթանկը՝ կյանքը, սակայն այս սուրբ հողից ոչ մի թիզ չեն զիջել»: Հիրավի, Իրան-իրաքյան պատերազմը ասված գնահատականի լավագույն վկայությունն է, երբ հազարավոր հայորդիներ անձնվեր ծառայում էին ռազմաճակատի առաջին գծում:

Հետաքրքրական է, որ «Նայիրի» միության «Սուքերեան» սրահում դեկտեմբերի 27-ին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Թեհրանի քաղաքապետ դոկտոր Ալիռեզա Զաքանին էլ գրեթե նույն կերպ է խոսել հայության հասցեին: Նա ընդգծել է, որ բոլոր իրանցիները հանուն Իրանի տարածքային ամբողջականության ու անկախության նվիրաբերել են իրենց ամենաթանկը՝ կյանքը, եւ բոլորի արյունը միախառնված է Իրանի հողին՝ գնահատելով միջոցառմանը ներկա հայ նահատակների ընտանիքներին:

Իսլամական հեղափոխության եւ Իրան-Իրաք պատերազմի ընթացքում հայ նահատակների քաջագործություններին է անդրադարձել Ս. Ծննդյան տոների առիթով Ազգային Առաջնորդարան այցելած Թեհրանի Ոստիկանության եւ Իրավապահ ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Աբբաս Ալի Մոհամադիանը: Նրա խոսքով՝ հայերը իրանյան հայրենիքի հողային ամբողջականությունը իրենց նպատակակետը դարձնելով, առաջնագծում հայտնվելով սխրանքներ են գործել ու իրենց կյանքն ու առողջությունն են զոհել` ի խնդիր իրենց հայրենակիցների անվտանգության եւ երկրի պաշտպանության:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի գնահատմամբ էլ՝ նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանին կարեւոր դեր է ունեցել տարածաշրջանում ահաբեկիչների հետ պայքարում, հատկապես Հալեպի հայ համայնքի անվտանգությունն ապահովելու գործում: 

ԻԻՀ կառավարության խոսնակ Բահադորի Ջահրոմիի խոսքով էլ՝ իրանական հասարակությունը նման է մի այգու, որտեղ կան բազմազան ծաղիկներ, եւ իրանական հասարակությունը եւս, իր բազմաթիվ կրոնական ու էթնիկ հասարակություններով, կազմում է միասնականություն, եւ որեւէ մեկի բացակայությամբ իրանական հասարակությունը իր կատարելությանը չի հասնելու: Նա նշել է, որ արծարծված բոլոր հարցերը անձամբ գրանցել է որպես փաստաբան, եւ իրեն պարտավորված է զգում` վերահսկելու դրանք:

Այսպիսով, իրանցի պետական այրերից հայության մասին գնահատանքի խոսքերի արտահայտումն ունի կարեւոր բարոյա-հոգեբանական նշանակություն եւ դրական ազդակներ է հաղորդում հայ համայնքին, որը 44-օրյա պատերազմից հետո ջանքեր է ներդնում` աջակցելու Արցախից տեղահանված հայրենակիցներին: Իսկ գնահատանքի խոսքերն առավել կարդյունավորվեն, երբ կլուծվեն համայնքի` իշխանությունների առջեւ բարձրացված սոցիալական եւ կրթական խնդիրները: 

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաստատվել է Սեւանա լճի պահպանության աշխատանքային ծրագիրը

Հաջորդ գրառումը

«Հայկական կինո. նյութեր եւ փաստաթղթեր 1909-1936»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Հայկական կինո. նյութեր եւ փաստաթղթեր 1909-1936»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական